ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կսկսեն իրականանալ Հայաստանի վերաբերյալ Նոստրադամուսի կանխատեսումները. Հայաստանն անզիջում առաջնորդ կունենա 08/22/2020 19:04 | Անցուդարձ
«Իննը բան, որոնք կկատարվեն Հայաստանի և հայերի հետ առաջիկա տարիների ընթացքում»...Այս վերտառությամբ գրությունը դեռևս 2014 թվականին հայտնվեց հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան պրոֆիլի պատին՝ իր վրա սևեռելով հարյուրավորների ուշադրությունը։ Գրառումից տարիներ են անցել և ժամանակը ցույց է տվել, որ Հայկ Կիրակոսյանի կանխատեսումներն աստիճանաբար իրականություն են դառնում։
Հեքիաթասացի հայտնի գրառման մեջ դեռևս 2014 թվականին մասնավորապես նշվում էին հետևյալ դրույթները՝ Հայաստանի բնակչությունը կեռապատկվի` հասնելով 5-6 միլիոնի, կսկսվի հայրենադարձության հզոր ալիք, իրենց հայ համարողների թիվն աշխարհում կհասնի 27 միլիոնի, ծնելիության միջին ցուցանիշը 2-3-ից կհասնի 5-6-ի, կփակվի երկու նախարարություն, Հայ Առաքելական Եկեղեցին նորովի կդրսևորվի որպես Ազգային Հոգևոր կառույց, կսկսեն պետականացվել հանքերը, Չինաստանը Հայաստանի համար կդառնա նույնքան կարևոր ստրատեգիական գործընկեր, որքան Ռուսաստանը` որոշ դեպքերում նաև առավել, լրջորեն կամրապնդվեն հայ-հրեական հարաբերությունները, ինչը խիստ բարենպաստ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, Հայաստանում կսկսվեն միջուկային զենքի պատրաստմանն ուղղված կոնկրետ քայլեր, որին կաջակցեն մի շարք գերտերություններ, Թուրքիան կսկսի հայկական հողերի աստիճանական վերադարձման գործընթացը, Հայաստանում կհայտնագործվի և կարճ ժամանակում կիրառության մեջ կդրվի բացառապես նոր` հոգեբանական (психотрон) զենք, Հայաստանում կկառուցվի կամ կվերականգնվի նոր մուսուլմանական կառույց, համաշխարհային բլոկբաստեր կդառնա հայ ընտանիքի մասին պատմող մի ֆիլմ, Հայաստանում փաստացիորեն կդադարեն գործել բոլոր քաղաքական կուսակցությունները, դառնալով բացարձակ անկուսակցական պետություն, Հայաստանը կսկսի պետական մասշտաբներով խմելու ջուր վաճառել ողջ տարածաշրջանին, կսկսեն իրականանալ Հայաստանի և հայերի վերաբերյալ Նոստրադամուսի և մի շարք այլ հանրահայտ պայծառատեսների կանխատեսումները։
Թվարկված բոլոր կետերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն մեկնաբանություններ է ստացել հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանից։ Առավել հետաքրքրական էր հարցը՝ որտեղի՞ց Հայկ Կիրակոսյանին ինֆորմացիայի այս հսկա բազան, որոնցից մի քանիսն, ի դեպ, արդեն իսկ իրականություն են դարձել։ Մեր հարցին ի պատասխան Հայկ Կիրակոսյանը տալիս է, թերևս, ամենաանսպասելի պատասխանը՝ գիտելիքները տրվում են բացառապես հեքիաթներից և, իհարկե, մեր ազգային էպոսից.«Եթե ինձ ասեն, որ հեքիաթներն անցյալի մասին են, ես կհակադարձվեմ՝ պնդելով, որ դրանցում բացառիկ ապագա կա։ Բոլորիս հայտնի հայելին, որի միջոցով հեքիաթի հերոսը տեսնում է մեծ հեռավորության վրա գտնվող իր հիվանդ հորը, այսօր արդեն բոլորիս գրպանում է, բայց, արի ու տես, որ այդ հայելու մասին հեքիաթները պատմում էի դեռևս 5000 տարի առաջ։
Եթե այսօրվա երեխան կարդա Ժյուլ Վերնի հեքիաթները պետք հարց տա ծնողին՝ իսկ ո՞րն է այստեղ ֆանտաստիկան, որովհետև այլևս չկա մի բան, որը Ժյուլ Վերնը գրում էր՝ որպես ֆանտաստիկա, և այսօր ժամանակակից մարդը դրանով չի ապրում։ Ուրեմն, այսօր հեքիաթների միջոցով մենք կարող ենք տեսնել, թե վաղն ուր ենք հասնելու և, թե երեք ճանապարհներից, որ հեքիաթներում հաճախ է հանդիպում, որը պետք է ընտրենք։
Այս ուղղորդումը չափազանց կարևոր է հատկապես բոլոր պետական այրերի համար, որովհետև այն պետական պաշտոնյաներն, ովքեր ունեն միայն իրականության աշխարհի խորհրդատուներ ու օգտվում են միայն արդեն պատրաստի տնտեսական- քաղաքական մոդելներից, ապագայի աշխարհում չափազանց ծանր վիճակում են հայտնվելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանը և խորհուրդ տալիս՝ ամեն օր հեքիաթ կարդալ, նույն հեքիաթը՝ մի քանի անգամ ու վերլուծել, թե ի՞նչ տեղեկատվություն է իրենց փոխանցվում ամեն անգամ նույն հեքիաթը կարդալուց։
Հայկ Կիրակոսյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում․
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում