ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրամայական է դառնում, որ մեր հայրենակիցները հայրենադարձվեն և բնակություն հաստատեն ՀՀ-ում ու Արցախում. ԱՕԿ 08/27/2020 11:50 | ԼՐԱՀՈՍ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել լիբանանահայերի հայրենադարձության վերաբերյալ.
«Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ դարձավ Լիբանանի մայրաքաղաքում։ Ի թիվս այլոց, խիստ տուժեցին նաև հայաբնակ թաղամասերը, որոնք մոտ էին գտնվում նավահանգստին։ Թեև Հայաստանի Կառավարությունը որոշակի հումանիտար աջակցություն ցույց տվեց Լիբանանին, ներառյալ նաև տեղի հայկական համայնքին, պայթունի և նրան նախորդած երկարատև քաղաքական և տնտեսական անկայունությունը ծայրահեղ դժվարին իրավիճակ են ստեղծել Լիբանանի հայկական համայնքի համար, և այսօր պահանջում են շատ ավելի ընդգրկուն, համակարգային լուծումներ։
Դեռ մինչև պայթյունը, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին և Լիբանանում խորացող ճգնաժամի ազդեցությամբ, նկատելի էր տեղի հայ բնակչության Հայաստան տեղափոխվելու աճող միտումը։ Պայթյունը էլ ավելի է սրել իրավիճակը, և օրակարգային է դարձրել տարերայնորեն ընթացող հայրենադարձությանը կազմակերպված և վերահսկելի իրականացումը, մասնավորապես հաշվի առնելով նաև Լիբանանի հայկական համայնքի կարևորությունը, և նրա ստեղծած վիթխարի ինստիտուցիոնալ կարողությունը պահպանելու անհրաժեշտությունը։
Այս կապակցությամբ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը առաջարկում է Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական մարմինների, հիմնական քաղաքական ուժերի, Լիբանանի հայ համայնքը ներկայացնող հասարակական և քաղաքական ուժերի, և բոլոր այլ հայկական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացնել խորհրդաժողով՝ նվիրված Լիբանանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ հայ համայնքներից հայրենադարձության համակարգմանը։
Այս համատեքստում, ի թիվս այլոց, պետք է պատասխան տրվի մի քանի խումբ կարևոր հարցերի՝
Ա) Հայրենադարձության ինչպիսի ծավալներն են խելամիտ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով մի կողմից Լիբանանում հայկական ներկայության պահպանության անհրաժեշտությունը, մյուս կողմից հայրենադարձվողների համար նվազագույն անհրաժեշտ պայմանների ստեղծման հնարավորությունները Հայաստանում և Արցախում;
Բ) Ինչպես շարունակվող հայրենադարձության պայմաններում պահպանել հայկական քաղաքական, հանրային և մշակույթային հաստատությունները Լիբանանում, և ապահովել համայնքի հետագա բնականոն զարգացումը;
Գ) Հայաստանի և Արցախի որ շրջանները և բնակավայրերն են ընդունելու հայրենադարձվողների հիմնական հոսքը, նաև հաշվի առնելով կոմպակտ համայքներ ձևավորելու բնականոն ձգտումը;
Դ) Պետական աջակցության ինչպիսի փաթեթ է տրամադրվելու հայրենադարձվողներին Հայաստանի և Արցախի կողմից, և ինչ հավելյալ աջակցություն են հատկացվելու ծրագրում ներգրավված հասարակական ու մասնավոր կազմակերպությունների կողմից;
Ե) Ինչպիսի մասնակցություն կարող են ստանձնել հայկական հիմնական քաղաքական և հասարակական ուժերը ծրագրի իրականացման գործում։
Որպես հաջորդ քայլ, մենք նաև առաջարկում ենք, նույն ընդգրկուն մասնկակցությամբ, ձևավորել մշտապես գործող համակարգող կենտրոն, որը կմշակի հայրենադարձության ընդհանուր ռազմավարությունը, դրա շրջանակներում կոնկրետ ծրագրեր և դրանց իրականացման մեխանիզմենրը, և անմիջականորեն կհամակարգի այդ ծրագրերի հետագա իրականացումը ներգրավված կողմերի հետ։ Մինչ այդ, անհրաժեշտ ենք համարում դյուրացնել ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր արդեն իսկ ցանկութուն ունեն տեղափոխվել Հայրենիք, ինչպես նաև հայրենադրձումից հետո կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթը։
Համոզված ենք, որ Լիբանանի հայության այդ երկրից արտագաղթելու շարունակվող գործընթացի պայմաններում հրամայական է դառնում, որ մեր հայրենակիցները հայրենադարձվեն և բնակություն հաստատեն Հայաստանում ու Արցախում, իրենց կարողություններով շենացնեն և հզորացնեն Հայրենիքը, աշխարհով մեկ սփռվելու և տարալուծվելու փոխարեն։ Ավելին, ներկայիս հայրենադարձության հոսքերը արդյունավետ կառավարելու դեպքում, մենք նաև աշխարհասփյուռ հայության համար իրական դրական նախադեպ կստեղծենք՝ վերադառնալու Հայրենիք, և այստեղ կառուցելու իրենց արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը։
Վերոնշյալի համազգային կարևորության գիտակցությամբ, մեր անվերապահ պատրաստակամությունն ենք հայտնում համակողմանիորեն ներգրավվել այդ գործընթացին, հատկացնելով թե նյութական, և թե կազմակերպչական ռեսուրսներ՝ այն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել