ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմնական խնդիրն այն է, որ Գերագույն դատարանը չվերածվի վերահսկողությունից դուրս հրեշի. Բեքմեզյան 08/24/2020 20:54 | ԼՐԱՀՈՍ
Հիմնական խնդիրն այն է, որ, եթե ստեղծվի Գերագույն դատարան, ապա այն չվերածվի այնպիսի մի «հրեշի», որը դուրս կլինի ցանկացած վերահսկողությունից, պետք է վստահ լինենք, որ Գերագույն դատարանի բոլոր դատավորները գերմաքուր, գերազնիվ մարդիկ են, որոնք որևէ կերպ չեն կարող անել այնպիսի գործողություններ, որը կհակասի Օրենքի, Սահմանադրության կարգավորումներին և հանրության շահերին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ անդրադառնալով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման նախագծին։
Բեքմեզյանը գտնում է, որ հարցը քննարկման արժանի թեմա է և ինքն այժմ միանշանակ չի կարող ասել՝ կողմ է, թե դեմ՝ նշելով, որ կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր, ու որպես օբյեկտիվ դիտորդ կլսի կողմերի փաստարկները։
Նրա խոսքով՝ քննարկման ընթացքում կհասկանան՝ արդյո՞ք կան դատավորներ, ովքեր պատրաստ են այդ ծանր բեռը ստանձնել, արդյո՞ք արդյունավետ կլինի ՍԴ-ն միացնել Վճռաբեկ դատարանին և ունենալ մեկ մարմին, թե ոչ։ Դա պետք է քննարկվի նաև բյուջեի տեսանկյունից, այսինքն՝ որքանով է այդ փոփոխությունը դրական ազդում՝ ՍԴ և ՎԴ-ի համար նախատեսված ծախսերի նվազեցման տեսանկյունից։
Ինչ վերաբերում է Գերագույն դատարանի՝ որպես «մոնստր» մարմնի ստեղծման մտավախությանը, Բեքմեզյանը նշեց, որ այժմ հաճախ դատական իշխանության կողմից կայացվում են դատական ակտեր, որոնք մարդիկ կարողանում են բողոքարկել ՍԴ և ՍԴ-ն կարող է որպես զսպիչ հանդես գալ դատական իշխանության կողմից կայացվող դատական ակտերի համար։ Անդրադառնալով փոփոխության դրական կողմին՝ Բեքմեզյանը նշեց, որ առաջարկվող մոդելի դեպքում սահմանադրական արդարադատությունն ավելի արագ կլինի, քանի որ, եթե գործող օրենսդրության պայմաններում քաղաքացիները պետք է սպառեն իրավունքների պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները, որից հետո նոր միայն կարող են դիմել ՍԴ, ապա առաջարկվող մոդելի դեպքում ընդհանուր իրավասության դատարանը կարող է քննարկել նորմի սահմանադրականության հարցը, սակայն, Բեքմեզյանը շեշտեց, որ այս դեպքում կարևոր է դատավորների բարձր որակը։ Դիտարկմանը, որ նորմերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշումը Բարձր դատարանի լիազորությունն է, որքանո՞վ ողջամիտ կլինի սահմանադրականության հարցի որոշումն իջեցնել ընդհանուր իրավասության դատարանի աստիճանին, Բեքմեզյանն արձագանքեց, որ կարևոր է, թե ով է քննում դա և արդյո՞ք դատավորն այդքան մասնագիտական հմտություններ կունենա, թե ոչ։ Բեքմեզյանը գտնում է, որ այդ հարցի քննարկումը պետք է թողնվի ոչ թե Ընդհանուր իրավասության դատարանի վրա, այլ՝ Գերագույն դատարանի վրա։
«Անձը չհասնի մինչև Վճռաբեկ դատարան, մերժում ստանա, ապա մեկ-երկու տարվա ընթացքում նոր գնա ՍԴ, այլ՝ միանգամից գործը հասնի Գերագույն դատարան և այն հարցին լուծում տա։ Այսինքն՝ մեկ ատյան կնվազի»,- ասաց Բեքմեզյանը՝ ընդգծելով, որ միանշանակ կողմ կամ դեմ չէ, այլ պարզապես տարբերակներ է առաջարկում, դա դեռևս պետք է քննարկվի։ Նա կարևորեց համաշխարհային պրակտիկայի ուսումնասիրությունը, մասնավորապես՝ Եվրոպական երկրների փորձը, որոնք մեծամասամբ մեր իրավական համակարգի երկրներ են, ունեն ՍԴ, իսկ Հոլանդիայում Գերագույն դատարան է։
Հարցին, թե արդյո՞ք Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հարցն այդքան օրակարգային էր, Բեքմեզյանը նկատեց, որ այդքան էլ առաջնային չէ, հատկապես, ՍԴ-ում վերջերս տեղի ունեցած դեպքերը հուշում են, որ դա պետք է առաջնային չլիներ։
«Բայց, եթե բանը հասել է Սահմանադրական փոփոխություններին, ապա ինչու չքննարկել նաև դա։ Վերջիվերջո, եթե Սահմանադրություն ենք փոխում, միանգամից դա էլ փոխենք, որը կլինի երկար տարիների համար և չի լինի այժմեական, մի քանի մանր խնդիր լուծող»,- ասաց Բեքմեզյանը՝ նշելով, որ գլոբալ մոտեցմանը դեմ չէ։
Ինչ վերաբերում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների՝ որպես առանձին դատարանների գործառույթների իրականացմանը, ըստ նրա՝ լավ կամ վատ աշխատանքի խնդիր չէ և ամեն դատարան իր գործառույթներն իրականացնում է օրենքով նախատեսված իր լիազորությունների սահմաններում, Վճռաբեկ, Վերաքննիչ, Առաջին ատյանի դատարանները սահմանադրականության հարց չէին որոշում, կար մարմին՝ ՍԴ, որն իրականացնում էր սահմանադրական արդարադատություն և այժմ առաջ է քաշվել, հիմնականում հանձնաժողովի ՀԿ փաստաբանների կողմից, մի տարբերակ, որը պետք է քննարկվի, ինչի ընթացքում կհասկանանք՝ որքանով է նպատակահարմար։
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի ստեղծման հարցը։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կողմ է քվեարկել հայեցակարգին, դեմ է քվեարկել իրավաբանական գիտությունների դոկտոր, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը։ Նախագիծն իրավական հանրությունում հակասական քննարկումների տեղիք է տվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ