ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տղերքը տուն էլ, մեքենա էլ արդեն ունեն, հիմա դաչաների ու բիզնեսների համար են պայքարում 08/24/2020 17:40 | Վերլուծություններ
«Թալանել են, լափել են, գռփել են»՝ այս բառերը, որ 2018-ի «հեղափոխականների» համար անցաթղթի արժեք ունեին, միայն 2020-ի ամառային ամիսներին է, որ փոքր ինչ նահանջել են:
Դա նշանակում է, որ հեղափոխականները, առնվազն թավշյայի կորիզը և ուղղորդող ուժն ի տարբերություն 2018-ի ապրիլյան օրերի, ի տարբերություն նաև 2019-ի, 2020 թվականի կեսերին արդեն իրենց բավարարված են զգում: Այնքան բավարարված, հանգստացած, որ այլևս չեն ցանկանում հիշել հին օրերը, երբ փրփրաբերան բղավում էին՝ թալանել են, լափել են…
Հիմա տղերքը ժամանակ չունեն, արդեն առաջնորդի շնորհիվ ստացած աշխատավարձերով ու հսկայական պարգևավճարներով կարողացել են և՛ տուն, և՛ մեքենա ունենալ, հերթը հասել է ամառանոցներին: Հերթը հասել է ստարտափներով սեփական բիզնեսներ ունենալուն, վարկերով շինարարություն ծավալելուն: Այսինքն, հիմա էլ «դաչաների» ու բիզնեսների համար են պայքարում…
Նրանք այն չեն այլևս, ինչ էի՛ն հեղափոխության օրերին, երբ ժողովրդին խոստանում էին ոսկե սարեր, վստահեցնելով, որ իրենց նպատակը հանրային շահն է, որ հեղափոխությունից հետո բոլորը երջանիկ են լինելու:
Հիմա իրենք զբաղված են, շատ են զբաղված, ժամանակ չունեն՝ լսելու, ոչ Ամուլսարը որպես սար պահպանելու համար պայքարող ժողովրդի ձայնը, որ սեփական երկրում անվտանգ ապրելու պայքար է, իրենց ասես չի էլ հետաքրքրում, թե ինչ խնդիրների համար են բողոքի ցույց անում ավտոներկրողները, մինչդեռ նրանց միամտացրին ու նրանց մուծումներով հարստացան, չեն ուզում լսել, թե ինչի համար են փողոց փակում Աղբյուր Սերոբի բնակիչները, քանզի հենց իրենք են այդ բնակիչների համար խնդիրներ ստեղծողները, նրանց հետաքրքիր չէ, թե՝ ի՞նչ են ուզում իրենցից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող իրենց հայրենակիցները, ինչու՞ են աղմկում Եկմալյանի քանդված տների բնակիչները, ի՞նչ է բնիկ երևանցիների ուզածը, կամ՝ ի՞նչ հարցեր է բարձրացնում՝ հայտնի սպորտսմենը, որն անժամկետ հացադուլի է նստել:
Եվ ընդհանրապես, ի՞նչ են ուզում այս բողոքավորները…
Տղերքը Սերժին մերժեցին, հինը մերժեցին, նոր Հայաստան պարգևեցին բոլորիդ, վարչապետն էլ վերջերս հայտարարեց, որ այսքան ու այսքան աշխատավարձ ստացող աշխատատեղ է ավելացել:
Ինչ անում ենք, դժգոհ եք, գնացեք, ապրեք էլի…
Հեղինակ՝ Մ.Մ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ