ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զրոյից գյուղ է կառուցվելու. Փաշինյան 08/27/2020 12:28 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության այսօրվա հաստատվեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման գործողությունների պլանը:
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ խոսքը Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի մասին է:
Նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում եւ վերականգնում, 1-փուլով (ընթացիկ) նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչեւ 60 մլն մ3:
Այն ունի համապետական կարեւոր նշանակություն, քանի որ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը՝ հաշվի առնելով տարբեր ջրօգտագործողների շահերը:Դա կնպաստի տարածաշրջանի ջրային ռեսուրսների կայուն եւ բնապահպանական տեսանկյունից հիմնավոր կառավարմանը, բնապահպանական իրավիճակի բարելավմանը, ինչպես նաեւ գյուղական շրջանների զարգացման խթանմանը եւ բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Բացի դրանից, Ծրագրի նպատակն է նպաստել պարենային ապահովությանը, ավելացնել գյուղատնտեսական արդյունավետությունը, նվազեցնել թիրախային խմբի խոցելիությունը կլիմայի փոփոխությունների նկատմամբ, պահպանել տարածաշրջանի էկոհամակարգը եւ բիոբազմազանությունը, ինչպես նաեւ նվազեցնել Կապսի ջրամբարից ներքեւ գտնվող բնակչության անվտանգության ռիսկը:Համաձայն Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորվածության (ՏՏՀ) ուսումնասիրության արդյունքների Կապսի ջրամբարի 1-ին փուլի (25 մլն մ3) ջրածածկման տակ պետք է մնային Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություններ, իսկ նույն մարզի նույն համայնքի Արեգնադեմ, Գտաշեն եւ Բյուրակն բնակավայրերի, ինչպես նաեւ նույն մարզի Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի, մոտ 20 տարբեր չափսերի հողակտորներ։
Հետագայում Կապսի ջրամբարի եւ ոռոգման ինքնահոս համակարգի կառուցմանմանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում խորհրդատուի կողմից իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասն հաշվարկ, ըստ որի դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային եւ հետագա հնարավոր (սողանքավտանգ) փլուզումներից խոսափելու համարանհրաժեշտ է համարվելԱմասիա համայնքի Ջրաձոր բնակավայրըվերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն եւ Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաեւ Մարմաշեն համայնքի Կապս եւ Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում:
Ծրագրի Վարկային համաձայնագրի Առանձին համաձայնագրով Հողերի ձեռքբերման Վաչե Տերտերյանը նշեց, որ 1988-ի երկրաշարժի հետեւանքով այդ շինարարությունը կասեցվեց, որի հետեւանքով այսօր ունենք քիչ չափով կառուցված պատվր, շրջանցիկ թունել, որով գետը շրջանցում է պատվարը: «Ծրագրի առաջին փուլով նախատեսված է Կասպի ջրամբարի շինարարություն՝ 25 մլն խմ տարողությամբ: Երկրորդ փուլով նախատեսվում է մինչեւ 60 մլն խմ տարողությամբ ջրամբարի կառուցում
Առաջին փուլի ժամանակ Ջրաձոր բնակավայրի մի քանի տներ պետք է ջրածածկվեին, իսկ ամբոջ բնակավայրի վերաբնակեցման խնդիրը կհասունանա երկրորդ փուլի ժամանակ: Սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ վերաբնակեցումը պետք է արվի հենց առաջին փուլի ժամանակ: Հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը: 72 եւ ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջարմբարի հարեւանությամբ: Տեղը նախնական ընտրված է: Ամբողջ վերաբնակեցման ծրագիրը նախատեսում ենք իրականացնել պետության հաշվին, սա պետական ծրագիր է»,-ասաց Տերտերյանը:
Նա տեղեկացրեց, որ վերաբնակեցման երկու տարբերակ է եղել. բնակարանների գնման սերտիֆիկատներ տալ բնակիչներին, եւ երկրորդը՝ նոր բնակավայրի կառուցում: Առաջին տարբերակով արժեքը եղել է 3,2 մլրդ դրամ, իսկ նոր բնակավայրի ստեղծման դեպքում 4,9 մլրդ դրամ է արժեքը: Բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը:
«Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, ժամանակակից բովանդակությամբ, առանձնացված անասնապահական եւ բնակելի հատվածներով: Դա հնարավորություն է ունենալու նոր տիպի բնակավայր, որը ներդաշնակորեն կամբողջացնի զբոսաշրջային, նաեւ այլ կարգի ներուժը:
Շուրջ 10 ամսվա նախագծման աշխատանքներից հետո մենք կներկայացնենք նոր բնակավայրի նախագիծը, որից հետո կսկսենք շինարարության մրցույթ եւ շինարարության գործընթացը»,-ասաց նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փաստորեն զրոյից գյուղ է կառուցվելու. «Սա կարեւոր է ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլ նաեւ մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ կոնկրետացնելու առումով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ