ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսից մահացության դեպքերը պետք է լուրջ ուսումնասիրվեն 08/22/2020 15:26 | ԼՐԱՀՈՍ
«Եթե դիահերձումը չի եղել՝ հստակ պատճառը ոչ ոք չի կարող ասել, դա ուսումնասիրելը պետության աշխատանքն է»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մահվան դեպքերին և հասարակության շրջանում պտտվող այն լուրերին, որ առողջապահության նախարարությունը մահվան հիմնական դեպքերը վերագրել է այլ ուղեկցող հիվանդություններին։
«Դա շատ ավելի լուրջ ուսումնասիրություն է։ Նախ սխալմունք կարող է լինել, որ անձը մահացել է այլ պատճառից և գրվել է կորոնավիրուս և հակառակը՝ որ անձը մահացել է կորոնավիրուսից, տեղեկության սխալ է եղել և ստատիստիկան շեղվել է։ Այդ հարցը, իհարկե, ապագայի շատ խորը ուսումնասիրության հարց է։ Կարող ենք, իհարկե, ուսումնասիրության ժամանակ հանգել այն մտքին, որ մահերի վերլուծությունը պետք է շատ խորը արվեր և կար այդպիսի առաջարկ։ Մենք արդեն այդ մտքին ենք գալիս, բայց դա հիմնավորված պետք է լինի։ Սպասենք մեր աշխատանքի ավարտին, երբ հայտնենք նախնական տվյալը, նաև այդ մահերի մասին կլինի եզրակացություն։ Բայց հիմա հստակ ասել, որ չէ 1000 չի եղել մահվան ելքերը, 1500 է կամ ոչ՝ 800 է, անհնարին է լինելու այս պահին։ Դրանով իրականում պետք է զբաղվի պետությունը այլ ոչ թե որևէ նախաձեռնող խումբ»։
Էդուարդ Հովհաննիսյանը և գործընկերները ստեղծում են մասնագիտական խումբ։ Որոշել են վերլուծել հակահամաճարակային բոլոր միջոցառումները, մշակված քաղաքականությունը և ռազմավարությունը և հետո հանդես գալ եզրակացությամբ։
«Քանի որ այս պահին հավաքել ենք աշխատանքային խումբ՝ երբ որ պատրաստ լինի առաջին ուսումնասիրության արդյունքները, կունենանք եզրակացություն։ Թեմայի շուրջ սեպտեմբերի առաջին կեսին կունենանք նախնական արդյունքներ»։
Ստեղծված աշխատանքային խմբում Հովհաննիսյանը անձերի քանակը չի կարևորում, կարևորը որ կան համաճարակաբաններ, ինֆեկցիոն հետազոտողներ , առողջապահության կազմակերպիչ, վիճակագիր։ Վստահեցնում է, որ բավական պրոֆեսիոնալ են։
«Այս պահին հիմնվում ենք առկա տեղեկությունների վրա։ Ավելի խորքային տեղեկությունների համար հարցումներ գուցե անենք, եթե դրանք բավարար չլինեն, ապա կնշենք, որ հարցումներ ուղղել ենք և չենք ստացել համապատասխան պատասխանը, բայց հուսով եմ, որ կունենանք այն տվյալները, որոնք անհրաժեշտ են»։
Չնայած ըստ Հովհաննսիյանի՝ համավարակի տեմպը թուլանում է, սակայն պետք է շատ հետազոտել, շուտ հայտնաբերել, շուտ մեկուսացնել՝ ինչի իրականացման փուլում մենք թերացել ենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ