Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Այս իշխանությունների ազդարարած «արդարադատության բարեփոխումներից» որևէ մեկը կյանքի չի կոչվել. Գևորգ Կոստանյանը վստահ է՝ գերագույն դատարանին չենք վերադառնալու 08/24/2020   15:46  |  ԼՐԱՀՈՍ

«Անիմաստ ու անհնար նախաձեռնություն է՝ միավորել Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները։ Այսպիսի փոփոխությունները, նախևառաջ, արվում են հանրաքվեի միջոցով, որովհետև դատական իշխանության վերաբերյալ Սահմանադրության դրույթները փոփոխության են ենթարկվում միայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն, այնպես չի, որ իրենք որոշել ու փոխում են, այդպես չի լինելու, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ, գլխավոր նախկին դատախազ, իրաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Կոստանյանը։

Հիշեցնեք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Սահմանադրական ու վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:

Գ.Կոստանյանի գնահատմամբ՝ իրավական տեսակետից սա անընդունելի նախաձեռնություն է՝ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները ֆունկցիոնալ էական տարբերություններ ունեն։ Սահմանադրական դատարանը կոչված է իրականացնելու սահմանադրական արդարադատություն, որը հատկապես դրսևորվում է սահմանադրական վերահսկողության եղանակով։ Այսինքն, Սահմանադրական դատարանը սահմանադրական վերահսկողություն է իրականացնում, այդ թվում՝ արդարադատություն իրականացնող մարմինների՝ դատարանների կողմից սահմանադրական կիրառության նկատմամբ։ «Երբ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորում են, իսկ Վճռաբեկ դատարանը դատական հիերարխիայի վերին ատյանն է, հետևաբար, Վճռաբեկ դատարանը չի կարող իրականացնել դասական արդարադատություն, միաժամանակ իրականացնել սահմանադրական վերահսկողություն՝ իր իսկ կողմից իրականացվող արդարադատության նկատմամբ։ Այստեղ կազուս է առաջանում։ Այլ հարց է, որ հիմա էլ իշխանությունները կարող են ժողովրդին հայտարարել, թե դուք լավ չեք ապրում, որովհետև Գերագույն դատարան չունենք, այլ ունենք Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններ։ Բայց, նորից եմ կրկնում՝ բանը դրան չի հասնելու, դա անիրականանալի բան է»,- նշել է Գ.Կոստանյանը։

Խոսելով երկու դատարանների միավորման իրավական հիմքերի մասին՝ Գևորգ Կոստանյանը նկատում է՝ այստեղ փորձում են կիրառության մեջ մտցնել ամերիկյան մոդելը, որտեղ կա Գերագույն դատարան, որն էլ իր հերթին իրականացնում է նաև Սահմանադրական արդարադատությունը. «Ամերիկյան մոդելի կիրառությունը Հայաստանում անընդունելի է մի քանի պատճառներով, սկսած՝ կառավարման ձևի, պետության կառուցվածքով պայմանավորված, վերջացրած նրանով, որ Ամերիկայում այդ կարգը դարերի փորձություն է անցել։ Ստացվում է, որ սա ոչ միայն ամերիկյան, այլ նաև ԽՍՀՄ մոդելն է, որովհետև Խորհրդային միությունում ևս Սահմանադրական դատարան չկա, Գերագույն դատարանն իրականացնում էր, այսպես կոչված, Սահմանադրական դատարանի ֆունկցիան։ Այսինքն, այս համակարգը կիրառվել է ԽՍՀՄ-ում, ներկայում իր հիմնական կիրառությունն ունի ԱՄՆ-ում և մի քանի այլ երկրներում։ Ընդ որում, դրանով է պայմանավորված, որ Եվրոպայի խորհրդի կազմի մեջ մտնող երկրների գերակշիռ մեծամասնությունը չի կիրառում Գերագույն դատարանի մոդելը՝ այլ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողություն իրականացնող մոդելի կրողն է, որովհետև ինստիտուցիոնալ և իրավական համակարգի տեսակետից սրանք անընդունելի մեխանիզմներ են»։

Պատասխանելով դատարանների միավորման հնարավոր հետևանքների մասին հարցին՝ նախկին գլխավոր դատախազը նկատել է. «Ես, անկեղծ ասած, շատ ժամանակ չէի ծախսի այս վերլուծության վրա այն պարզ պատճառով, որ վստահ եմ՝ որ չի իրագործվելու։ Ի վերջո, վերջին երկու տարիների ընթացքում մենք մի եզրակացության ենք եկել՝ բոլոր, այսպես կոչված «արդարադատության բարեփոխումները» որոնք ազդարարվել են երկրում այս իշխանությունների կողմից, որևէ մեկը կյանքի չի կոչվել, դրանք ի սկզբանե չէին էլ կարող իրագործվել, որովհետև հասարակական ընկալման համար առաջին հայացքից ականջ շոյող շատ բարձրագոչ մտքեր էին։ Դրանց նպատակն ընդամենը ժողովրդի ուշադրությունը երկրում առկա այլ խնդիրներից շեղելն էր։ Հիշենք, օրինակ, անցումային արդարադատություն իրականացնելու հավակնոտ նախաձեռնությունը, որով մոտ մեկ տարի զբաղեցրին պետական ապարատն ու ժողովրդին, իսկ արդյունքում մենք չունեցանք դա, որովհետև գործնականում անհնար էր։ Ինչո՞ւ էր անհնար, որովհետև մենք Եվրոպայի անդամ երկիր ենք և Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն իրավակարգավորումների սկզբունքով անցումային արդարադատություն չի կարող իրականացվել, Եվրոպայի անդամ որևէ երկիր չի կարող այդ կարգերը շրջանցել։ Հիշո՞ւմ եք դատավորների վեթթինգի մասին հայտարարությունները՝ տեսեք – տեսեք հեսա ինչե՜ր ենք անելու, դատարաններին վեթթինգի ենք ենթարկում, արդյունքում դա նույնպես չիրականացվեց։ Ամեն անգամ, երբ այս թեմաները հասարակական քննարկման առարկա էին դառնում, ես մշտապես հրապարակայնորեն անդրադարձել եմ դրանց և հայտնել, որ Հայաստանում դրանք կյանքի կոչվելու ոչ մի հնարավորություն չունեն, այն պարզ պատճառով, որ չեն կարող իրականացվել»։

Ի՞նչ իրավական գնահատական կտար նախկին գլխավոր դատախազը երկրի արդարադատության համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումներին հարցին, Գևորգ Կոստանյանն ընդգծեց. «Սա անիմաստ ժամանակի վատնում է։ Նորից եմ կրկնում՝ Հայաստանում դա տեղի չի ունենալու։ Գերագույն դատարանին մենք նույնպես չենք վերադառնալու, ես դա ձեզ վստահեցնում եմ, որովհետև այդ ամերիկյան մոդելը, որն ավտոմատ կերպով ուզում են ներդնել մեր իրականության մեջ, Հայաստանի նկատմամբ կիրառելի չի լինելու։ Նորից եմ ասում՝ լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, մենք կաշկանդված ենք որոշակի կարգավորումներով։ Բացի այդ մենք ռոմանո - գերմանական իրավական համակարգի կրող ենք, իսկ ամերիկյան դատական համակարգը խարսխված է անգլո - սաքսոնական իրավական համակարգի վրա։ Այս համակարգերի տարբերությունն ազդում է նաև դատական իշխանության կառուցվածքի վրա»։

Արդյոք կարո՞ղ է լինել այնպիսի մտավախություն, որ այս փոփոխությունները ՀՀ դատական համակարգի վրա ամերիկյան կողմի ճնշումների արդյունք են, հարցին Գևորգ Կոստանյանը պատասխանում է.«Ձեռնպահ կմնամ վստահաբար պնդելու, թե սա ամերիկյան կողմի ճնշում է, բայց կարող եմ ասել հետևյալը՝ նկատի ունենալով, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու իրավական և իրավակիրառական որևէ անհրաժեշտություն մեր իրականության մեջ ընդհանրապես չկար, հետևաբար, կարծում եմ, որ բացարձակ պատահական չի, որ ընտրվում է հենց ամերիկյան մոդելը։ Այլ տրամաբանություն այստեղ ուղղակի չկա։ Այլ կերպ ասած, քանի որ հիմնավորման ուրիշ հիմքեր չկան, մնում է միայն այդ վարկածը»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:53 15/06/2020  |  ԼՐԱՀՈՍԵրեք ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը կործանարար կարող է լինել համակարգի համար». Գևորգ Կոստանյան
09:31 11/06/2020  |  ՄամուլԿորոնավիրուսի մահվան փաստերով պետք է քրգործեր հարուցվեն. Դրան հաջորդում է փոխհատուցման խնդիրը. «Հրապարակ»
09:14 09/06/2020  |  ՄամուլՓաշինյանը հաղորդում է տվել հանցագործության մասին ընդդեմ իր դատախազի եւ իր նախարարի․ Գեւորգ Կոստանյան«Ժողովուրդ»
10:01 02/06/2020  |  Մամուլ«Վատառողջ եմ, այո». Գեւորգ Կոստանյան. «Իրավունք»
08:49 13/05/2020  |  ՄամուլՀՀ նախկին գլխավոր դատախազը խոստացավ խոսել․ «Իրավունք»
08:29 29/02/2020  |  Մամուլ«Բացառում եմ, որ այս գործը կարճվի. Հնչեղ անուններ կան». Կոստանյանը՝ իր նկատմամբ հարուցված գործի մասին․«Հրապարակ».
07:48 26/02/2020  |  Մամուլ«Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Հրապարակ»
10:15 19/02/2020  |  ՄամուլԱդրբեջանն ինքն է հրաժարվել իր պահանջից. տակտիկան պարզ է. «Հրապարակ»
10:15 18/02/2020  |  ՄամուլԿոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
17:41 12/02/2020  |  Դատական ռեպորտաժներԳեւորգ Կոստանյանի փաստաբանները դիմել են դատարան. Պահանջում են տրամադրել մեղադրանքի հիմքերը

Արխիվ

[]