ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ չի եղել ո՛չ թատրոնների ճակատագրին, ո՛չ «Հայ գրականության» աղմկահարույց չափորոշիչների թեմային 08/22/2020 13:32 | ԼՐԱՀՈՍ
«Ընդհանրապես, ես երկար խոսել չեմ սիրում և կոնկրետ երկու առաջարկ եմ արել Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, որոնք՝ երկուսն էլ դրական ընդունելության է արժանացել նրա կողմից», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանն՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման մանրամասներին։
Պատասխանելով լրատվամիջոցի հարցին՝ հանդիպման ընթացքում անդրադարձ եղե՞լ է արդյո՞ք առարկայական չափորոշիչների, Հայ գրականության թեմային՝ Կարինե Խոդիկյանը նկատեց. «Եթե գիտեմ, որ այդ հարցը նախագահի գործառույթի մեջ չի մտնում, ի՞նչ իմաստ ունի կամ որքանո՞վ է ճիշտ բարձրացնել այդ թեման։Հանդիպման ավարտին, երբ բոլորն արդեն բավական հոգնած էին և դրանից հետո սպասվում էր նաև նախագահի հերթական հանդիպումը, որքանո՞վ ճիշտ կլիներ, որ ես քննարկեի այն հարցը, որ արդեն սկզբում ինչ – որ ձևաչափով բարձրացրել էր հանդիպման մասնակից գրականագետ Դավիթ Գասպարյանը»։
Թատրոնների վիճակի մասին հարցը, պարզվում է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նախագահի հետ հանդիպման ընթացքում նույնպես չի բարձրացրել. «Ես շատ կարճ եմ խոսել, երկու առաջարկ եմ արել։ Իր խոսքի սկզբում Արմեն Սարգսյանն անդրադարձ կատարեց IT ոլորտի խնդիրներին, խոսեց ոլորտի մտահոգությունների մասին, և, քանի-որ մեզանից շատերը քաջ տեղյակ են «Արմատ» լաբորատորիայի և «Թումո»-ի կատարած աշխատանքներին ու ոլորտում այդ կենտրոնների ունեցած ներդրումների մասին, ես առաջարկեցի նախագահին իր հնարավորությունների և հեղինակության գործադրմամբ հատուկ դպրոց ստեղծել, որտեղ կհավաքվեն հեռավոր շրջանների շնորհալի և առանձնահատուկ օժտված երեխաներն ու դա գիտական յուրահատուկ բջիջի կստեղծի վաղվա՝ ոլորտի ավելի ուժեղ ու լուրջ թիմի ձևավորման համար։ Նախագահը խոսեց այդ առումով իր ունեցած հնարավորությունների մասին, և տեղում գրանցվեց առաջարկը։
Երկրորդ հարցը, որ բարձրացրեցի, վերաբերում էր մրցանակներին։ Ես պետական մրցանակի գրականության հանձնաժողովի անդամ եմ և առաջարկեցի, որ գրականության գործառույթն ու թարգմանական գրականությունը (որոնք նույն անվանակարգի մեջ են ընդգրկված), առանձնացվեն, որովհետև դրանք երկուսն էլ շատ կարևոր, բայց, ի վերջո, առանձին բնագավառներ են։ Պարզապես ես մոռացել էի, որ այդ խնդիրը Կառավարության կանոնակարգման գործառույթների մեջ է մտնում։ Նախագահն ասաց, որ այդ խնդիրն իր գործառույթների շրջանակի մեջ չի մտնում, բայց, քանի -որ ինքը հիմա մտածում է նախագահի մրցանակ ստեղծելու մասին, այդ խնդիրը նույնպես կներառվի ընդհանուր կանոնակարգում և կյանքի կկոչվի»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից