ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է 08/27/2020 19:38 | ԼՐԱՀՈՍ
«Պայթյունը լսվեց հյուրասենյակի կողմից, ապակիները կոտրվեցին: Ծնողներիս ձայն տալով՝ միանգամից խոհանոցի պատուհանից դուրս ենք թռել: Հետո արդեն հասկացանք, որ շենքի մի հատվածը չկա»,-ասում է Ռայնիսի փողոցի 1 շենքի բնակիչ Արմինե Գևորգյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչները հանդիպել են պայթյունից տուժած բնակիչներին:
Արմինեն ընտանիքի հետ, մինչև երեկ բնակվում էր Ռայնիսի փողոցի 1 հասցեում՝ 5-րդ մուտք, առաջին հարկ: Նրանք և պայթունից հետո տուժած ևս 8 ընտանիք Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ժամանակավորապես տեղափոխվեցին երևանյան հյուրանոցներից մեկը: Բնակիչներից ոմանք էլ նախընտրել էին ազգականների տանը հյուրընկալվել:
«Հյուրասենյակը մենք կիսել և օգտագործում էինք նաև որպես ննջասենյակ: Պայթյունից արթնացանք և տեսանք, որ օդում կախված ենք: Հրաշքով ենք փրկվել»,-նշում է մեկ այլ բնակիչ:
Հյուրանոցում բնակիչներին տեսակցել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը, հետաքրքրվել առողջական վիճակով և, թե ինչ կարիքներ ունեն:
«5-րդ մուտքի 12 բնակարաների 29 բնակիչները, որոնցից 5-ն անչափահասներ էին տեղավորված են այս պահին: Առաջիկա նրանց համար կվարձակալենք բնակարաններ»,-ասում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:
Ուժգին պաթյունից շենքը մասնակի փլուզվել էր: «Ո՞վ, ինչու՞ և ինչպե՞ս» հարցերի պատասխանները կտա հետաքննությունը: Մինչ այդ բնակիչները դեպքի մասին գիտեն միայն պտտվող խոսակցություններից:
«Գազի արտահոսք, ինքնահրկիզման պատճառով պայթյուն. տարբեր վարկածներ են շրջանառվում»,-նշում են բնակիչները:
Երեկ շենքի մուտքերում, սեյսմիկ ուսումնասիրություն է արվել: 5-րդ մուտքը մասնագետների կարծիքով վերականգնման ենթակա չէ:
«Առաջինից երրորդ շքամուտքերում որևէ ճաք չեմ նկատել և տեխնիկական վիճակը բավարար է, չորրորդ մուտքի համար պետք է լրացուցիչ մանրակրկիտ հետազոտություն արվի, իսկ հինգերորդը ամբողջությամբ ենթակա է ապամոնտաժման»,-նշում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը:
Այսօր շենքի բնակիչների մի մասն արդեն վերադարձել է բնակարաններ: Չնայած պայթյունի ալիքը նաև նրանց տներ էր հասել, կոտրել ապակե պատուհանները:
Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ և Ոստիկանության հետ տեղում աշխատանքները շարունակում է: Տարածքն առայժմ մաքրվում է, հետո էլ ամբողջությամբ կսահմանազատվի:
«Առաջնահերթ պետք է լուծենք բնակիչների համար ջրի, հոսանքի և գազի մատակարարման խնդիրը» , - ընդգծում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Պայթյունը խլեց բնակիչներից մեկի կյանքը, երկու քաղաքացիները, որոնք երեկ անմիջապես տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:
«Կնոջ վիճակը միջին ծանրության է, տղամարդը՝ ծայրահեղ ծանր: Այսօր կրկնակի հրավիրվել է այրվածքաբան»,- նշում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը:
Ռայնիսի փողոցում տեղի ունեցածին Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Հանրապետության վարչապետը: Կառավարությունն ու քաղաքապետարանն այժմ քննարկում են առանց տանիքի մնացած բնակիչների խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ