ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչի՞ վրա է ողջ ամառը ծախսել ԿԳՄՍՆ 08/21/2020 11:37 | Վերլուծություններ
Նախարար Արայիկ Հարությունյանն իր անգործությունը, խնդիրները չպատկերացնելու իր որակները փորձում է փոխհատուցել մարդկային առողջության վրա տարվող էքսպերիմենտով։ Նախապատրաստական թանկաժեք ամիսները ծախսվեցին ոչնչի վրա։ Թե ինչպե՞ս հնարավոր եղավ այսքան անլուրջ մոտենալ այս ամենալուրջ հարցին, գիտի միայն նախարարը։
Հայաստանում շարունակվում է համաճարակային բավականին բարդ իրավիճակը։ Ամենօրյա վարակակիրների և մահվան թվերը դեռևս բարձր են։ Սրան զուգահեռ՝ շատերը կարծես կորցրել են զգոնությունը։Այս առումով հարկ է ավելի ուշադիր լինել, որ հանկարծ որևէ անվերադարձ բացթողում չունենանք։
Այս ամենն ուղեկցվում է կրթության նախարարի հայտարարությամբ՝ սեպտեմբերի կեսերին դասապրոցեսը վերսկսելու մասին։ Սա իրականում շատ լուրջ խնդիր է։ Իրականում ոչ ոք չգիտի, թե սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին վարակի ինչ ցուցանիշներ կլինեն, ինչ վիճակ կլինի Հայաստանում և ընդհանրապես աշխարհում։ Արսեն Թորոսյանի խոսքում միշտ նկատվում է որոշակի զգուշավորություն՝ վերջին օրերին ցուցանիշների անկման պահով։
Աշխարհի բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում է կրթական կոլապսի խնդիրը։ Տարբեր մակարդակներում՝ գարնանից սկսած, ընթանում են քննարկումներ՝ ինչպես անվտանգ կազմակերպել դասապրոցեսը։ Եվ թեև միասնական բանաձև չկա, միևնույն է, բազմաթիվ երկրներ ամիսներով նախապատրաստվում են դասերին։ Մշակվում է համաճարակի պայմաններին համարժեք կրթական քաղաքականություն, ընթանում են կազմակերպչականպատշաճ աշխատանքներ, որոնք ներառում են բազմաթիվ ոլորտների համագործակցություն և արագ արձագանքման համակարգեր. Լոս Անջելեսում, օրինակ, նախատեսվում է իրականացնել 600 000 աշակերտի և 75 000 կրթականաշխատողի թեսթավորման ծրագիր։ Բազմաթիվ երկրներում ուսուցիչների համար նախատեսվել են լրավճարներ և բժշկական վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ։ Ուսումնասիրվում և համապատասխանեցվում են դպրոցների շենքային պայմանները՝ օդափոխության, դասարանների մուտքերի, սանհանգույցների հագեցվածության, և այլն։Ռուսաստանում ուսուցիչները, բժիշկների հետ միասին, դասվել են որպես պատվաստման համար առաջնահերթ խումբ։
Իսկ մեր երկրում կովիդ-ուստարվան ընդառաջ դպրոցներին ԿԳՄՍՆ մատուցած ամենամեծ անակնկալը ֆինանսավորման կարգի փոփոխությունն է, որն արդեն դժգոհության ալիք է բարձրացրել բազմաթիվ դպրոցներում։ Սրան զուգահեռ՝ ԿԳՄՍՆ-ը պահանջների շարք է դնում դպրոցների առջև՝ առանց որևէ իրական աջակցություն ցուցաբերելու կամ, առնվազն, լսելու ուսուցչական կամ ծնողական համայնքների կարծիքը։
Առանց լուրջ նախապատրաստական աշխատանքի, հասնելով օգոստոսի կեսին, որոշում է կայացվում՝սեպտեմբերի 15 –ից վերսկսել դասերը։ Դպրոցները և ծնողներն անորոշության մեջ են։ Որևէ մեկը հստակ չի պատկերացնում, թե ինչպես է կազմակերպվելու և ընթանալու դասապրոցեսը փակ տարածքներում։ Վերջին պահին հրապարակված ուղեցույցն առաջացնում է բազմաթիվ հարցեր, որոնց դպրոցների մեծ մասը բախվելու է անգամ մինչև սեպտեմբերի 15-ը։ Համանման խնդրի առաջ են նաև բուհերը։
Կառավարության՝ ոչ ճիշտ հաշվարկված որոշումը կարող է վտանգի տակ դնել ոչ միայնմեր երեխաների,այլև՝ ուսուցիչների և դասախոսների առողջությունը, հաշվի առնելով, որ նրանցից շատերը կարող են գտնվել ռիսկային խմբում։ Նրանց վրա դրվում է կրկնակի ծանրաբեռնվածություն՝ առանց որևէ կերպ ավելացնելու ֆինանսավորումը կամ առողջապահական լրացուցիչ աջակցություն սահմանելու։ Հրամանների ու կոշտ հրահանգների արանքում կարծես նախարարությունը չտեսնի մարդկանց պարզ, հասկանալի մտահոգությունները, ինչպես նաև կարծես չճանաչի դպրոցական շենքերն ու դրանց շահագործման պայմանները։ Դպրոցներին, ուսուցիչներին և ընտանիքներին օգնելու և նրանց դիրքերից հանդես գալու փոխարեն՝ նախարարությունը ոստիկանական ոճով հրահանգավորում է և հրամայում։
Ի՞նչ կարող էր և պետք է աներ կրթության նախարարը։ Արդեն օգոստոսի 15-ից, կամ նույնիսկ օգոստոսի 1-ից Հայաստանում հնարավոր էր սկսել դասերը՝ բացօթյա ռեժիմով, ինչը հնարավորություն կտար՝ փակ սեզոնից «խլել» որոշ ժամանակ։ Դա կլիներ «հեղափոխական քայլ», բայց դրա համար պետք էր նախապես աշխատել։ Կոնկրետ աշխատել և ոչ թե մսխել ժամանակը՝ բոլոր աշխատող կառույցների և անձանց հետ թշնամանալու վրա։Գյուղական և մարզային դպրոցները մեծ հնարավորություն ունեին՝ բացօթյա պայմաններում ինտենսիվ դասեր անցկացնելու համար. պետք էր դրսում տեղադրել նստարաններ, գրատախտակներ, արևից պաշտպանվելու միջոցներ։ Շատ տեղերում եղանակը թույլ կտար բացօթյա դասեր անցկացնել նույնիսկ մինչև հոկտեմբերի վերջ։ Նույնը վերաբերում է Երևանյան այն դպրոցներին, որոնք ունեն բաց տարածքներ։ Պետության խնդիրը կլիներ՝ մտածել այն դպրոցների մասին, որոնք չունեն պատշաճ պայմաններ։ Վերջին հաշվով, պետությունը հենց դրա համար է։
Բայց մենք գնացինք այլ ճանապարհով՝ մեկ օրվա ընթացքում կայացվեց որոշում՝ առանց հետևանքների հստակ հաշվարկի։ Հասկանալի է, որ պրոցեսը բավականին բարդ է լինելու, սեպտեմբերի վերջից եղանակների փոփոխությանը զուգընթաց՝ փակվելու են դասասենյակների պատուհանները, առաջ է գալու օդափոխության խնդիրը, նույնիսկ դժվար էպատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու ապահովել երեխաների՝ դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջները։Այդ խնդիրների իրավական մասը ՄԻՊ արդեն բարձրաձայնել է իր դիտարկման մեջ։
Իսկ եթե փակ դասարաններում դասերը սկսելուց շաբաթներ անց մենք ունենանք նոր բռնկո՞ւմ, վարակի տարածման նորալիք,հետևաբար՝ նոր մեծաթիվ մահեր։ Սրանք շատ իրական ռիսկեր են, որոնց պատասխանատվությունը ընկնելու է ուղիղ կրթության նախարարի վրա։
Սրա համար անհրաժեշտ էր ամիսներ շարունակ լրջորեն աշխատել, փնտրել լուծումներ, խորհրդակցել, լսել կարծիքներ։
Այսօրվա Հայաստանում գրեթե ոչ ոք դա անել չի սիրում կամ չի կարողանում։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ