Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան

Գուրգեն Ալավերդյանի կյանքի իրավունքը պոտենցիալ վտանգի տակ է. Սիրանուշ Սահակյան 08/27/2020   15:52  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանական իշխանության մոտեցումները և քարոզչամեքենաների աշխատելաոճը չի փոփոխվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով հայ սպայի ադրբեջանական կողմում հայտնվելու հանգամանքին և նրա մասնակցությամբ նկարահանված տեսանյութին։

«Դեռևս 2010թ եղել են դեպքեր, այդ թվում Մանվել Սարիբեկյանի գործը, երբ ընդամենը մոլորվելու արդյունքում անգամ քաղաքացիական անձինք հայտնվել են հակառակորդի տիրապետության ներքո և Ադրբեջանը փորձել է նրանց հանրությանը ներկայացնել որպես դիվերսանտներ, նույնկերպ պարտադրված տեքստերի միջոցով կազմակերպել են տեսաուղերձներ և որքան էլ այս անձինք պնդումներ են կատարել հրապարակային, թե զարմացած են ադրբեջանական իշխանության հումանիտար վերաբերմունքից, փաստերն այլ զարգացումների մասին են վկայել։ Նույն Սարիբեկյանի գործը, որտեղ արդեն իսկ կան ՄԻԵԴ կողմից հաստատված փաստեր, արձանագրվել է, որ կյանքից զրկելը եղել է միտումնավոր, որին նախորդել են խոշտանգումներ։ Այս ամենը համադրելով կարող եմ պնդել, որ ադրբեջանական մոտեցումները տարիների ընթացքում չեն փոխվել, ավելի բարեկիրթ քաղաքակրթական դրսևորումներ չեն ունենում։

Այն բիրտ, վայրի ձեռագիրը, որ կա, դեռևս շարունակաբար գործածվում է այդ վարչակազմի կողմից»,- ասաց Սահակյանը։
Ս.Սահակյանի դիտարկմամբ՝ Գուրգեն Ալավերդյանի կյանքի իրավունքը պոտենցիալ վտանգի տակ է, բացի այդ առկա են՝ խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ազգային էթնիկ հիմքով խտրականության արգելման հոդվածների խախտման մեծ ռիսկ։ Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծեց՝ անձն ունի ռազմագերու կարգավիճակ, քանի որ պատկանել է հակառակորդ պետության ԶՈՒ-երին, ուստի՝ պետք է ապահովեն նաև «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայի դրույթների պահպանումը։

«Այս դրույթներն ունեն նաև սովորութային նորմերի բնույթ և պարտադիր են բոլոր պետությունների համար՝ անկախ դրանց վավերացնելու հանգամանքից։ Այստեղ հենց մարդասիրական վարվելակերպի կանոն կա, որը բացառում է այնպիսի գործողությունների կատարումը, որոնք կարող են առաջացնել ռազմագերու մահ կամ առողջությունը լուրջ սպառնալիքի տակ դնել։ Այս նույն կոնվենցիան նշում է, որ հատուկ պաշտպանություն ունեն ռազմագերիներն ամբոխի հետաքրքրասիրությունից։ Մեդիա ներգրավումը և դրա միջոցով ուղերձներ հղելը հավելյալ սադրող բնույթ ունի և, երբ դա պատերազմող կամ նմանատիպ իրավիճակում գտնվող երկրների փոխհարաբերություններին է վերաբերում, դրանք ուղեկցվում են նաև ատելություն և սպառնալիքներ հնչեցող խոսքերով և այստեղ հատուկ պաշտպանություն կա նաև հետաքրքրասիրությունից հեռու պահելը »,- նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ ականատես ենք լինում, որ ոչ միայն այդ գործողությունները չեն կատարվում, այլ հակառակը՝պրոակտիվ կերպով բռնության ահաբեկման գործողություններ կան, ավելորդ կերպով խթանվում է հետաքրքրասիրությունը և անձի թիրախավորումը՝ ազգային հիմքով։ Նա ընդգծեց, որ այդ կանոնների չպահպանումը հանգեցնում է կոնվենցիայի լուրջ խախտումների և կարևորեց, որ այդ գործողությունների կատարման մեջ ներգրավված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։

«Գործ ունենք հանցագործությունների հետ, որոնք միջազգային բնույթ ունեն և անկախ իրենց կատարման վայրից կարող են հետաքննվել, բացահայտվել նաև այլ պետությունների կողմից։ Քրեական իրավունքում համագործակցության մեխանիզմները շատ են։ Նույն էքստրադիցիայի գործիքների օգտագործմամբ կարելի է հետապնդել միջազգայնորեն այդ հանցագործներին և ապահովել պատասխանատվությունը, դրանք արդեն իսկ ստանում են մասշտաբային բնույթ»,- նշեց Սահակյանը։
Սահակյանը գտնում է, որ Գուրգեն Ալավերդյանի իրավունքների վերականգնման համար արդյունավետ մեխանիզմը կարող է լինել ՄԻԵԴ-ի որոշումը՝ առնվազն միջանկյալ միջոց կիրառելու տեսքով, որ ադրբեջանական իշխանությունները զերծ մնան առողջությանը և կյանքին սպառնալիք ստեղծող գործողություններից։ Նրա խոսքով՝ մենք արդեն իսկ տեսաուղերձով հասկացանք, որ անձը հարկադրված կարդում էր մի տեքստ, որն անծանոթ էր, որը հայերեն չէր և, եթե ինքնուրույնաբար առանց ազդեցությունների ներքո արտահայտելու լիներ, այլ ձևակերպումներ կլիներ։

«Վաղ փուլում միջամտելը չափազանց կարևոր է, որ ՄԻԵԴ-ի հսկողության ներքո բացառվեն այնպիսի միջոցները, որոնք իսկապես անդառնալի հետևանքներ կառաջացնեն՝ կյանքից զրկելու տեսքով»,- ասաց Սահակյանը։


Ինչ վերաբերում է Մանվել Սարիբեկյանի, Գուրգեն Մարգարյանի գործերով վճիռների, ինչպես նաև ՄԻԵԴ-ի այլ նախադեպային որոշումների հնարավոր ազդեցությանը, Սահակյանը նշեց, որ որոշակի զգուշավորություններ կլինեն, սակայն արձանագրեց, որ, այնտեղ ստեղծված մթնոլորտը հաշվի առնելով, չի բացառում, որ պետությունը միևնույն է կյանքին ուղղված սպառնալիքները կարող է իրական դարձնել։

«Պարզապես դրա ընտրման ձևերը կարող են փոփոխվել։ Կան դեպքեր, երբ ուղղակիորեն չեն կացնահարում, չեն սպանում, բայց պայմանի մեջ են դնում և ինքնասպանության իմիտացիա են անում՝ այլ սպառնալիքների ներքո։ Իմ մտահոգությունն այն է, որ հայերի նկատմամբ կա համակարգված, պետական մակարդակով ատելություն և հայերի կյանքը և առողջությունն այնտեղ չի կարող պաշտպանված լինել հնարավոր ճնշումներից, փորձարկումներից և այս տեսանկյունից չեմ բացառում, որ որևէ փուլում դարձյալ ազատություն տան իրենց ձեռքերին և ոճրագործությունները կյանքի կոչեն։ Ես ինքս այդ ապահովությունը չունեմ այդ պետության հետ հարաբերություններում, քանի որ գործելակերպն այլ բանի մասին է խոսում»,-ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե իբր ավագ լեյտենանտ Ալավերդյանը «Գորանբոյի ուղղությամբ դիվերսիոն հարձակում է իրականացրել» և հայտնվել է իրենց տարածքում։

Իբրև իրենց պնդումներին ապացույց ադրբեջանական ԶԼՄ-ներով երեկ տարածվեց մեր սպայի «ինքնախոստովանությունը» պարունակող բեմականացված տեսանյութ, որտեղ նրան ակնհայտորեն պարտադրվել էր կարդալ կոնկրետ տեքստ։ Մինչ այդ՝ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հայ սպային մեղադրանք է առաջադրվել 5 տարբեր՝ «ագրեսիվ պատերազմի վարում», «լրտեսություն»,«օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում»,
«հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, պահպանում և փոխադրում»,«Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:32 26/08/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանին պարտադրվել է «խոստովանություն», որը ցուցադրվել է ադրբեջանական ԶԼՄ-ներով
15:37 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում Գուրգեն Ալավերդյանի դեմ 5 հոդվածով քրգործեր են հարուցել . Ռազմինֆո
22:29 23/08/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄոլորված սպան ներկայացվում է որպես դիվերսանտ. ՊՆ
20:22 23/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները պարտադիր են. Սիրանուշ Սահակյան
20:24 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍԿարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ-ում սկսվել է կոմունիկացիան. Ադրբեջանից պահանջել են քրեական գործի ամբողջ նյութերը, ընդ որում՝ թե թարգմանությունը, թե բնօրինակը
14:02 16/07/2020  |  ԼՐԱՀՈՍՁեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ
19:18 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը տեսանյութ է տարածել Ադրբեջանի տարածքում հայտնված 30-ամյա Նարեկ Սարդարյանի մասնակցությամբ
20:21 22/06/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն է, հակառակ պարագայում գործ կունենանք ՍԴ լիազորությունների յուրացման հետ
20:56 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին և Արա Ղազարյանին
16:17 04/10/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ամեն ինչ արվում է, որ գերեվարված քաղաքացիները շուտափույթ ազատվեն». Դավիթ Տոնոյան

Արխիվ

[]