ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սեպտեմբերին դպրոցներում քաոսային վիճակ է սպասվում».կրթության փորձագետ 08/28/2020 19:47 | ԼՐԱՀՈՍ
«Ե՛վ ծնողները, և՛ ուսուցիչները մտահոգված են, թե ինչպես է կազմակերպվելու կրթությունը` պանդեմիայի պայմաններում։ Այստեղ մեզ համար ամենակարևորը պետք է լինի այն, որ կրթության որակը հանկարծ չտուժի, որովհետև կրթություն ասելով մենք չենք հասկանում միայն գիտելիքը՝ այն, ինչ ուսուցիչը փոխանցում է և աշակերտը վերցնում է։ Այստեղ շատ կարևոր են կրթության մյուս բաղադրիչները և հատկապես սոցիալիզացիան,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում և ԲՈւՀ-երում վերսկսվող դասերի խնդրին։
Վերլուծելով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված համավարակի պայմաններին՝ համապատասխան կրթական նոր առանձնահատկությունների մասին, կրթության փորձագետը գրեթե վստահ է՝ սեպտեմբերին դպրոցներում քաոս է սպասվելու.«Շատ խիստ պայմաններ են սահմանված նույնիսկ առաջին դասարանցիների համար, որին նրանք հոգեբանորեն պատրաստ չեն։ Դրանից առաջին հերթին տուժելու է ամբողջ կրթության համակարգը։ Հենց առաջին դասարանում են դրվում այն հիմքերը, որոնց հիման վրա հետագայում կառուցվում է ողջ կրթական համակարգը և երեխայի հետագա ճակատագիրը։ Սա մեր կրթական ոլորտի լիազորների առաջին որոշումը չէ, որը հակասական տրամադրություններ է առաջացնում ծնողների և հասարակության մոտ՝ լայն իմաստով։ Որոշումներ են կայացվում՝ բացառապես հաշվի չառնելով հիմնական շահառուների կարծիքը, որոնք այդ դեպքում երեխաներն են, նրանց ծնողներն ու ուսուցչական կազմը։ Ինչպե՞ս կարելի է երեխային ստիպել, որ մի ողջ դպրոցական օր անշարժ նստեն իրենց տեղերում, դասամիջոցներին դուրս չգան, գրատախտակին չմոտենան, կամ մտածե՞լ են արդյոք այդպիսի պայմաններ մշակողները, թե ինչպե՞ս են սնվելու աշակերտները՝ փակ ճաշարանների առկայությամբ, կամ ինչպե՞ս են, օրինակ առաջին դասարանցիները զուգարան գնալու և այլն։ Դեռևս ուշ չէ և մինչ դասերի վերսկսվելը գուցե կրթության ոլորտի պատասխանատուները վերանայե՞ն իրենց որոշումները, որովհետև հակառակ դեպքում սեպտեմբերից դպրոցներում քաոսային վիճակ է սպասվելու»,- ասում է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից կորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցներում ուսումնական պրոցեսի կազմակերպման համար հստակ կանոններ են սահմանվել։ Ըստ այդ կանոնների՝ մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դպրոց մուտքի մոտ կատարվելու է պարտադիր ջերմաչափում, ձեռքերի ախտահանում։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է։ Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից։ Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ։ Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքելու դասասենյակը։ Աշակերտները դասին մասնակցում են տեղից, գրատախտակի մոտ կանչելն արգելվում է և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ