Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Դատական համակարգում չպետք է լինի աշխատավարձային տարանջատումներ, Բեքմեզյան 08/25/2020   12:49  |  ԼՐԱՀՈՍ

Հակակոռուպցիոն դատարանները ստեղծվում են ոչ թե նրա համար, որ դատարանները վատն են, այլ՝ նրա համար, որ կան մի շարք գործեր, ընդունված մի շարք օրենքներ, որոնց համար պետք է լինեն այնպիսի դատավորներ, որոնք կվերցնեն ընդհանուր իրավասության դատարանների բեռը՝ կոնկրետ կոռուպցիոն գործեր քննելով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման նախագծին։

Հիշեցնենք, որ դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում հանրային քննարկման է դրվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Ազգային ժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն դատարաններ։

Գրիգոր Բեքմեզյանի խոսքով ՝ կոռուպցիոն գործեր քննող դատավորները պետք է լինեն անկախ ինչպես ներկա, այնպես էլ ՝ նախկին իշխանություններից և բիզնես շահերից։

«Եթե հանրությունը չի վստահում դատական իշխանությանն այնպես, ինչպես մենք կցանկանայինք, որ վստահեր, ենթադրելի է, որ նոր դատարանների ձևավորումը նպատակ ունի նաև այդ անվստահության անջրպետը հաղթահարելու, որը ինչ-որ տեղ կարելի է հասկանալ»,- նշեց Բեքմեզյանը՝ հավելելով, որ ունի չեզոք դիրքորոշում և դիտում է որպես գործընթաց, որն այս պահի դրությամբ կարող է և պետք է լիներ։

Դիտարկմանը, որ պարբերաբար փոփոխվում է դատարանակազմությունը, սակայն հանրային վստահությունն այդպես էլ չի բարձրանում, Բեքմեզյանն արձագանքեց՝ նշելով, որ խնդիրը դատարանակազմության մեջ չէ։

«Ամեն դեպքում՝ հասարակության, իշխանության մոտ չկա ամբողջական վստահություն դատական համակարգի նկատմամբ և եթե կոռուպցիոն գործերը քննվելու են դատավորների կողմից, պետք է վստահ լինենք, որ դատավորը պետք է պատրաստ լինի կայացնել դատական ակտ՝ նաև այլ դատավորի նկատմամբ, ինչը կարող է խնդրահարույց լինել, քանի որ դատավորները երկար տարիներ աշխատում են, ունեն ընկերական, քավոր-սանիկական կապեր, դժվար կարող է լինել նաև մարդկային, բարոյական տեսանկյունից՝ դատական ակտ կայացնելը»,- նշեց Բեքմեզյանը։

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանների դատավորների համար ավելի բարձր աշխատավարձ նախատեսելուն, ապա ԲԴԽ անդամը դեմ է դրան։

Նա գտնում է, որ դատական համակարգում չպետք է լինի աշխատավարձային տարանջատումներ, այսինքն՝ մի դատավորին ավել չդասեն մյուսից։ Բեքմեզյանը նշեց, որ կողմ է, որ բոլոր դատավորների աշխատավարձերը համաչափորեն բարձրանան և նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված ԲԴԽ մի շարք դիտարկումներում, առաջարկություններում աշխատավարձերի տարբերության վերաբերյալ ևս նշվել է։ Դառնալով հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն գործեր քննելն ավելի բարդ է, Բեքմեզյանն արձագանքեց. «Չէի ասի, որ բարդ է։ Գուցե իրավական, տեխնիկական տեսանկյունից բարդ չէ, որովհետև կան բարդ գործեր, կան նույնիսկ քաղաքացիական գործեր, որոնք կարող են ավելի բարդ լինել, քան կոռուպցիոն գործերը և այդ տարանջատումը կախված է ոչ թե գործի բարդությունից, այլ՝ այնպիսի դատարան ունենալով, որը մեզ հնարավորություն կտա պնդելու, որ դատական համակարգը անկախ է, չունեն շահերի բախումներ և կարող են օբյեկտիվորեն քննել և վերջնական լուծում տալ այս գործերին։ Վերջիվերջո, ընդունենք, որ կոռուպցիոն գործերը ենթադրվում է, որ կապված են գումարային շահերի հետ և այս դեպքում պետք է բացառվի գայթակղությունը՝ կաշառք տալու, կաշառք ստանալու։ Բացի այդ՝ պետք է բացառվի նաև դատավորների նկատմամբ կոմպրոմատների տեսանկյունից, որ որևէ մեկը դատավորի վերաբերյալ կոմպրոմատ չունենա և հետագայում հասնի իրեն ցանկալի դատական ակտի»։

Բեքմեզյանի խոսքով՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքում սուբյեկտը, որը պետք է կրի պատասխանատվություն սովորական սուբյեկտ չէ, կոնկրետ սուբյեկտ է, որը մեղադրվում է կոռուպցիոն դրսևորումների մեջ, ունի ապօրինի ձեռքբերված գույք, այսինքն՝ ավելի շատ հնարավորություններ ունեցող սուբյեկտ է և՛ ֆինանսական, և՛ կապերի տեսանկյունից։

Հարցին, թե արդյո՞ք դատարանների կազմերի փոփոխությունները կբարձրացնեն հանրային վստահությունը, Բեքմեզյանը նշեց, որ կարող է միայն հույս հայտնել, սակայն միանշանակ ասել, որ կբարձրացնի՝ չի կարող։


«Դատարանների նկատմամբ վստահությունը պետք է բարձրանա միայն դատարանների արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Ենթադրենք՝ փոխեցինք սարքեցինք հակակոռուպցիոն դատարան, բայց դատավորը սկսեց վատ աշխատել, ակնհայտ սուբյեկտիվ դատական ակտ կայացնել, բռնվեց կաշառքի վրա, ինչպե՞ս դա կարող է բարձրացնել հանրային վստահությունը դատարանների նկատմամբ, հակառակը՝ ավելի կվատացնի, որովհետև կասեն՝ տեսեք, նույնիսկ այս դեպքում ոչ մի օգուտ չկար»,- ասաց նա։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:54 24/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀիմնական խնդիրն այն է, որ Գերագույն դատարանը չվերածվի վերահսկողությունից դուրս հրեշի. Բեքմեզյան
14:39 19/06/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Արսեն Նիկողոսյանին հրավիրել են ԲԴԽ. Բեքմեզյան
09:42 13/06/2020  |  ՄամուլՄիքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները վարակիչ են դարձել կամ «ԲԴԽ անդամի եփածն ուրիշ է» «Հրապարակ» .
19:52 26/03/2020  |  ՀարցազրույցՀիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան
14:45 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե ինչ-որ մեկն ուզում է շուտ դառնալ դատավոր, նա ստիպված կսովորի մագիստրատուրայի դասընթացը․ Գրիգոր Բեքմեզյան
18:35 14/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատական համակարգում դավադրության մասին ես տեղյակ չեմ. Գրիգոր Բեքմեզյանը Փաշինյանի հայտարարությունը համարում է վարչապետի կարծիքը
17:42 28/09/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ քննարկի վարչապետի ասածը, կոնկրետ դեպքի հետ կապված մենք մենք դիրքորոշում ենք հայտնել. ԲԴԽ անդամ
20:44 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀամաձայն եմ՝ կարգապահական վարույթ հարուցող մարմինների քանակը պետք է նվազեցնել, բայց այս փուլում դա հնարավոր չէ. ԲԴԽ անդամ
14:14 13/08/2019  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ անդամը՝ Դ. Գրիգորյանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման մասին
15:21 12/08/2019  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն կքննարկի՝ հանդիպե՞լ Քոչարյանի աջակիցների հետ, թե՞ ոչ. Բեքմեզյան

Արխիվ

[]