ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական համակարգում չպետք է լինի աշխատավարձային տարանջատումներ, Բեքմեզյան 08/25/2020 12:49 | ԼՐԱՀՈՍ
Հակակոռուպցիոն դատարանները ստեղծվում են ոչ թե նրա համար, որ դատարանները վատն են, այլ՝ նրա համար, որ կան մի շարք գործեր, ընդունված մի շարք օրենքներ, որոնց համար պետք է լինեն այնպիսի դատավորներ, որոնք կվերցնեն ընդհանուր իրավասության դատարանների բեռը՝ կոնկրետ կոռուպցիոն գործեր քննելով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման նախագծին։
Հիշեցնենք, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում հանրային քննարկման է դրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Ազգային ժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն դատարաններ։
Գրիգոր Բեքմեզյանի խոսքով ՝ կոռուպցիոն գործեր քննող դատավորները պետք է լինեն անկախ ինչպես ներկա, այնպես էլ ՝ նախկին իշխանություններից և բիզնես շահերից։
«Եթե հանրությունը չի վստահում դատական իշխանությանն այնպես, ինչպես մենք կցանկանայինք, որ վստահեր, ենթադրելի է, որ նոր դատարանների ձևավորումը նպատակ ունի նաև այդ անվստահության անջրպետը հաղթահարելու, որը ինչ-որ տեղ կարելի է հասկանալ»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ ունի չեզոք դիրքորոշում և դիտում է որպես գործընթաց, որն այս պահի դրությամբ կարող է և պետք է լիներ։
Դիտարկմանը, որ պարբերաբար փոփոխվում է դատարանակազմությունը, սակայն հանրային վստահությունն այդպես էլ չի բարձրանում, Բեքմեզյանն արձագանքեց՝ նշելով, որ խնդիրը դատարանակազմության մեջ չէ։
«Ամեն դեպքում՝ հասարակության, իշխանության մոտ չկա ամբողջական վստահություն դատական համակարգի նկատմամբ և եթե կոռուպցիոն գործերը քննվելու են դատավորների կողմից, պետք է վստահ լինենք, որ դատավորը պետք է պատրաստ լինի կայացնել դատական ակտ՝ նաև այլ դատավորի նկատմամբ, ինչը կարող է խնդրահարույց լինել, քանի որ դատավորները երկար տարիներ աշխատում են, ունեն ընկերական, քավոր-սանիկական կապեր, դժվար կարող է լինել նաև մարդկային, բարոյական տեսանկյունից՝ դատական ակտ կայացնելը»,- նշեց Բեքմեզյանը։
Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանների դատավորների համար ավելի բարձր աշխատավարձ նախատեսելուն, ապա ԲԴԽ անդամը դեմ է դրան։
Նա գտնում է, որ դատական համակարգում չպետք է լինի աշխատավարձային տարանջատումներ, այսինքն՝ մի դատավորին ավել չդասեն մյուսից։ Բեքմեզյանը նշեց, որ կողմ է, որ բոլոր դատավորների աշխատավարձերը համաչափորեն բարձրանան և նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված ԲԴԽ մի շարք դիտարկումներում, առաջարկություններում աշխատավարձերի տարբերության վերաբերյալ ևս նշվել է։ Դառնալով հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն գործեր քննելն ավելի բարդ է, Բեքմեզյանն արձագանքեց. «Չէի ասի, որ բարդ է։ Գուցե իրավական, տեխնիկական տեսանկյունից բարդ չէ, որովհետև կան բարդ գործեր, կան նույնիսկ քաղաքացիական գործեր, որոնք կարող են ավելի բարդ լինել, քան կոռուպցիոն գործերը և այդ տարանջատումը կախված է ոչ թե գործի բարդությունից, այլ՝ այնպիսի դատարան ունենալով, որը մեզ հնարավորություն կտա պնդելու, որ դատական համակարգը անկախ է, չունեն շահերի բախումներ և կարող են օբյեկտիվորեն քննել և վերջնական լուծում տալ այս գործերին։ Վերջիվերջո, ընդունենք, որ կոռուպցիոն գործերը ենթադրվում է, որ կապված են գումարային շահերի հետ և այս դեպքում պետք է բացառվի գայթակղությունը՝ կաշառք տալու, կաշառք ստանալու։ Բացի այդ՝ պետք է բացառվի նաև դատավորների նկատմամբ կոմպրոմատների տեսանկյունից, որ որևէ մեկը դատավորի վերաբերյալ կոմպրոմատ չունենա և հետագայում հասնի իրեն ցանկալի դատական ակտի»։
Բեքմեզյանի խոսքով՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքում սուբյեկտը, որը պետք է կրի պատասխանատվություն սովորական սուբյեկտ չէ, կոնկրետ սուբյեկտ է, որը մեղադրվում է կոռուպցիոն դրսևորումների մեջ, ունի ապօրինի ձեռքբերված գույք, այսինքն՝ ավելի շատ հնարավորություններ ունեցող սուբյեկտ է և՛ ֆինանսական, և՛ կապերի տեսանկյունից։
Հարցին, թե արդյո՞ք դատարանների կազմերի փոփոխությունները կբարձրացնեն հանրային վստահությունը, Բեքմեզյանը նշեց, որ կարող է միայն հույս հայտնել, սակայն միանշանակ ասել, որ կբարձրացնի՝ չի կարող։
«Դատարանների նկատմամբ վստահությունը պետք է բարձրանա միայն դատարանների արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Ենթադրենք՝ փոխեցինք սարքեցինք հակակոռուպցիոն դատարան, բայց դատավորը սկսեց վատ աշխատել, ակնհայտ սուբյեկտիվ դատական ակտ կայացնել, բռնվեց կաշառքի վրա, ինչպե՞ս դա կարող է բարձրացնել հանրային վստահությունը դատարանների նկատմամբ, հակառակը՝ ավելի կվատացնի, որովհետև կասեն՝ տեսեք, նույնիսկ այս դեպքում ոչ մի օգուտ չկար»,- ասաց նա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ