ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ 08/26/2020 11:23 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նշելով, որ սա իր երկրորդ ընդլայնված հանդիպումն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է այն անցկացնել ավելի գործնական մթնոլորտում՝ քննարկելով Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի կողմից հստակ աջակցության հնարավորությունները։
Զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ղեկավարները ներկայացրել են մի շարք խնդիրներ, մասնավորապես անդրադարձել մեր երկրի համար հեռանկարային և մեծ ներուժ ունեցող այս բնագավառի վերականգնմանն ուղղված հնարավոր քայլերին, այդ թվում՝ պետական աջակցության անհրաժեշտությանը, նշել, որ նախագահի հետ նախորդ հանդիպումից հետո այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են: Կարևորվել է նաև ներկա իրավիճակով պայմանավորված կարգավորումների վերաբերյալ հստակ տեղեկատվության հասանելիությունը:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ կարևոր նշանակություն ունի տեղեկությունն ինչպես իրավիճակի, այնպես էլ երկրի ու կոնկրետ ոլորտների մասին։ Այդ տեսանկյունից իրավիճակն ավելի հստակ կլիներ, եթե զբոսաշրջային ընկերություններն իրենք արտերկրում ներկայացուցչություններ ունենային և առաջին ձեռքից տեղեկություններ ստանային ու փոխանցեին գործընկերներին։
Արտերկրի զբոսաշրջային շուկան անհրաժեշտություն դիտարկելով հանդերձ՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել նաև տեղական շուկայի վրա կենտրոնանալը. «Ձեր ուղղություններից մեկը պետք է ներքին շուկան դառնա, և դուք պետք է աջակցեք, որ ներքին տուրիզմը զարգանա,-ասել է նախագահը։- Ձեր կողմից զարգացման հիմնական աջակցությունը ես տեսնում եմ, որ կարողանաք աշխատանքի ճիշտ կազմակերպման, ծառայությունների որակի, անհրաժեշտ հիգիենայի ապահովման որոշակի պայմաններ ու պահանջներ թելադրել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես բավականին հաճախակի եղա տարբեր մարզերում, մարդկանց հետ շփվեցի։ Նկատեցի, որ մարդիկ սկսել են մտածել, որ իրենց ունեցած անգամ փոքր տնակի մեկ կամ երկու սենյակը կարող են վարձով տալ, որը կարող է դառնալ եկամտի լրացուցիչ աղբյուր։ Մանավանդ որ այդ ենթակառուցվածքները չկան, ամեն գյուղում փոքր հյուրանոց չկա»:
Խոսելով նախագահական ինստիտուտի կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել և հստակ ձևակերպել հիմնական ուղղությունները: «Կարող ենք փորձել ձեզ օգնել միջազգային ներկայության և միջազգային կառույցներում կամ համաժողովներում ցուցահանդեսների մասնակցությամբ,- նշել է Հանրապետության նախագահը։-Մարդիկ պետք է ճանաչեն երկիրը, իմանան՝ ինչ է Հայաստանը և Հայաստանից ինչ կարելի է սպասել»:
Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի և միջազգային միջոցառումների անցկացմանը, որոնք նույնպես նպաստելու են զբոսաշրջության զարգացմանն ու մեր երկրի ճանաչելիությանը: «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագրի շրջանակում համագործակցել ձեզ հետ - ասել է նախագահը։- Դրանցից յուրաքանչյուրը ինչ-որ իմաստով տուրիզմի հետ կապ ունի։ Առաջին ծրագիրը ATOM-ն է։ Այն Հայաստանում արհեստական բանականության զարգացման ծրագիր է և, բացի արհեստական բանականության քաղաքից և մեծ ընկերությունների հետ համագործակցությունից և համատեղ ձեռնարկությունններ ստեղծելուց, ինչն ինքնին արդեն երկրի իմիջի հետ է կապված, ներառում է նաև մի շարք ծրագրեր։ Դրանցից մեկը Մտքերի հայկական գագաթնաժողովն է։ Այստեղ մենք նորից պատրաստ ենք ձեզ ներգրավել որպես գործընկեր։ Աշխատանքային խումբը կարող է ուղիղ մեզ հետ աշխատել։ Հրավեր ուղարկվում է մոտ 3000 անհատի, որոնցից ընտրում ենք 300-ի։ Այսինքն՝ 3000 մարդու տեղեկություն է գնում։
Մյուսը STARMUS-ն է։ Կարծում եմ, որ այսօրվանից սկսած կարող ենք համագործակցել։ Սրանք միջոցառումներ են, որոնք կարող են աջակցել զբոսաշրջությանը: Հյուրերից շատերը գալիս են նաև ընտանիքներով, բացահայտում են Հայաստանը, կապեր են հաստատում:
Հաջորդ ծրագիրը Հայ պարկն է։ Այն զուտ հայկական ծրագիր է, որի շուրջ ակնկալում ենք, որ կհամախմբվի ողջ հայ ժողովուրդը՝ Սփյուռքից մինչև Արցախ և Հայաստան։ Ծրագրի շրջանակում նորից ձեզ հետ համագործակցելու նպատակ ունենք։
Մյուս ծրագիրը Գյուրջիևի այգին է, այսինքն՝ արվեստի տուրիզմը:
Բոլոր առանձին նախաձեռնություններում պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել ու աջակցել: Պատրաստ ենք ձեր գործընկերը լինել, որպեսզի վերջապես մեր երկիրն ընդհանուր ներկայացման մարկետինգային ծրագիր ունենա, քայլեր արվեն:
Շատ էական է, որ նաև ձեր օգնությամբ մտածենք, թե որոնք են այն պարզ մտքերը, գաղափարները, լոզունգները, որոնք նկարագրում են Հայաստանը։ Դուք ամենից լավ գիտեք, որովհետև շփվում եք օտարների հետ, գիտեք, թե ինչով են տպավորված, ինչն է իրենց հիշողության մեջ մնում Հայաստանից մեկնելուց հետո։
Ուզում եմ վստահեցել, որ միշտ պատրաստ ենք ձեզ աջակցել ոչ միայն այն բանի համար, որ այսօր դժվար է, այլ՝ որովհետև ինչ-որ իմաստով դուք մեր երկրի ավանգարդն եք, այսինքն՝ նաև ձեր միջոցով են երկիրը ճանաչում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան