ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշում բռնության ենթարկված երեխաները վերականգնողական կենտրոն կտեղափոխվեն. ստուգումների ժամանակ ընտանիքը շատ բաներ գաղտնի է պահել. մարզպետ 08/22/2020 15:41 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում 4 և 6 տարեկան երեխաներին ծեծի ենթարկած ընտանիքը եղել է սոցիալական կազմակերպությունների, այդ թվում խնամատարության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ երեխաները որոշ ժամանակ ապրել են «ՍՕՍ մանկական գյուղերում»,որից հետո կրկին տեղափոխվել են ընտանիք. «Ընտանիքի կազմն այնպիսին է, որ ընթացիկ հսկողության ընթացքում իրենք շատ բաներ գաղտնի են պահել։ Տպավորությունը հիմա այդպիսին է։ Երբ այս դեպքը եղավ, նոր արդեն որոշակի գաղտնի բաներ կարողացանք բացահայտել, իսկ ստուգումների ընթացքում շատ բաներ չեն երևացել։ Ընտանիքներում ներքին խոհանոցներ կան, որոնք ցավոք սրտի հասանելի չեն լինում և հիմնականում ընթացակարգերն էլ այնպիսին են, որ անպայման ընտանիքի անդամի, ղեկավարի համաձայնությունն է պետք երեխաների ճակատագրի տնօրինման հետ կապված։ Սա նաև ցույց է տալիս, որ այդ ընթացակարգերը երևի պետք է պարզեցվեն, որպեսզի արտաքին միջամտության հնարավորությունը նմանատիպ դեպքերում ավելի մեծանա, որ բանը բանից չանցնի և իրավաբանորեն ավելի չոր միջամտության հնարավորություն ունենանք»,-նշեց մարզպետը։
Հայկ Չոբանյանի խոսքով հիմնական խնդիրն ըստ էության եղել է ընտանիքի այն անդամը, ով ծեծի է ենթարկել երեխաներին և նրա խնդիրը վերացված է, քանի որ վերջինս ձերբակալվել է։ Մարզպետարանը հակված է նրան, որ երեխաները որևէ հաստատությունում վերականգնողական շրջան անցնեն. «Բանակցել ու պայմանավորվել ենք մի քանի հաստատությունների հետ, որ դուրսգրումից հետո երեխաներն, անպայման, վերականգնողական շրջան անցնեն։ Զուգահեռաբար սոցիալական ծառայությունները և կազմակերպությունները, այդ թվում հասարակական կազմակերպություններն ինտենսիվ զբաղվում են ընտանիքի վերականգնողական հարցերով և երեխաներն ընտանիք կվերադառնան միայն այն ժամանակ, երբ մենք համոզված կլինենք, որ երեխաների ճակատագրի հետ կապված որևէ մտահոգություն այլևս չենք ունենա»,-ասաց Հայկ Չոբանյանը։
Մարզպետը նկատեց՝ սա առիթ է, որ մարզում առկա մնացած դեպքերը ևս ուշադրության և միջամտության կարիք ունեն։ Հայկ Չոբանյանն ընդգծեց, որ պետք է ավելի կոշտ լինեն, քան իրավական դաշտն է այսօր այդ հնարավորությունը տալիս, որպեսզի մյուս տեղերում նմանատիպ ծայրահեղությունների չհասնի։
«Սա ծայրահեղ ծանր դեպք է առ այն, որ այն իրավիճակը, որն ունենք մեր շուրջը և այն գործիքակազմը, որով աշխատում ենք այդ ընտանիքների հետ բավարար չէ, որովհետև այդ գործիքակազմը մեզ հնարավորություն չի տվել, որ ավելի արմատական միջամտություն ունենանք այդ ընտանիքներում և ցավոք սրտի բանը հասել է այս ծայրահեղ վիճակին։ Մենք շատ ավելի արմատական պետք է լինենք։ Մարզպետարանի երեխաների պաշտպանության ստորաբաժանմանը և մարզի, մասնավորապես համայնքների երեխաների խնամատարության հանձնախմբերին այդ հանձնարարականը տվել եմ»,-ասաց մարզպետը։
Վերջինս նաև հավելեց, որ երկուշաբթի հերթական քննարկումն են ունենալու, որի ընթացքում քննարկելու են որոշակի ռիսկային գոտում գտնվող բոլոր ընտանիքների հարցերը։ Մարզպետը նշեց, որ ունենք կոնկրետ ծրագիր, որը մի քանի անգամ ավելի արմատական կլինի, քան այն վարքագիծը, որն ունեցել են մինչև հիմա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը դաժանորեն ծեծել է իր 4 և 6 տարեկան թոռներին։ Երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Նրանք երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռևս վտանգ է սպառնում, իսկ 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք օգոստոսի 20-ին սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» ԲԿ գտնվում են կայուն վիճակում և նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից