ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էյնշտեյնը, երբ ասում էր՝ ամեն ինչ հարաբերական է, հաստատ լոգիկան նկատի չուներ. Ն. Զոհրաբյանը՝ դիմակ կրելու պարտադրանքի խտրականության մասին 08/28/2020 23:35 | ԼՐԱՀՈՍ
Ինձ սկսել է թվալ, որ մենք Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը սխալ ենք հասկացել ու ոմանք որոշել են, որ տրամաբանությունը եւս հարաբերական հասկացություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մինչդեռ, երբ Էյնշտեյնը խոսում էր հարաբերականության մասին, ընդամենը նկատի ուներ ֆիզիկական պրոցեսների ունիվերսալ տարածա-ժամանակային հատկությունները նկարագրող տեսությունը։ Ընդամենը։
Եւ ոչինչ ավելին։
Հիմա մեր պարետը որոշել է, որ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ կարող են դիմակ չդնել, բայց, ասենք, վեց տարեկան առաջին դասարանցի երեխան դիմակով մի քանի ժամ դաս պիտի անի։
Եթե մեկը լիներ, որին դիմելը իմաստ ունենար, հաստատ կհարցնեի՝ ինչո՞ւ պիտի վարչապետը, ԱԺ նախագահը, ՀՀ նախագահն ու էլի ինչ-որ պաշտոնյաներ դիմակ չկրեն, իսկ մնացյալ երկու միլիոն 994 հազար քաղաքացիները պիտի կրեն։ Ո՞րն է իրենց ու շարքային քաղաքացու իմունային համակարգի եւ գենետիկ կոդի տարբերությունը։
Ես հասկանում եմ, որ ինչ ուզում՝ անում եք։ Ու ասեմ ձեզ, դա միայն ես չէ, որ հասկացել եմ։ Դա արդեն հասկացել են ոչ միայն ձեզ չընտրած, այլ նաեւ ձեզ ընտրած հպարտ մեր հայրենակիցները, որոնց ասել էիք, որ իրենցից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ է։ Հիմա էս մարդիկ ուզում են իմանալ, ինչո՞ւ 2 միլիոն 994 հազար վարչապետերն ու նախագահները դիմակ պիտի կրեն, իսկ ընդամենը մի քանի արտոնյալների շնչառական ուղիները պիտի ազատագրվեն դիմակի պրեսսինգից։
Ուզում եմ որպես ՀՀ պատգամավոր ընդամենը տեղեկացված լինել՝ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանը էդ ո՞ր օրենքով կուզի դիմակ կդնի, չի ուզի՝ չի դնի, իսկ մեզ, շարքային մահկանացու պատգամավորներիս նույն դահլիճում, օդի նույն բաղադրության պայմաններում, պիտի պարտադրեն դիմակ կրել։
Բա հիմա սա ո՞ւմից իմանամ։ Հը՞։
Հա, էն, որ ճշտապահորեն հետեւում եք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, էդ ցուցումներում ասված է, որ մինչեւ 12 տարեկան երեխաները կարող են եւ դիմակ չկրել։ Բա էդ ցուցումի՞ն խի չեք հետեւում։ Ո՞նց եք պատկերացնում, որ փոքր երեխան էդ դիմակը մի քանի անգամ չի գցելու գետնին, վերցնի՝ դնի իր կամ դիմացի երեխայի դեմքին։ Գոնե գիտե՞ք, որ երեխաները ստատիկ «սվարկա» չեն լինում նստատեղին այն պարզ պատճառով, որ երեխա են։
Ու ոչ մի ուսուցիչ դա վերահսկել չի կարողանալու։ Եթե ամեն դպրոցի մոտ սպեցնազի մի ջոկատ էլ բերեք, երեխաները խաղալու են, շփվելու են, դիմակները հանել-հագնելու են ու էդ դիմակները կես ժամ հետո դառնալու են թունավոր կենսաբանական զենք։
Ես չեմ դիմում կառավարությանն ու նախարարին։ Անիմաստ է։ Իրենք անելու են այն, ինչ որոշել են։
Դիմում եմ ծնողներին ու ուսուցիչներին։
Հարգելի՛ ուսուցիչներ ու ծնողներ, միասին գտեք ադեկվատ լուծումն ու պարզապես իրագործեք այն եւ վերջ։
Այլ տարբերակ չկա»,- գրում է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ