ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը հանձնվում է նախագահի բացակայությամբ. Նորայր Նորիկյան 08/28/2020 21:46 | ԼՐԱՀՈՍ
Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը, վայրը, ժամը, մասնակիցների ցանկը և Ձեզ էլ լիազորել իր անունից հանձնել պետական պարգևները... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան նորայր Նորիկյանը:
«Այսօր մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործող սահմանադրությունը, որպես թղթի կտոր, պետք է պատռել ու նետել աղբարկղը:
Մեկ անգամ ևս համոզվեցի, որ գործող կառավարման համակարգը կեղծ, անկենսունակ և չաշխատող համակարգ է, որը խժռում, հեղինակազրկում ու նսեմացնում է պետական բոլոր ինստիտուտները, իշխանության օրենսդիր ու դատական ճյուղերը՝ ամբողջ իշխանությունը կենտրոնացնելով գործադիր իշխանության ձեռքում՝ ՍՈՒՊԵՐ վարչապետի դեմքով, անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում պետական բարձր պարգևներ՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը, ինչպես նաև «Մարտական խաչ» շքանշաններ է հանձնել այդ կոչումներին արժանացած մեր փառապանծ զինվորականներին:
ՀՀ սահմանադրության 136-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:
Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին՛՛ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության Նախագահը` հրապարակելով հրամանագրեր՝ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:
Միաժամանակ նախագահն է հաստատում միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պետական մրցանակները և դրանց շնորհման կարգը:
Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։
Ինչպես տեսնում ենք, պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման ու հանձնման գործում նախագահի դերակատարությունն առանցքային է:
Սակայն հերթական անգամ ականատես ենք դառնում նախագահական ինստիտուտի նկատմամբ բացահայտ քամահրական վերաբերմունքի:
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը հանձնվում է նախագահի բացակայությամբ:
Անկախ նրանից , թե ինչ վերաբերմունք ունենք նախագահի անձի նկատմամբ, չի՛ կարելի այսպես հեղինակազրկել այդ ինստիտուտը:
Հենց Ձեր քաղաքական շահերից կբխեր, որ Դուք հնարավորություն տայիք նախագահին իրացնելու՝ առանց այդ էլ իր սահմանափակ արարողակարգային գործառույթները: Դուք դա էլ չեք հանդուրժում:
Սա հարգանքի բացակայություն է պետական ինստիտուտի նկատմամբ:
Պարո՛ն վարչապետ, շատ խիստ կասկածում եմ, որ նախագահն է հաստատել այսօրվա պետական պարգևների շնորհման կարգը, վայրը, ժամը, մասնակիցների ցանկը և Ձեզ էլ լիազորել իր անունից հանձնել պետական պարգևները...
Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ ամեն ինչ որոշում եք Դուք...
Իսկապես շատ լավ տեղ էր ընտրված, իսկապես արժանիները պարգևատրվեցին, բայց եկեք հարգանք դրսևորենք մեր պետական ինստիտուտների և մեր օրենքների նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ