ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեղափոխությո՞ւն, թե աշխատանք 08/26/2020 13:28 | Վերլուծություններ
Հեղափոխությունը ուներ հաջողության մեկ ճանապարհ՝ հնարավորինս արագ վերջացնել հեղափոխությունը և սկսել աշխատել։ Չարվեց հենց դա։
Տարբեր ոլորտներից բերենք մի քանի պարզ օրինակ՝ տապալված աշխատանքի և, որպես հետևանք, չվերջացող հեղափոխության պատմությունից։
Դրվագ առաջին
Հեղափոխական կորիզի անդամ Արայիկ Հարությանին վստահվել է միանգամից չորս ոլորտ։ Այսօր ամբողջ Հայաստանը խոսում է նոր կրթական տարվա ուղեցույցի մասին։ Իրականում այդ ուղեցույցը փաստաթուղթ է՝ պատասխանատվությունը սեփական անձից ուրիշների վրա գցելու մասին։
Թեման ունենալու է լուրջ հետևանքներ իշխանության համար, քանի որ խոսքը տասնյակ հազարավոր երեխաների առողջության մասին է։ Հայկական իրականության մեջ սա սակարկման ենթակա չէ։
Իսկ այս ամբողջ պատմության հիմքում Արայիկ Հարությունյանի՝ ամիսներ ի վեր չաշխատելն է։ Պետությունը, ի դեմս ԿԳՍՄ-ի, նոր ուսումնական տարվան ներկայանում է անպատրաստ, այն վատնել է նախապատրաստական մի քանի շատ կարևոր ամիս։ Ընդհուպ մինչև վերջերս դպրոցների փակ էին՝ անշունչ հաստատություններ, բայց պետք է լիներ լրիվ հակառակը՝ պետությունը հատ-հատ պետք է ուսումնասիրեր և գնահատեր բոլոր դպրոցների հնարավորությունները, տաներ նախապատրաստական ծավալուն աշխատանք։
Հեղափոխական աշխատանքը կլիներ, եթե դպրոցներում դասերը սկսվեին բացօթյա՝ օգոստոսի կեսերից, եթե դպրոցական բաց և կիսաբաց/մարզական տարածքները վերափոխվեին դասասենյակների, եթե դպրոցներում լուսամուտներ ու դռներ փոխվեին/ավելացվեին, եթե համայնքներն իրենց այգիներն ու այլ բացօթյա տարածքներ հատկացնեին դպրոցներին՝ այդ նպատակով, և այլն, և այլն.նախարարությունը տեղական իշխանությունների հետ ինտենսիվ համագործակցության արդյունքում կարող էր ստանալ լրիվ այլ վիճակ։ Բայց դրա համար պետք էր աշխատել։
Վերջին շաբաթների ընթացքում հայաստանցիները պտտվում էին երկրի տարբեր մարզերով՝ ամենուր, ամեն գյուղում, քաղաքում հանդիպելով առանց զբաղմունք, առանց դիմակ խմբված երեխաների։Ինչո՞ւ հնարավոր չեղավ նրանց համար կազմակերպել բացօթյա դասապրոցես, երբ ուսուցիչն էլ էր տեղում, բացօթյա տարածքներն էլ։ Պետք էր աշխատել։
Նույն հաջողությամբ, եթե պետական մեքենան աշխատեր, ապա հնարավոր կլիներ կազմակերպել երեխաների մշակութային, սպորտային խմբակների՝ բացօթյա կազմակերպման հարցը։ Սա անլուծելի խնդիր չէր, ու Հայաստանը կդառնար ներկայանալի օրինակ շատ երկրների համար։
Հնարավո՞ր չէր երկրի մշակութային կյանքը փրկել մոտ մեկ տարվա կոլապսից։ Իհարկե, հնարավոր էր, բայց դրա համար պետք էր աշխատել։ Ակնհայտ է, որ տապալվել է աշխատանքը, իսկ այս պայմաններում միակ լուծումը «հեղափոխությունն» է. որքան տապալվում է ռացիոնալ աշխատանքը, այնքան ավելի ուժեղ և ավելի բարձր է հնչում տվյալ պաշտոնյայի «հեղափոխական» հռետորաբանությունը։
Դրվագ երկրորդ
Հայաստանը շարունակում է տալ կորոնավիրուսով պայմանավորված՝ մահերի ծանր վիճակագրություն. ամեն օր՝ մահերի մեծ թվեր։ Սա լուրջ խնդիր է, որի լուծման համար պետք է լուրջ աշխատել։ Հասկանալ է պետք,թե որ օղակումեն հիմնական սխալները, որ մահերի նման բարձր թիվ ենք տալիս։ Գուցե ուշ են ախտորոշվում, գուցե ուշ են սկսում բուժվել կամ ոչ լիարժեք ու ծանր վիճակում հայտնվում են հիվանդանոցում, գուցե տեստավորման ծավալներն են անբավարար, գուցե որոշ հիվանդանոցներ չեն ապահովում անհրաժեշտ բուժօգնության որակ,չէ՞ որ շատ հիվանդանոցներ հրատապության կարգով են վերափոխվել covid հաստատությունների և չունեն անհրաժեշտ բոլոր մասնագետները։ Այս պահին դժվար է հաստատապես ասել, թե հատկապես որ սխալն է հիմնական պատճառը, սակայն կարելի է վստահաբար ասել, որ այդ սխալները կան, և մահերի թիվը հենց այդ պատճառով է բարձր։ Իհարկե որևէ պարագայում չի կարելի ամբողջ մեղքը բարդել մեկ հոգու վրա,տվյալ դեպքում՝առողջապահության նախարարի։ Դա կառավարության պատասխանատվությունն է։ Բայց Արսեն Թորոսյանը, իր մասով տապալելով աշխատանքը, դարձյալ այն փորձում էր «փոխհատուցել հեղափոխությամբ». նրա գրառումները այս կամ այն քաղաքական գործչի, քաղաքական պրոցեսի մասին ունեին մեկ նպատակ՝ դուր գալ շեֆին։ Ա. Թորոսյանն այդ կերպ էր փորձում իրեն պաշտպանված զգալ։ Իրականում պետք էր անել լրիվ հակառակը՝ մոռանալ հռետորաբանությունը, դուրս գալ պոպուլիստական սոցցանցային տիրույթից, մտնել ռացիոնալ աշխատանքային տիրույթ, խորհրդակցել, լսել առաջարկներ ու այդպես աշխատել։ Այդպես և արդյունքը կլիներ լավը, և ինքը կլիներ ավելի պաշտպանված։
Դրվագ երրորդ
Հայկ Մարությանըհակաաշխատանքի սիմվոլն է։ Լինելով հեղափոխոթյան ծնունդ՝ նա իր ամենօրյա ոչաշխատանքային օրով հուշում է, որ այս հեղափոխոթյունը պետք է դադարեցնել։ Երևանը աշխարհի եզակի քաղաքներից էր, որի քաղաքապետը չէր գտնվում հակավիրուսային արշավի առաջին դիրքերում։ Շենքերի մուտքերը, դռները, վերելակները չէին ախտահանվում։ Ուսումնական տարվա նախաշեմին քաղաքապետը արձակուրդում էր՝ այն դեպքում, երբ Երևանի դպրոցների ճնշող մեծամասնությունը իր ենթակայության տակ են. բացակա էր թե քաղաքապետը, թե իր ենթակաները։
Խոստացված բոլոր ծրագրերը սուտ դուրս եկան, ավելին՝ հրապարակած սկզբունքները նույնպես սուտ դուրս եկան. Անհասկանալի գործարքների և անհասկանալի թույլտվությունների վրա չկենտրոնանանք, բայց փաստ է, որ Երևանի քաղաքապետը չի աշխատել, չի աշխատում։Հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն նախորդ դրվագների, Հայկ Մարությանը իր չաշխատելը չի փորձում փոխհատուցել հեղափոխականության տոնայնությամբ։ Հավանորեն այստեղ դեր է կատարում չեխական նահանջի մշտական հնարավորությունը և պատրաստակամությունը։
Ամփոփում
Բերվեց ընդամենըերեք օրինակ, բայց, ցավոք, ողջ երկրի մթնոլորտն է այդպիսին՝չնչին բացառություններով։ Հայկական իրականության մեջ հասունանում է «հեղափոխություն, թե աշխատանք» ընտրությունը։ Հիմա շատ ինտենսիվ «նախընտրական» փուլ է։ Ընտրության արդյունքները դժվար չէ կանխորոշել։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ