Թեմաներ
Կիրակի 09 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/07/2024   21:56 Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 09/07/2024   21:52 ՆԳՆ-ն տարածել է ոստիկանության ծառայողի սպանության մեջ կասկածվողի լուսանկարը. նա զինված դիմել է փախուստի 09/07/2024   21:40 Ջենիֆեր Լոպեսը հեռացրել է Բեն Աֆլեքին նվիրված դաջվածքը 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/07/2024   20:35 Զախարովան Արեւմուտքին համեմատել է անհագ հրեշի հետ 09/07/2024   20:17 Հայաստան-Լատվիա․ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով 09/07/2024   20:11 Գերմանիայում ոզնին կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը 09/07/2024   19:52 ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 09/07/2024   19:45 Այլևս պարզապես փոփ աստղ չէ. Սելենա Գոմեսը միլիարդատեր է դարձել 09/07/2024   19:32 Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից, որը վերաբերում է Պուտինի, Լավրովի ձերբակալությանը 09/07/2024   19:28 Հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաստիլի հրապարակ ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը 09/07/2024   19:18 Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմեր 09/07/2024   18:42 Մխիթարյանը շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերին 09/07/2024   18:25 Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային 09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/07/2024   18:06 Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը 09/07/2024   17:40 Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդը 09/07/2024   16:59 Հրդեհ Բայանդուր գյուղում․ տուժածներ չկան 09/07/2024   16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին 09/07/2024   16:41 Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   16:08 Բազմաթիվ աղավաղումներ ու սխալներ կան, Հայոց պատմության նոր դասագիրքը ենթակա չէ գործածման․ ԳԱԱ 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   14:58 Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը 09/07/2024   14:48 Հայաստանն այն կենսական պտուտակն էր, որն ապահովում էր համաշխարհային կայունությունը. Աղաջանյան 09/07/2024   14:45 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 09/07/2024   14:06 ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   13:22 Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը 09/07/2024   12:52 Ադրբեջանը Արցախը օկուպացնելուն զուգահեռ ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ նկատմամբ. Աբրահամյան (տեսանյութ) 09/07/2024   12:50 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին 09/07/2024   12:32 Անվտանգային համակարգը տոտալ ոչնչացված է, ինչին զուգահեռ կորցրել ենք կարեւորագույն կենսատարածք. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) 09/07/2024   12:24 Դիմադրողականությունը քայքայած բոլոր բաժանարար գծերը պետք է վերացվեն. Բագրատ Սրբազան 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/07/2024   12:00 Սկանդալներ փնտրել պետք չէ, մանիպուլյատիվ գնահատականները աղերս չունեն, շարժումն ավելի խորքային է. Մելիքյան 09/07/2024   11:50 Երկրաշարժ՝ Թուրքիայում 09/07/2024   11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև 09/07/2024   11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան 09/07/2024   11:06 « Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» պանելային քննարկում. ուղիղ 09/07/2024   11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան 09/07/2024   10:52 ԱԺ պատգամավորը Դանիայից պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրները 09/07/2024   10:46 ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է 09/07/2024   10:07 Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ» 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/07/2024   08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ» 09/07/2024   08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
09/06/2024   15:51 Դավիթ Գյուրջինյանը համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, մոտ 40-ը՝ դասախոսներ են. Ցոլակ Ակոպյան 09/06/2024   15:58 34-ամյա կնոջ մորաքրոջ որդին հրավիրել է ամառանոց, որտեղ նրան փորձել են բռնաբարել. հնչել են կրակոցներ 09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/06/2024   22:29 Ալեն Սիմոնյանի նոր օգնականը 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/06/2024   12:08 Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել Հայաստանի սահմանին մոտ գտնվող զորքերին. Ադրբեջանի ՊՆ 09/06/2024   22:44 Տղամարդը տարիներ շարունակ թմրանյութեր է ներարկել կնոջը և թույլ տվել տասնյակ անծանոթների բռնաբարել նրան 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/06/2024   11:20 Անսպասելի կարճ հանդիպում ունեցա փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ. Ալեն Սիմոնյան 09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/06/2024   08:04 Նոր ընդդիմություն է ձևավորվո՞ւմ․«Հրապարակ» 09/06/2024   16:21 Թեփի և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապ է հայտնաբերվել 09/06/2024   20:08 Շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»

Ժամանակն է քայլեր ձեռնարկել, հետևանքները կարող են անդառնալի լինել երկրի տնտեսության համար. Հայտարարություն 08/24/2020   12:52  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն իր մտահոգությունն էհայտնում երկրի տնտեսության հիմնասյուներից մեկի՝ հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ պարբերաբար կրկնվող անպատասխանատու և հակաօրինական գործողությունների պատճառած բացասական լրջագույն հետևանքների կապակցությամբ։

Ամենատարբեր խմբերի կողմից հետևողականորեն փորձ է արվում այլևայլ պատճառաբանություններով տապալել կամ խափանել այս կամ այն հանքարդյունաբերական ընկերության բնականոն գործունեությունը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի խումբ մարդիկ բնապահպանության քողի ներքո անհիմն մեղադրանքներով կարող են ձախողել հսկայական ներդրումներ և հարյուրավոր աշխատատեղեր ապահովող ընկերությունների բնականոն գործունեությունը։ Վերջին դեպքը Գեղամասար խոշորացված համայնքի մի խումբ բնակիչների Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը փակելու ակցիան էր։ Արդեն 2 տարի շրջափակված են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, նույն պատկերն է Ախթալայի ԼՀԿ-ում և այլուր: Պարբերական են ոլորտի վերաբերյալ տարածվող
կեղծիքներն ու զրպարտանքները։

Ժամանակն է քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ ապօրինությունների այս վարակը՝ տարածվելով վերածվի հանքարդյունաբերության ոլորտի գործունեության ձախողման անկառավարելի ու վտանգավոր միջոցի, որի հետևանքները կարող են անդառնալի լինել երկրի տնտեսության համար: Միայն այն փաստը, որ վերջին կես տարվա ցուցանիշներով ոլորտի արդյունահանման ծավալները աճել են մոտ 30%-ով, իսկ արտահանումը կազմում է երկրի ընդհանուր արտահանման ծավալների 34%-ը, իր վրա է կրում երկրի խոշոր հարկատուների վճարած հարկային բեռի գրեթե 10%-ը, ուղղակի աշխատատեղով է ապահովում ավելի քան 10 հազար մարդու (հարակից ոլորտների ներգրավվածությամբ՝ գրեթե 60 հազար) պետք է սթափեցնի իր երկրի համար մտահոգ ցանկացած մարդու, որովհետև սա նշանակում է, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում տնտեսության միակ ամուր հենարանը մնում է
հանքարդյունաբերությունը:

Հանքարդյունաբերողներն այսօր պետական համապատասխան մարմինների հետ միասին ջանքեր են գործադրում ոլորտի գործունեությունն առավել թափանցիկ, բնապահպանական տեսանկյունից կանխատեսելի ու կառավարելի դարձնելու ուղղությամբ:

Վերջերս Հայաստանը` այդ թվում և հանքարդյունաբերողների ջանքերով, միացավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը:

Այս հարթակը հնարավորություն է տալիս կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև հանքարդյունաբերողներին՝ բոլոր խնդիրները, մտահոգող հարցերը լուծել կառուցողական մթնոլորտում և խստագույնս օրենքի
շրջանակներում։ Չի կարելի թույլ տալ, որ առանձին խմբեր՝ առաջնորդվելով իրենց ունեցած գիտելիքներով, կասկածներով կամ ուղղակիորեն ուղղորդվելով այլևայլ շահերով, ապօրինաբար ազդեն պետական բյուջեի եկամուտների և հազարավոր մարդկանց գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող ընկերությունների բնականոն գործունեության վրա։

Կոչ ենք անում և պահանջում ենք վերջ տալ ոլորտի հանդեպ անպատասխանատու մոտեցումների նկատմամբ անվճռական արձագանքին, կանխել «բնապահպանական մտահոգությունների» անվան տակ հակաօրինականության տարբեր դրսևորումները և
բնապահպանական իրական կամ ենթադրյալ խնդիրներին լուծում տալ պատկան մարմինների միջոցով՝ օրենքի շրջանակներում։

Հանքարդյունաբերությունը հանցագործություն չէ, այն հարստություն է, որը պետք է կառավարել խելամտորեն, հաշվարկված և գրագետ՝ կորզելով հնարավոր օգուտները և չեզոքացնելով հնարավոր վտանգները, այնպես, ինչպես դա արվում է բազմաթիվ բարեկեցիկ, զարգացած և բնապահպանական առումով ընդօրինակելի երկրներում։

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը. անսալ մասնագիտական հանրույթի խոսքին և տուրք չտալ երկրի տնտեսությունը սնող աղբյուրը պղտորողների անհիմն պահանջներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]