ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի զիլ շենք արդի արվեստի թանգարանի համար և կտեսնեք, թե ինչ կստանաք… 08/28/2020 13:00 | Վերլուծություններ
Վերջերս կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի անդրադարձը՝ խորհրդային տարիներին ստեղծված և Սևան-Երևան ճանապարհին գրավչություն հաղորդող երկու՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» եւ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակներին՝ դրանց վերականգնմանը միտված մրցույթի չկայացման համատեքստում՝ լուրջ խորհրդածելու առիթ է տալիս:
Բանն այն է, որ արձանների վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն եւ 76 միլիոն դրամ, ԿԳՄՍ ն էլ հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Բայց երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով: Հիմա երրորդն են հայտարարել:
Բնականաբար, այս թեման հանրային լինելուց զատ նաև՝ մասնագիտական է և պատահական չէ մասնագիտական շրջանակների արագ արձագանքը:
Իհարկե, այն, որ տարիներ ի վեր բնակլիմայական պայմանների ազդեցությանը ենթարկված և հատկապես՝ մշակութային վանդալիզմի զոր դարձած այս գործերը խիստ վնասվել են, և հիմա դրանց վերականգնումը դժվար է լինելու, լուրջ խնդիր է: Մասնագետների գնահատմամբ՝ մեկ այլ խնդիր է նաև դրանց ձուլումը Հայաստանում, քանի որ ոչ նախկին հզորությունները, ոչ էլ տեխնիկական հնարավորություններն այսօր չկան:
Ընդ որում, ուշագրավ է, որ մշակութային դաշտը իշխանության նախապատվությունների և առաջնահերթությունների համատեքստում բաժանվել է: Մի կողմից՝ խորհրդային ժամանակները մերժող և այդ ժամանակի ծնունդ ստեղծագործություններն են հակադրվում նույն փուլում սփյուռքում ապրող և ստեղծագործող տաղանդավոր քանդակագործների ստեղծած աշխատանքներին, ինչը, մեղմ ասած, լավ տեղ չի տանում: Մյուս կողմից էլ՝ մտածելու բան է՝ Հայաստանում այսօր ստեղծվող քաղաքային, ոչ դեմոնստրատիվ ու պլակատային, այլ՝ մարդուն սրտամոտ քանդակներ են առաջարկում մեր կողքին ապրող տաղանդավոր քանդակագործները, որոնք կարող են զարդարել մեր այգիներն ու պուրակները, հրապարակներն ու հանրային տարածքները, բայց նրանց հերթը այդպես էլ չի գալիս:
Քանդակագործ Սահակ Պողոսյանը դժգոհ է, ասում է՝ «Այս / «Անվերջության ժապավեն»/ գործի մասին առաջինը ես եմ ահազանգել երբ դեռ հնարավոր էր այն վերականգնել, իսկ հիմա այն չպետք է վերականգնել, այլ պետք է նորը քանդակել ու պղնձից կոփել, իսկ էդ գործի վարպետները վաղուց արդեն չկան...իսկ որ վատ են վերականգնելու չեմ էլ կասկածում»:
Նկարիչների միության քանդակի սեկցիայի վարիչ, քանդակագործ Նունե Թումանյանն էլ այն կարծիքին է, որ «Ավելի լավ է չարվի...լավը չի լինելու, վատը՝ ավելի լավ է՝ չլինի։ Տեխնիկական հնարավորություններ այսօր չունենք և գինն էլ՝ շատ ավելին կլինի։ Ասում է՝ կարող եք քարկոծել, բայց...էդ գումարով մի քանի նոր քաղաքային քանդակ կդրվեր։ Էս օրվա քաղաքային քանդակի պահանջներին համահունչ»:
Ընդհանուր առմամբ արվեստագետները վիրավորվածության զգացողություն ունեն՝ կառավարության ներկայացուցիչները խորհուրդ չեն հարցնում, իրազեկ մարդկանց տեսակետները չեն ցանկանում իմանալ ու լսել, և այլն:
Հետաքրքիր է, այս դժգոհությունների պատասխա՞նն էր արդյոք վերջերս ՀՀ նախագահի հրավիրած հանդիպումները՝ արվեստի մարդկանց մասնակցությամբ: Այդ հանդիպումներն ինձ հիշեցրին խորհրդային 60-70-ականների մասին, երբ ակտիվ մտավորականների դժգոհության խլրտոցները դիլիջանյան բնության մեջ, մեկ հարկի տակ հավաքելով, նրանց լսելով, դրանք զսպելու, երբեմն էլ՝ նրանց ասածները լսելու, նրանց դժգոհության աստիճանը հասկանալու համար էին: Հատկապես արվեստաբան Հենրիկ Իգիթյանը շատ էր անդրադառնում այդ հավաքներին, որոնց ընթացքում երկրի ղեկավարությունը, ուր խելոք մարդիկ կային, իմանում էր, թե՝ ի՞նչ են մտածում մտավորականները:
Ի դեպ, վերջերս երկրի նախագահին սփյուռքի ժամանակակից արվեստի թանգարան ստեղծելու առաջարկը /հեղ. քանդակագործ Սահակ Պողոսյան/, ըստ իս, հայությանը բաժանող առաջարկ է:
Տարիներ ի վեր, և կարծում եմ, այն իր ուժը դեռ չի կորցրել, արվեստաբան Հենրիկ Իգիթյանն առաջարկում էր մեր նախագահներին՝ Երևանում ստեղծել ժամանակակից արվեստի թանգարանի շենք, կազմակերպել համաշխարհային հզոր բիենալեներ, քանզի դրա բոլոր հիմքերն ունենք: Դա նրա համար կյանքի հարց էր դարձել: Նաև՝ իր ամենամեծ ցավն էր: Ասում ու պնդում էր՝«Կարող ենք ունենալ Եվրոպայի ամենալավ թանգարաններից մեկը: Այսօր մեր մշակույթը Փարիզի մշակույթից պակաս չի: Մենք զիջում ենք Պոմպիդու կենտրոնին, որրովհետև այնտեղ աշխարհն է հավաքված: Իսկ ես խոսում եմ ազգային արվեստի մասին»:
Երկրի ղեկավարներին նա չէր հոգնում ասել ու կրկնելուց՝ «Ձեր պարտքը կատարեք՝ կառուցեք մի զիլ շենք ժամանակակից թանգարանի համար և կտեսնեք, թե ինչ կստանաք»:
Դեռ 13-15 տարի առաջ էր: Այս առաջարկն այսօր էլ առկախ է…
Հ.Գ. Ի դեպ, հետաքրքիր է, այս տարի Արտո Չաքմաքչյանի հանրահայտ «Քայլող մարդը» կքայլի՞ Հյուսիսային պողոտայով:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից