ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխաների պաշտպանությունը բռնությունից բոլորիս առաջնահերթ պարտավորությունն է․ ՄԻՊ-ի հայտարարությունը Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ 08/26/2020 22:31 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
ՀՀ Տավուշի մարզում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Տեղի են ունեցել բազմակողմանի մասնագիտական քննարկումներ:
Ինչպես երևում է այս պահին առկա նյութերից, երեխաների նկատմամբ բռնությունը եղել է շարունակական։ Ցավոք, ընտանիքում բռնության այս դեպքն ունեցավ ողբերգական հետևանք. 6 տարեկան երեխան հիվանդանոցում մահացավ՝ չգալով գիտակցության:
-Բռնությունը երեխայի իրավունքների կոպիտ խախտում է, որ կարող է անդառնալի ու նույնիսկ ողբերգական հետևանքներ առաջացնել երեխայի կյանքի ու առողջության համար, ամբողջությամբ ձևախեղել նրա առողջ զարգացումը:
-Մեր պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից՝ անկախ նրանից դա անում է ծնողը, խնամակալը, թե երեխայի մասին հոգ տանող որևէ այլ անձ:
Երեխան պետք է պաշտպանված լինի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ ծեծից, վիրավորանքից կամ չարաշահումից, ծաղրանքից կամ անտեսումից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից և այլն:
-Ցավոք, երեխայի նկատմամբ բռնությունը ու առանձնապես բռնությունն ընտանիքում թաքնված երևույթ է: Դրան նպաստում են թե՛ հասարակությունում, թե՛ նաև հանրային մարմիններում այս երևույթի վերաբերյալ առկա կարծրատիպային ընկալումները:
Պետությունում գործող մարմինները պարտավոր են էլ ավելի մեծ ջանքերով պայքար մղել այս դատապարտելի երևույթի դեմ՝ իբրև առաջնահերթ նշանակության առաքելություն:
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է երեխայի նկատմամբ բռնությունը, այդ թվում, եթե դա տեղի է ունեցել ընտանիքում: Առավել դատապարտելի է այն, երբ բռնությունը գործադրվում է երեխաների նկատմամբ, որոնք իրենց կարգավիճակի ուժով առավել խոցելի են և ունեն պաշտպանության առավել մեծ կարիք:
-Բոլորս պետք է գիտակցենք, որ բռնությունն ուղղակիորեն խարխլում է ընտանեկան արժեքները, խաթարում է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը, հակասում է երեխայի լավագույն շահի էությանը:
Խիստ մտահոգիչ է այն վիճակը, որ գոյություն ունի Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության ոլորտում: Այդ մարմինները ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի, դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման ոլորտում գրեթե չունեն որևէ արդյունավետություն:
-Խնամակալության և հոգաբարձության մարմինները չունեն մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն համայնքում երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար: Բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու երեխայի իրավունքի ապահովման գործում առաջնային կարևորություն ունեն համայնքային մակարդակում գործող մարմինները: Խոսքը հատկապես վերաբերում է Խնամակալության և հոգաբարձության մարմիններին, որոնց գործունեությունը պետք է անմիջականորեն կապված է երեխաների սոցիալ-հոգեբանական և առողջական բարեկեցության հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության դատապարտելի վիճակը, գործառույթների բացարձակ անարդյունավետ իրականացման, վտանգավոր դրսևորումների մասին: Դա արվել է ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ «Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցով ու այլ եղնականերով:
-Ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության բացահայտման և կանխարգելման ոլորտում, այդպիսի գործերի քննության հարցերում առկա են ինչպես համակարգային, այնպես էլ օրենսդրական խնդիրներ: Թե՛ պրակտիկան, թե՛ օրենսդրությունը հնարավորություն չեն տալիս ապահովել ընտանիքում բռնության ենթարկված երեխաների արդյունավետ պաշտպանություն, լիարժեք բացահայտում և հետագա հնարավոր դեպքերի կանխարգելում:
Անհրաժեշտ է կատարելագործել իրավապահ մարմինների արագ արձագանքը, ինչպես նաև ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը և համայնքային մակարդակում միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունը:
-Նման գործերով ցանկացած քննություն չպետք է սահմանափակվի գործից գործ քննությամբ: Պետք է մանրամասն վերլուծվեն այդ արարքների կատարման պատճառներն ու նպաստող պայմաններն այն նկատառումով, որպեսզի ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ, կատարելագործվի համակարգը՝ վերջնարդյունքում բացառելու համար որևէ երեխայի կամ, առհասարակ, որևէ անձի նկատմամբ բնռություն կամ իրավունքների նման կոպիտ խախտումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Տավուշի մարզպետարան, Խաշթառակ համայնքի ղեկավարին:
Պաշտպանն իր իրավասության շրջանակում կշարունակի հետևել այս գործով պետության կողմից ձեռնարկվող քայլերին, երեխաների իրավունքների ապահովման վիճակին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ