ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կենտրոնական բանկը քաղաքացիներին չի ընդառաջի. վարկային արձակուրդ չի տրվի անգամ մեկ օր 08/29/2020 13:45 | ԼՐԱՀՈՍ
Ոչ վարկային թալանին նախաձեռնության անդամները՝ ղեկավար Մանուել Մանուկյանի գլխավորությամբ նախօրեին հանդիպել են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին, որի ժամանակ վերջինս հայտարարել է, որ վարկային արձակուրդ չի կարող տրվել. Օրենսդրությունը թույլ է տալիս վարկային կազմակերպություններին փող աշխատել։
ԿԲ-ի մոտ ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ԿԲ նախագահը նշել է, որ վարկային արձակուրդ տրվելու դեպքում բանկերը չեն կարողանա մարդկանց ավանդ տալ, որովհետև շրջանառություն չի լինի։
«Մարդիկ փող են դրել այս երկրում բիզնես անելու համար։ Դուք եք որակումները տալիս, ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս աշխատելու վարկային կազմակերպություններին։ Մենք ունեցել ենք կազմակերպություն, որը խախտել է օրենքը և փակվել է»,- ասաց Գալստյանը։
Մանուել Մանուկյանը հակադարձել, որ վարկային կազմակերպությունները բացթողումներով են աշխատում, մարդիկ թալանվում են, իսկ կազմակերպություններն օգտվում են նրանց իրավական թույլ գիտելիքներից։
«Մարդը ամեն վարկային պայմանագրի տակ ձեռքով գրում է, որ տեսել է տոկոսադրույքը, որքան է, ստորագրում է վեց անգամ»,- Մանուել Մանուկյանին պատասխանեց ԿԲ նախագահը։
Գալստյանը հիշեցրեց, որ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնում է կառավարությունն ու ԱԺ-ն, իսկ Կենտրոնական բանկը կարող է միայն առաջարկ անել։
«Իրավական նորմեր չկան, որովհետև դրանցով բանկերին պետք է պարտադրենք ավանդատուներին գումար չտալ։ Բանկերը բարեգործական հիմնարկներ չեն։ Վարկային արձակուրդի ընթացքում 100 հազարավոր մարդիկ վարկային արձակուրդ են ստացել»,- հավելեց Գալստյանը։
Մանուել Մանուկյանը չհամաձայնեց, ասաց, որ երեք ամիս վարկային արձակուրդ տալը և տոկոս գանձելը քաղաքացիներին օգնություն չէ։ Ավելին, նա նկատեց, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ հայտարարված վարկային արձակուրդի ժամանակ՝ երեք ամիսների ընթացքում մարդկանցից, միևնույն է, գանձել են գումարներ։ ԿԲ նախագահն էլ ասաց, որ արձակուրդ եղել է մայր գումարների վրա, ինչը Մանուել Մանուկյանը արձակուրդ չհամարեց։
«Մարդը 12 ամսվա փոխարեն 15 ամսվա տոկոս է վճարելու արտակարգ դրությունից դուրս գալուց հետո, պետք էր գանձել միայն մայր գումարից ինչ- որ չափ»,- առաջարկեց Մանուկյանը։
«Կենտրոնական բանկը դադար տալու իրավասություն չունի, որովհետև օրենքը լիազորություն ԿԲ-ին չի տվել՝ երկու իրավական սուբյեկտների մեջ հարաբերություն, ճիշտ ու սխալ որոշել։
Հարցին, թե ԿԲ-ն չի՞ կարող մեկ տարի վարկային արձակուրդ տալ՝ Գալստյանը պատասխանեց.
«Մենք մեկ օր արձակուրդ չենք կարող տալ։ ԿԲ-ն չի կարող փակել որևէ կազմակերպություն, որը գործում է օրենքի սահմաններում։ Մենք ցույց ենք տվել, որ օրենքի խախտում կատարած կազմակերպությունները փակվել են։ Խնդրել ենք հիմնավոր դեպք ներկայացնեք, որտեղ խախտվել են մարդու իրավունքները»։
«Եթե կա դեպք, որ մարդը գնացել վարկ է վերցրել, երեք-4 օր հետո հասկացել է, որ չի կարողանա վճարել գումարը հետ է վերադարձրել և իրենից տոկոս են ուզում, ես խոստանում եմ կզբաղվենք այդ խնդրով»,- հավելեց Մարտին Գալստյանը։
«Ի՞նչ կապ ունի ֆինանսական կազմակերպությունը մարդու ֆինանսական վիճակի հետ»-, ասաց Գալստյանը Մանուել Մանուկյանի այն դիտարկմանը, որ մարդիկ 5 ամիս առանց գումարի են մնացել՝ նստել են տանը, բայց պարտավորվել են տոկոս վճարել։
Հանդիպման ավարտին Մանուել Մանուկյանն ասաց, որ պայքարը չի նահանջելու, իրենք հաղթելու են։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից