ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված հանձնարարություններ է տվել 08/24/2020 17:55 | Քրեական խրոնիկոն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության իրականացումը, ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի, վերապահված է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս նոր ձևավորման փուլում գտնվող համապատասխան ստորաբաժանման: Նշված գործառույթը նախատեսում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Հիշեցնենք, որ օրենքի հիշյալ դրույթները ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Ներկայումս ընթացող ուսումնառության պրոցեսի ավարտման արդյունքում՝ սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ստորաբաժամման ձևավորումը։
Սոցիալական արդարության վերահաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների մեկնարկելուն և իրականացնելուն ուղղված մի շարք հանձնարարականեր է տվել ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին և դատախազներին:
Գլխավոր դատախազը հանձնարարել է սեպտեմբերի առաջին օրերին ներկայացնել 2020թ. ընթացքում վարույթում քննված (ավարտված) կամ քննվող այն քրեական գործերի մասին տվյալները, որոնցով առկա են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր:
Բացի այդ, ըստ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ երկրորդ փուլով դատախազները, համագործակցելով ՀՀ ոստիկանության, հետաքննության և նախաքննության մարմինների, ՀՀ դատական դեպարտամենտի հետ, պետք է մինչև 2020թ. հոկտեմբերի կեսը ներկայացնեն վերոնշյալ տվյալները պարունակող այն քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք վարույթում քննվել են 2010-2019թթ. ընթացքում:
Հանձնարարվել է նաև՝ սկսած այն պահից, երբ ձևավորված կհամարվի ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագուն ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանումը, շարունակաբար տասնօրյա ժամկետում վերջինիս փոխանցել ընթացիկ վարույթում քննվող այն քրեական գործերի տվյալները, որոնցով քննությամբ ի հայտ կբերվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու վերը նշված հիմքերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ