ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացիներն այսուհետ կարող են անձնական օգտագործման դեղեր ստանալ փոստային առաքման միջոցով. Պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրաձայնված խնդիրը լուծվել է 08/27/2020 10:37 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել բողոքներ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում փոստային առաքման միջոցով անձնական օգտագործման համար այլ երկրից դեղեր ստանալու խոչընդոտի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Պաշտպանի աշխատակազմում իրականացված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ քաղաքացիների բարձրացրած խնդիրն ունի համակարգային բնույթ, որն ավելի ակնառու է դարձել արտակարգ դրությամբ պայմանավորված սահամանափակումների ժամանակ: Մասնավորապես, քաղաքացիները անձնական օգտագործման համար այլ երկրից փոստային առաքման միջոցով չեն կարողացել ստանալ այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանում: Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բազմաթիվ են պրակտիկ այն օրինակները, երբ քաղաքացիները նույն դեղամիջոցները Հայաստան են բերել անձամբ կամ ստացել ուղևորափոխադրողների միջոցով:
Խնդիրն այն էր, որ Կառավարության որոշման համաձայն՝ չգրանցված կամ գրանցված, բայց ՀՀ-ի դեղագործական շուկայում բացակայող դեղը փոստային առաքման միջոցով ձեռք բերելու նպատակով քաղաքացիները պետք է դիմեին ՀՀ Առողջապահության նախարարություն՝ հիմնավորելով չգրանցված դեղի կիրառման անհրաժեշտությունը, որից հետո նախարարությունը դիմումատուին տրամադրում էր դեղի ներմուծման նախնական թույլտվություն, իսկ համարժեք դեղի առկայության դեպքում՝ մերժում: Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար այս խնդրի մասին բարձրաձայնել է տարբեր քննարկումների ընթացքում, ինչպես նաև՝ տարեկան հաղորդումներում:
Բողոքների ուսումնասիրության փուլում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարություն՝ Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով: Հարցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ նման կարգավորման հետևանքով ֆիզիկական անձինք հայտնվում էին դժվար իրավիճակում, քանի որ գնային էական տարբերության պատճառով չէին կարողանում Հայաստանում գնել գրանցված այն դեղորայքը, որը իրավունք չունեին ստանալ փոստային առաքմամբ: Ավելին, խնդիրը սրվում էր այն դեպքերում, երբ անձը փոստային առաքմամբ մեկ փաթեթով ստացել է ինչպես Հայաստանում գրանցված, այնպես էլ չգրանցված դեղեր: Այս դեպքում, չգրանցված դեղորայքը ստանալու նպատակով անձը պետք է կատարեր լրացուցիչ ֆինանսական ծախս, որպեսզի օրենքով սահմանված կարգով ոչնչացվի Հայաստանում գրանցված դեղորայքը կամ լրացուցիչ ֆինանսական բեռից զերծ մնալու նպատակով գրաժարվել փոստային առաքանու ամբողջ փաթեթից: Այսպիսով, անձը զրկվում էր նաև Հայաստանում չգրանցված դեղորայքը ստանալու հնարավորությունից:
Ազգային ժողովի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո, Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարին Կառավարության որոշմամբ սահմանված կարգում կողմից սահմանված կարգում փոփոխություններ կատարելու և այն «Դեղերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու առաջարկով: Օրենքի նոր փոփոխությունը սահմանում է անձնական օգտագործման դեղերը փոստային առաքման եղանակով ստանալու հստակ իրավունք:
Արդյունքում, Կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, համաձայն որոնց՝ անձը կարող է փոստային առաքմամբ ստանալ անձնական օգտագործման դեղեր` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ՝ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` 3-ական սպառողական փաթեթ (այն քանակը, որով տվյալ դեղամիջոցը վաճառվում է դեղատներում):
Այս քանակները գերազանցելու դեպքում անհրաժեշտ է ստանալ Առողջապահության նախարարության թույլտվությունը և ներմուծման հավաստագիրը:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Կառավարության, Ազգային ժողովի և Առողջապահության նախարարության ջանքերը այս խնդրի կարգավորման հարցում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ