ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարազատները չգիտեն երբ է ազգականի մահը վրա հասել, որն է եղել մահվան պատճառը, չեն տեսել դիակը. Սա ֆանտաստիկայի ժանրից չէ. փաստաբան 08/26/2020 12:29 | ԼՐԱՀՈՍ
Պաշտոնական վարկածով կորոնավիրուսից մահացած անձանց հարազատների մոտ կա կուտակված վրդովմունք, զայրույթ,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Վերլուծելով պաշտոնական վարկածով կորոնավիրուսային վարակից մահացածների հարազատների և ազգականների հետ մեր զրույցները, արձանագրեցինք այն հանգամանքը, որ այդ ոլորտում առկա են մի շարք իրավական և սոցիալական խնդիրներ։ Թեև բոլոր դեպքերն ունեին բնութագրիչ անհատական առանձնահատոկություններ, սակայն ունեին նաև ընդհանրություններ և միասնական գծեր, - տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է փաստաբանը։
Ըստ նրա՝ պաշտոնական վարկածով կորոնավիրուսային վարակի դեպքում հիվանդանոց տեղափոխված, այնուհետև մահացած անձանց կորոնավիրուսի դրական թեստերը նրանց ազգականներից որևէ մեկը չի տեսել։ «Հիվանդանոց կամ վիրաբուժական բաժանմունք տեղափոխվելուց հետո, իրենց հարազատի հետ նրանցից ոչ մեկը ոչ մի տեսակի կապ չեն ունեցել, ներառյալ՝ տեսակապ կամ հեռախոսազանգ։ Մահացածների հարազատները կամ ազգականները՝ բոլորն անխտիր, չգիտեն, թե երբ և որ ժամին է վրա հասել իրենց հարազատի կենսաբանական մահը։ Բոլոր դեպքերում հարազատները հստակ չգիտեն, թե ինչի հետևանքով է առաջացել իրենց ազգականի մահը և որն է հանդիսացել մահվան պատճառը։ Բոլոր դեպքերում մահանալուց հետո նրանք հիմնականում իրենց ազգականին կամ հարազատին չեն տեսել, իսկ դագաղը նրանց է հանձնվել փակ կնիքված վիճակում։ Որոշակի դեպքերում նրանք նույնիսկ թաղմանը չեն մասնակցել։ Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, այլ արձանագրված և փաստաթղթավորված իրականություն»,- նշել է փաստաբանը։
Անդրադառնալով պաշտոնապես կորոնավիրուսային վարակից մահացած անձանց հետ առնչվող անտրամաբանական փաստաթղթավորումներին և դեպքերին, փաստաբան Վահան Հովհաննիսյանը նկատել. «Եղել են նաև արտառոց այնպիսի անհատական դեպքեր, երբ անձի ազգականի կամ հարազատի մոտ արձանագրվել է կորոնավիրուս, նա տեղափոխվել է հիվանդանոց և հետագայում մահացել, դրանից հետո անձի ընտանիքը միանգամից մեկուսացման չի ենթարկվել, այսինքն, պետությունը նրանց այդպիսի պահանջ չի ներկայացրել։ Ունենք դեպք, երբ անձը անձամբ է կատարել վճարումները կորոնավիրուսի պատճառով հիվանդանոց տեղափոխված իր հարազատների և ազգականների բուժման համար։ Ունենք նաև այնպիսի դեպք, երբ անձը ինսուլտի ախտանիշներով տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք, սկզբնապես բացասական կորոնավիրուսային թեստով, իսկ հիվադանոցում գտնվելու երրորդ օրը նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այսինքն, հարազատների կարծիքով նա կորոնավիրուսով վարակվել է հենց հիվանդանոցում։ Գրեթե բոլորի հարազատների մոտ կուտակված է դժգոհություն, վրդովմունք, զայրույթ, որը գալիս է այս անորոշությունից, անգիտությունից, որովհետև երբևիցե որևէ դեպքով որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ այդ մարդկանց գրավոր պաշտոնական փաստաթղթային որևէ իրազեկում չի տվել, թե ինչի՞ հետևանքով և ե՞րբ է վրա հասել իրենց հարազատի մահը»։
Ասուլիսի ընթացքում փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակեց պաշտոնական վարկածով կորոնավիրուսային վարակից մահացած անձանցից մեկի պահպանված եղանակով կենսաչափական տվյալներից մեկը, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսից մահացած անձի մահվան պետական վկայականում որպես մահվան պատճառ առկա էին եղել միայն հետևյալ տվյալները՝ «Մահվան պատճառը - ըստ ՀԴՄ – 10 դասակարգիչ ՈԻՕ 7.2»: Պատկերացրեք, որ սա կորոնավիրուսից մահացած անձանցից մեկի մահվան պաշտոնական վկայականն է՝ «ըստ ՀԴՄ – 10 դասակարգիչ ՈԻՕ 7.2»։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում հիշեցրել է, որ 2020 թվականի հունիսի 1 –ին ինքը հանդես էր եկել իրավական հայտարարությամբ, ըստ որի, ՀՀ-ում կտրոնավորումից մահացած անձ դատավարական քրեաիրավական առումով գոյություն չունի, հետևաբար ՀՀ-ում ոչ մի պաշտոնատար անձ երբևիցե չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել կորոնավիրուսի հետևանքների, այդ ոլորտում տեղի ունեցած բացթողումների և խախտումների համար։ Որպես իրավական դիրքորոշում հիմնավորում նշված է այն հանգամանքը, որ, եթե տեղի չի ունենում դիահերձում, ապա հնարավոր չէ պարզել կորոնավիրուսի և մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը. «Քրեադատավարական նորմերով նախատեսված է, որ քրեական գործում մի շարք հանգամանքներ կարող են հաստատվել միայն և բացառապես որոշակի ապացույցների ներքո։ Մասնավորապես նախատեսված է, որ մահվան պատճառը և մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը կարող են հաստատվել ոչ այլ կերպ, քան միայն և բացառապես դիակի սովորական դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում։ Եթե մենք չունենք մահվան պատճառները փաստող այն միակ ապացույցը, ինչպիսին է՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունը, հետևաբար հնարավոր չէ նաև հավաստել, որ մահը վրա է հասել կորոնավիրուսի հետևանքով»,- ասուլիսի ընթացքում նշել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/27/2024 17:29 Ուրեմն՝ մեր այս ՛՛Ծուռ հայելիների թագավորությունում՛՛ բավական զվարճալի է ապրելը, բայց տեղ-տեղ՝ նաև տխուր...Դարբինյան
- 12/27/2024 12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու
- 12/27/2024 11:35 Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ. քաղաքագետ
- 12/27/2024 11:28 Այսօր Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/29/2024 11:46 Մարգարա-Վանաձոր ճանապարհին ավտոբուս է այրվել
- 12/29/2024 10:54 Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ պատճառը մերկասառույցն ու մառախուղն են
- 12/29/2024 10:47 Հրդեհ՝ Գյումրի քաղաքում, այրվում է տնակ. բնակիչը ներսում է
- 12/28/2024 21:00 Առատ ձյուն, բուք, ցածր տեսանելիություն. Վարդենյանց լեռնանցքը որոշ տրանսպորտային միջոցների համար փակ է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/29/2024 13:50 Սրտի հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ են տվել հրաժարվել որոշ մթերքներից
- 12/26/2024 22:33 Բժիշկը նախազգուշացրել է տոներին խումհարի վիճակը վատթարացնող սովորության մասին
- 12/26/2024 22:07 Բժիշկը վերջակետ է դրել սեքսի նորմալ քանակի հարցում
- 12/26/2024 21:21 Թերապևտը թվարկել է ամանորյա առաջին օգնության հիմնական բաղադրիչները դեղարկղիկում
Հետաքրքիր է իմանալ
- 12/28/2024 13:43 150 տարեկան թթի ծառ կա, որի բնից ջուրը շատրվանի պես դուրս է հոսում հորդ անձրևից հետո. Ազիզյան
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով