ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում 08/27/2020 15:05 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործըթնացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը։
Պարզվել է, որ Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում պեղումներ իրականացնելու նպատակով 2018թ. հունվարի 30-ի պայմանագրով ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 15մլն ՀՀ դրամ սուբսիդիա:
Գրեթե նույն ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեից համապատասխան պայմանագրով ՊՈԱԿ-ին, որպես դրամաշնորհ, հատկացվել է ևս 12մլն ՀՀ դրամ գումար:
Դրանց հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայոց Արքաների դամբարանի հետազոտում» ծրագրի շրջանակներում թվով 6 անձանց մասով նույն թվականի ապրիլ- հունիս ամիսների համար սահմանել է ամսական աշխատավարձ և նրանցից 3-ին գործուղել ՀՀ Արագածոտնի մարզ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ նրանց հատկացրնելով նաև վարձակալած տրանսպորտային միջոց՝ ամեն օրվա համար վճարելով 16.700 ՀՀ դրամ վարձավճար և տրամադրելով 15լ բենզին:
Պարզվել է, որ չնայած միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված գիտական հաշվետվությանը դրական եզրակացություն է տվել 2018թ. մայիսի 29-ին, սակայն ՊՈԱԿ-ը միայն 2018թ. հունիսին է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն հայտ ներկայացրել հուշահամալիրում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման թույլտվության համար, ինչի հիմքով 2018թ. հունիսի 15-ին ՊՈԱԿ-ին տրվել է թույլտվություն: Բացի այդ, ըստ առկա փաստաթղթերի, Աղձքի հուշարձանի տարածքում մայիս, հունիս ամիսներին պեղումներ չեն կատարվել:
Փաստորեն, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով 2018թ. ապրիլից հունիս ամիսներին «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու թույլտվություն չունենալու, ինչպես նաև նույն ժամանակաշրջանում փաստացի պեղումներ չկատարելու հանգամանքը, կազմել են առերևույթ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր և պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից յուրացման ձևով ենթադրաբար հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 9.000.000 ՀՀ դրամ՝ հավելավճարի, գուրծուղման ծախսերի, տրանսպորտային միջոցի վարձակալության, բենզինի, ինչպես նաև բանվորներին որպես աշխատավարձ դուրս գրելու միջոցով:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված աշխատակիցներին գիշերավարձի և օրապահիկի համար կատարված վճարումներն իրականացվել են առանց հիմնավորող փաստաթղթերի: Իսկ գործուղումների ընթացքում վարձակալած տրանսպորտային միջոցին յուրաքանչյուր օրվա համար 15լ բենզին տրամադրելու հանգամանքը վկայում է, որ աշխատակիցները նույն օրը վերադարձել են աշխատանքի հիմնական վայր, ինչի պայմաններում նրանց չպետք է տրվեին գիշերավարձի և օրապահիկի համար նախատեսված գումարները:
Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության կողմից ՊՈԱԿ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում պարզվել է, որ 2015-2018թթ. «Աղձքում» պեղումների համար պետական բյուջեից հատկացված միջոցներից «որպես այլ մասնագիտական ծառայությունների, այլ ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» տողերից պակաս վճարված 11.6մլն ՀՀ դրամն ուղղվել է ծառայողական գործուղումներին և ավտոմեքենաների վարձակալություններին: Ընդ որում, ներքին աուդիտը պեղումների գործընթացի արդյունավետությունը համարել է խնդրահարույց՝ աշխատանքային խմբում համապատասխան մասնագետների բացակայության պատճառաբանությամբ:
Այսինքն նախարարության և կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով պեղումների համար հատկացված միջոցների փաստացի կատարված ծախսերի անհամապատասխանությունը նախահաշվին, պեղումների համար կարևոր մասնագիտական ծառայությունների համար հատկացված 11.6մլն ՀՀ դրամի միջոցները պետական բյուջե վերադարձնելու փոխարեն ուղղել են արշավախմբի անդամների փոխադրումներին և ծառայողական գործուղումներին, թեև դրանց համար արդեն իսկ հատկացված են եղել ֆինանսական միջոցներ: Բացի ադ, արշավախումբը համապատասխան մասնագետներով համալրված չլինելու պայմաններում ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքներն ընդունել են որպես պատշաճ կատարված պարտավորություն՝ պետությանը պատճառելով նույնքան վնաս:
Ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված՝ առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ