Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողումը պետական եւ հանրային իստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ 08/23/2020   12:21  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ։ Ուղերձը՝ ստորեւ․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

 
30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով:

Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով: Այդ հաղթանակներից ամենակարեւորը Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձեւավորման հիմք ու խթան հանդիսացավ: 2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերը ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որ ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը եւ Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը:

Նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողումը պետական եւ հանրային իստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, եթե չասենք ինստիտուտների բացակայությունը: Անկախություն ձեռքբերելուց գրեթե անմիջապես հետո Հայաստանը տառապել է անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության բացակայությունից:

Երկար տարիներ կոռուպցիան եղել է պետական կառավարման առանցքային գործիքակազմը, ինչի հետեւանքով Հայաստանը մնացել է առանց արդյունավետ պետական կառավարման համակարգի: Կոռուպցիան թափանցել է ամենուր՝ պետական կառավարման համակարգ, դատաիրավական համակարգ, դպրոց, մանկապարտեզ, բուհեր, ակադեմիական ու մշակութային շրջանակներ, զանգվածային լրատվության միջոցներ, ընտրական համակարգ, երբեմն նույնիսկ հոգեւոր հարաբերությունների ոլորտ: Սա ոչ թե առանձին խմբերի կամ անհատների, այլ մեր բոլորիս, մեր հավաքական ձախողումն է եղել, որտեղ մեզնից յուրաքանչյուրը ունեցել է իր մեծ կամ փոքր դերակատարումը:

Այս ամենի ամենաաղետալի հետեւանքը դարձել է այն, որ քաղաքացին օտարվել է իր պետությունունից, իրավունքներից ու պարտականություններից, պետական կարգը օտար է դարձել քաղաքացուն, որովհետեւ հիմնված է եղել ոչ թե նրա կամքի, այլ կոռուպցիայի եւ ընտրակեղծիքների վրա հիմնված քաղաքական պարտադրանքի վրա:

2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը հենց այս հակադրությունը լուծելու եկավ: Քաղաքացին, որ օտարված էր իրավունքից, վերստին իր ձեռքը վերցրեց պետական իշխանություն ձեւավորելու իր իրավունքը: Եւ սա մեր նախորդ 30 տարիների հաջողությունները ամրագրելու եւ ձախողումները շտկելու պատմական հնարավորություն է:

Մեր առաջնային անելիքը շարունակում է մնալ նույնը. պետական եւ հանրային ինստիտուտների կայացումը: Բանակի բնականոն զարգացումը պետք է շարունակվի, եւ մենք պիտի խնդիր դնենք ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը:

Ընտրական անկեղծելի մեխանիզմ, անկախ դատական համակարգ, մեր պետության ու ժողովրդի ինստիտուցիոնալ նպատակները սպասարկող եւ մրցունակությունը բարձրացնող, կեղծիքից ազատ կրթական համակարգ, բարձր պրոֆեսոնալիզմն ու արդյունավետությունը խթանող պետական կառավարման համակարգ, նորարար, ստեղծագործ ու մրցակցային տնտեսություն, պարտականություններին՝ իրավունքների համանմանությամբ նախանձախնդիր վերաբերվող քաղաքացի, գործարար, պաշտոնյա. սա է մեր առաջիկա հրատապ անելիքը, ինչը հնարավոր է իրականացնել միայն այնպիսի պայմաններում եւ մթնոլորտում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է իր անհատական վարքագծի ազդեցությունը իրականության վրա, երբ փոքրամասնության իրավունքների պաշտպանությունը չի դառնում պարտադրանք մեծամասնության նկատմամբ՝ երկիրը դատապարտելով հավերժական տեղապտուտի:

Աշխատանքը, կրթությունը, հմտությունների, գիտելիքի իմացության շարունակական բարձրացումը պիտի դառնա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական ապահովության ու բարեկեցության հիմնաքար, յուրաքանչյուր քաղաքացի (բացառությամբ՝ անաշխատունակության հետ կապված դեպքերի) նախ ինքը պիտի դառնա սեփական բարեկեցության պատասխանատուն իսկ կառավարությունն ու պետությունը պիտի բավարար կրթական, իրավական, մրցակցային պայմաններ ստեղծեն այդ պատասխանատվության օրինական ու արդյունավետ իրացման համար:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ: Մենք վերջերս ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ արձանագրեցինք, որ այսօրվա Հայաստանն իրեն դիրքավորում է որպես հայ ժողովրդի պետական հազարամյա երթի կարեւորագույն հանգրվան եւ մեր օրերի մեր վարքագիծն է կանխորոշելու հայ ժողովրդի առաջիկա հազարամյա ճակատագիրը: Հայաստանում հաստատվծ պետական կարգը պիտի հարազտ դառնա յուրաքանչյուր քաղաքացու եւ պետք է բխի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պատասխանատվությունից:

Մենք անկախության Հռչակագիրը ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք եւ մեր պատմական պարտքն ու առաքելությունն է մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն: Եւ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն, որովհետեւ հայկական պետությունը պիտի է գոյություն ունենա հավիտյան, հայ ժողովուրդը պիտի գոյություն ունենա հավիտյան:

Եւ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:30 23/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱնկախությունը տրված չէ բոլոր ազգերին, այն իր մեջ Աստվածային բնույթ ունի. Արտակ Զաքարյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ
22:54 22/08/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել
11:27 22/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն աշխատատեղերի մասին գրառում է արել
09:35 22/08/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր թիկնապահ Ղազար Ղազարյանին՝ հայտնի «ռյուկզակ բռնողին».«Հրապարակ»
22:09 21/08/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյա՛ն Նիկոլ, օգոստոս ամսվա՝ չինովնիկներիդ հատկացվելիք պարգևավճարները պարտավոր ես ամբողջությամբ բաժանել առաջին դասարանցիներին. Հայոց Արծիվներ
13:18 21/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում. վարչապետի ելույթը ԱԽ նիստում
09:45 21/08/2020  |  Մամուլ«Ապացուցել եմ, որ սուտասան է». Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար նախկին ՔՊ-ականին տարել են ոստիկանություն. «Հրապարակ»
16:30 20/08/2020  |  ԼՐԱՀՈՍ2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը
13:54 20/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Ստեփանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ
11:32 20/08/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը էլի հիշեց լեգենդար «Պազ» ավտոբուսը. Վանաձորի տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներում կորոնավիրուսը չի նահանջում

Արխիվ

[]