Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ինչի՞ վրա է ողջ ամառը ծախսել ԿԳՄՍՆ 08/21/2020   11:37  |  Վերլուծություններ

Նախարար Արայիկ Հարությունյանն իր անգործությունը, խնդիրները չպատկերացնելու իր որակները փորձում է փոխհատուցել մարդկային առողջության վրա տարվող էքսպերիմենտով։ Նախապատրաստական թանկաժեք ամիսները ծախսվեցին ոչնչի վրա։ Թե ինչպե՞ս հնարավոր եղավ այսքան անլուրջ մոտենալ այս ամենալուրջ հարցին, գիտի միայն նախարարը։

Հայաստանում շարունակվում է համաճարակային բավականին բարդ իրավիճակը։ Ամենօրյա վարակակիրների և մահվան թվերը դեռևս բարձր են։ Սրան զուգահեռ՝ շատերը կարծես կորցրել են զգոնությունը։Այս առումով հարկ է ավելի ուշադիր լինել, որ հանկարծ որևէ անվերադարձ բացթողում չունենանք։

Այս ամենն ուղեկցվում է կրթության նախարարի հայտարարությամբ՝ սեպտեմբերի կեսերին դասապրոցեսը վերսկսելու մասին։ Սա իրականում շատ լուրջ խնդիր է։ Իրականում ոչ ոք չգիտի, թե  սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին վարակի ինչ ցուցանիշներ կլինեն, ինչ վիճակ կլինի Հայաստանում և ընդհանրապես աշխարհում։ Արսեն Թորոսյանի խոսքում միշտ նկատվում է որոշակի զգուշավորություն՝ վերջին օրերին ցուցանիշների անկման պահով։

Աշխարհի բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում է կրթական կոլապսի խնդիրը։ Տարբեր մակարդակներում՝ գարնանից սկսած, ընթանում են քննարկումներ՝ ինչպես անվտանգ կազմակերպել դասապրոցեսը։ Եվ թեև միասնական բանաձև չկա, միևնույն է, բազմաթիվ երկրներ ամիսներով նախապատրաստվում են դասերին։ Մշակվում է համաճարակի պայմաններին համարժեք կրթական քաղաքականություն,  ընթանում են կազմակերպչականպատշաճ աշխատանքներ, որոնք ներառում են բազմաթիվ ոլորտների համագործակցություն և արագ արձագանքման համակարգեր. Լոս Անջելեսում, օրինակ, նախատեսվում է իրականացնել 600 000 աշակերտի և 75 000 կրթականաշխատողի թեսթավորման ծրագիր։ Բազմաթիվ երկրներում ուսուցիչների համար նախատեսվել են լրավճարներ և բժշկական վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ։ Ուսումնասիրվում և համապատասխանեցվում են դպրոցների շենքային պայմանները՝ օդափոխության, դասարանների մուտքերի, սանհանգույցների հագեցվածության, և այլն։Ռուսաստանում ուսուցիչները, բժիշկների հետ միասին, դասվել են որպես պատվաստման համար առաջնահերթ խումբ։

Իսկ մեր երկրում կովիդ-ուստարվան ընդառաջ դպրոցներին ԿԳՄՍՆ մատուցած ամենամեծ անակնկալը ֆինանսավորման կարգի փոփոխությունն է, որն արդեն դժգոհության ալիք է բարձրացրել բազմաթիվ դպրոցներում։ Սրան զուգահեռ՝ ԿԳՄՍՆ-ը պահանջների շարք է դնում դպրոցների առջև՝ առանց որևէ իրական աջակցություն ցուցաբերելու կամ, առնվազն, լսելու ուսուցչական կամ ծնողական համայնքների կարծիքը։

Առանց լուրջ նախապատրաստական աշխատանքի, հասնելով օգոստոսի կեսին, որոշում է կայացվում՝սեպտեմբերի 15 –ից վերսկսել դասերը։ Դպրոցները և ծնողներն անորոշության մեջ են։ Որևէ մեկը հստակ չի պատկերացնում, թե ինչպես է կազմակերպվելու և ընթանալու դասապրոցեսը փակ տարածքներում։ Վերջին պահին հրապարակված ուղեցույցն առաջացնում է բազմաթիվ հարցեր, որոնց դպրոցների մեծ մասը բախվելու է անգամ մինչև սեպտեմբերի 15-ը։ Համանման խնդրի առաջ են նաև բուհերը։

Կառավարության՝ ոչ ճիշտ հաշվարկված որոշումը կարող է վտանգի տակ դնել ոչ միայնմեր երեխաների,այլև՝ ուսուցիչների և դասախոսների առողջությունը, հաշվի առնելով, որ նրանցից շատերը կարող են գտնվել ռիսկային խմբում։ Նրանց վրա դրվում է կրկնակի ծանրաբեռնվածություն՝ առանց որևէ կերպ ավելացնելու ֆինանսավորումը կամ առողջապահական լրացուցիչ աջակցություն սահմանելու։ Հրամանների ու կոշտ հրահանգների արանքում կարծես նախարարությունը չտեսնի մարդկանց պարզ, հասկանալի մտահոգությունները, ինչպես նաև կարծես չճանաչի դպրոցական շենքերն ու դրանց շահագործման պայմանները։ Դպրոցներին, ուսուցիչներին և ընտանիքներին օգնելու և նրանց դիրքերից հանդես գալու փոխարեն՝ նախարարությունը ոստիկանական ոճով հրահանգավորում է և հրամայում։

Ի՞նչ կարող էր և պետք է աներ կրթության նախարարը։ Արդեն օգոստոսի 15-ից, կամ նույնիսկ օգոստոսի 1-ից  Հայաստանում հնարավոր էր սկսել դասերը՝ բացօթյա ռեժիմով, ինչը հնարավորություն կտար՝ փակ սեզոնից «խլել» որոշ ժամանակ։ Դա կլիներ «հեղափոխական քայլ», բայց դրա համար պետք էր նախապես աշխատել։ Կոնկրետ աշխատել և ոչ թե մսխել ժամանակը՝ բոլոր աշխատող կառույցների և անձանց հետ թշնամանալու վրա։Գյուղական և մարզային դպրոցները մեծ հնարավորություն ունեին՝ բացօթյա պայմաններում ինտենսիվ դասեր անցկացնելու համար. պետք էր դրսում տեղադրել նստարաններ, գրատախտակներ, արևից պաշտպանվելու միջոցներ։ Շատ տեղերում եղանակը թույլ կտար բացօթյա դասեր անցկացնել նույնիսկ մինչև հոկտեմբերի վերջ։ Նույնը վերաբերում է Երևանյան այն դպրոցներին, որոնք ունեն բաց տարածքներ։ Պետության խնդիրը կլիներ՝ մտածել այն դպրոցների մասին, որոնք չունեն պատշաճ պայմաններ։ Վերջին հաշվով, պետությունը հենց դրա համար է։

Բայց մենք գնացինք այլ ճանապարհով՝ մեկ օրվա ընթացքում կայացվեց որոշում՝ առանց հետևանքների հստակ հաշվարկի։ Հասկանալի է, որ պրոցեսը բավականին բարդ է լինելու, սեպտեմբերի վերջից եղանակների փոփոխությանը զուգընթաց՝ փակվելու են դասասենյակների պատուհանները, առաջ է գալու օդափոխության խնդիրը, նույնիսկ դժվար էպատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու ապահովել երեխաների՝ դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջները։Այդ խնդիրների իրավական մասը ՄԻՊ արդեն բարձրաձայնել է իր դիտարկման մեջ։

Իսկ եթե փակ դասարաններում դասերը սկսելուց շաբաթներ անց մենք ունենանք նոր բռնկո՞ւմ, վարակի տարածման նորալիք,հետևաբար՝ նոր մեծաթիվ մահեր։ Սրանք շատ իրական ռիսկեր են, որոնց պատասխանատվությունը ընկնելու է ուղիղ կրթության նախարարի վրա։

Սրա համար անհրաժեշտ էր ամիսներ շարունակ լրջորեն աշխատել, փնտրել լուծումներ, խորհրդակցել, լսել կարծիքներ։

Այսօրվա Հայաստանում գրեթե ոչ ոք դա անել չի սիրում կամ չի կարողանում։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:08 13/08/2020  |  ՎերլուծություններՈւկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար
13:18 12/08/2020  |  ՎերլուծություններՀայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն
15:27 30/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր
11:59 27/07/2020  |  ՎերլուծություններՎերականգնել խաղաղ և անվտանգ ակցիաների իրավունքը
13:00 22/07/2020  |  ՎերլուծություններՈր չվարժվենք մահվան վիճակագրությանը. Էլինար Վարդանյան
21:42 21/07/2020  |  ԼՐԱՀՈՍՉի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ. Էլինար Վարդանյան
14:39 07/07/2020  |  ՎերլուծություններԷլինար Վարդանյան. Չմասնակցե՛լ և չլռե՛լ
16:10 02/07/2020  |  ՎերլուծություններՎաղվա աղմկոտ դատավարությունները
10:53 30/06/2020  |  ՎերլուծություններՍա վարչապետի թիմի ձախողումն է, և նրանք ցույց տվեցին, որ պատրաստ են ոտնահարել Սահմանադրությունը. Վարդանյան
13:26 27/06/2020  |  ՎերլուծություններՍխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել․ Էլինար Վարդանյան

Արխիվ

[]