ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սինթետիկ իշխանություն 08/27/2020 13:42 | Վերլուծություններ
Բոլոր իշխանությունների ամենամեծ խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ կտրվում են հանրությունից, փակվում սենյակներում, կայացնում արհեստական, սինթետիկ որոշումներ, որոնք նույնքան կտրված են իրականությունից։
Դժվար էր 2018-ին պատկերացնել, որ հեղափոխական քաղաքապետը չի ունենա ամենօրյա սովորություն շրջել Երևանով, շփվել մարդկանց հետ, անձամբ մտնել բակերը, տեսնել խնդիրները, իր աչքով տեսներ հնարավոր շինթույլտվությունների վայրերը։ Մի խոսքով լիներ մարդկանց քաղաքապետ։
Քաղաքի հետ կապված խնդիրների, բողոքների ժամանակ Երևանի առաջին պատասխանատուն այլևս շատ հազվադեպ է հայտնվում առաջին գծում։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից է, որի քաղաքապետն այդպես էլ չհայտնվեց հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Նա նաև բացակայում է ուսումնական տարվա նախաշեմին, երբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունները այս բարդ իրավիճակում պետք է նախապատրաստվեն դասապրոցեսին։ Նա դարձել է սինթետիկ քաղաքապետ. Հայկ Մարությանը Նիկոլի և իր աշխատասենյակի քաղաքապետն է։ Իսկապես ցավալի է, որովհետև նա ստացել է երևանցիների զգալի ձայները։
Իր նախորդ կյանքում դավանած սկզբունքներին հենց այդ պատճառով է նա հեշտությամբ դավաճանում. Քաղաքապետը չկա, երբ մարդիկ բողոքում են իրենց բակում վեր խոյացող բարձրահարկերի շինթույլտվություններից, Ֆիրդուսի կառուցապատման նախագծերից։ Չկա այն էնտուզիազմը, որով քաղաքապետն ընտրվելուց անմիջապես հետո անձամբ մասնակցում էր բոլոր միջոցառումներին, ընդհուպ մինչև ապօրինի շինությունների քանդման պրոցեսին։ Քաղաքապետն այլևս չի շրջում Երևանի փողոցներում, չի հանդիպում քաղաքացիներին, անմիջական շփումները փոխարինվում են փակ սենյակներում վարչության պետերի հետ խորհրդակցություններով։ Իսկ արդյունքում կայացվում են ոչ կենսունակ, սինթետիկ որոշումներ։
Սինթետիկ պաշտոնյայի բացառիկ օրինակ է Արայիկ Հարությունյանը. նա կարծես բոլորովին այլ իրականությունում է ապրում։ Սեպտեմբերին վերսկսվող դասապրոցեսին վերաբերող ուղեցույցը արհեստական փաստաթղթի համաշխարհային գլուխգործոց է։ Փակվել է իր աշխատասենյակում, աշխարհի հետ շփվում է տեղակալի միջոցով։ Իրական մարդը, իրական նախարարը ամռան ընթացքում հատ- հատ կարող էր լինել դպրոցներում՝ ուսումնասիրել, գնահատել յուրաքանչյուր դպրոցի հնարավորությունները։ Ի վերջո անհրաժեշտ էր գոնե մեկ անգամ ոտք դնել ողջ ամռան ընթացքում ամայացած դպրոցներ, տանել նախապաստաստական աշխատանքներ։ Կրթության նախարարն այլևս նույն էնտուզիազմով մուտք չի գործում դպրոցներ, այնպես, ինչպես դա անում էր 2018-ին, հետնամուտքից՝ դարի կաշառքը հայտնաբերելու համար։ Հիմա նախարարն ընդհանրապես չի մտնում դպրոց։ Այլապես լավ կհասկանար, որ այդ ուղեցույցը կենսունակ չէ, այն պարզապես սեփական պատասխանատվությունը այլոց վրա բարդելու միջոց է։Նախարարը լիներ դպրոցներում հաստատ չէր ծնվի այդ կեղծ փաստաթուղթը, որը ոչ մի շանս չունի աշխատելու։
Ընդհանրապես սինթետիկ է դարձել ողջ Իմ քայլի խմբակցությունը։ Տպավորություն է, որ նրանց միակ առաքելությունը Նիկոլին չզայրացնելն է։ Իսկապես դժվար է պատկերացնել, որ հեղափոխական թիմը այդքան կարճ ժամանակում կդառնա այդքան սինթետիկ միավոր։ Նրանցից շատերը մինչ պատգամավոր ընտրվելը ներկայացնում էին որոշակի միկրոմիջավայր։ Այսօր կապն այդ միջավայրի հետ կտրվել է։ Դա է նաև պատճառը, որ առանց հանրային պատշաճ քննարկումների, անց են կացվում օրենքներ, որոնց դեմ նախկինում հենց իրենք կպայքարեին։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։ Բայց արհեստական, սինթետիկ կառավարման դեպքում դա քչերին է անհանգստացնում։ Նրանք շատ հանգիստ են ուրանում իրենց նախկին սկզբունքները, իրենց պայքարի նախկին թեմաները։
Երբ իշխանությունները փակվում են իրենց սենյակներում, մարդկանց հետ շփվում են լայվերի և ֆեյսբուքյան գրառումների միջոցով, որոշումներն էլ դառնում են ոչ կենսունակ։ Եվ որքան էլ վարչապետը հանրության հետ անմիջական շփման տպավորություն թողնելու համար տարբեր սրճարաններից ընտանեկան լուսանկարներ հրապարակի, բոլորն էլ գիտեն, որ թե ինչպես են բեմադրվում այդ լուսանկարները, ինչպես են մինչ այդ սրճարանները ազատվում անվտանգության աշխատակիցների կողմից։ Դա հարցի լուծում չէ։ Իսկապես վարչապետին անձնական երջանկություն եմ մաղթում, բայց բեմադրված երջանիկ ֆոտոները մի տեսակ շատ են արհեստական։ Փաշինյանի շատ քայլերն են արդեն աչքի ընկնում միայն իրենց սինթետիկությամբ։
Մենք առերեսվում ենք ոչ կենսունակ կառավարման փաստին։ Սինթետիկ կառավարումը ամենուր է։ Արդյունքում ընդունվում են փնթի, մակերեսային, արհեստական որոշումներ՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ, դրանք հեռու են իրական կյանքից, իրական քաղաքացուց ։ Գուցե ոչ միտումնավոր, բայց կառավարական ամենակարևոր աշխատասենյակներից հասարակությունը ստանում է սինթետիզմի անդադար չափաբաժիններ։ Հեղափոխությունը կորցրել է իր մարդկային դեմքը։ Ամեն ինչ շատ արհեստական է։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ