Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»

Ցանկացած իշխանություն պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և զերծ մնալ դատական համակարգի վրա ճնշումների փորձերից. Դատավոր 08/20/2020   17:03  |  Հարցազրույց

Իրավական պետությունում դատական իշխանության դերի, դատական համակարգի անկախության, բարեփոխումների վերաբերյալ  «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանի հետ:

-Ինչպես կբնորոշեք դատական համակարգում ներկայում առկա վիճակը:

-Կարծում եմ դատական համակարգին ներկայում գնահատական տալու համար պետք է շատ լավ և խորությամբ պատկերացնել նախ և առաջ համակարգի նախկին վիճակը, այսինքն՝ տարիների ընթացքում համակարգում տեղի ունեցած փոփոխությունները՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով։ Իսկ ես ինձ թույլ չեմ տա այդպիսի վերլուծություններ կատարել մի պարզ պատճառով, որ դատական համակարգում որպես դատավոր աշխատում եմ ընդամենը երկու տարուց մի փոքր ավել և իրականում ճիշտ չեմ համարում համակարգի նախկին և ներկա վիճակների շուրջ համադրություններ, վերլուծություններ և այլ եզրահանգումներ կատարել։  Իհարկե, եթե ձևավորվի, օրինակ՝ դատական համակարգում փոփոխություններ, բարելավումներ իրականացնելու համար համապատասխան հանձնաժողով և առաջարկ ստանամ այդտեղ ներգրավվելու համար, միգուցե` համաձայնվեմ։

- Իսկ դատական իշխանության դերի, կարգավիճակի վերաբերյալ  Ձեր պատկերացումները արդարացան, երբ սկսեցիք այն ճանաչել ներսից։ Եթե կարելի է՝ կասեք Ձեր մոտեցումները փոփոխության ենթարկվե՞լ են։

֊Գիտեք դատական համակարգը որոշակիորեն ճանաչում եմ ոչ թե դատավոր նշանակվելու պահից, այլ մինչ այդ, երբ տարիներ շարունակ եղել եմ դատական ծառայող։ Սակայն որպես դատավոր արդեն իսկ գործնականում ավելի խորությամբ, առարկայական պատկերացնում եմ դատական իշխանության կարևորությունը, դերն ու առանձնահատկությունը։ Իսկ մոտեցումս չի փոխվել, ինչպես պատկերացրել եմ, որ պետք է աշխատեմ, այդպես էլ շարունակում եմ։

֊Պարոն Հովհաննիսյան Բարձրագույն դատական խորհրդի անդամներից Հայկ Հովհաննիսյանն իր հարցազրույցներից մեկում կարծիք է արտահայտել, որ կործանման եզրին ենք, դրսից դատավորների ներմուծումը քայլ է դեպի փրկություն։ Դուք ինչ կասեք այդ մասին։

֊Ծանոթ եմ պարոն Հովհաննիսյանի այդ տեսակետին, որ մասնավորապես՝ ճիշտ կլինի արագ ձևով հրավիրել արևմտաեվրոպական լավագույն մասնագետներին, ովքեր աշխատելով մեր դատավորների հետ՝ կօգնեն բարձր մակարդակ ձեռք բերել, ինչի արդյունքում համակարգը կփրկվի կործանումից։

Այո, դատական համակարգում կան մի շարք խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, սակայն չեմ կիսում այն տեսակետը, որ կործանման եզրին ենք և համակարգը կարող է փրկվել բացառապես դրսից մասնագետների հրավիրման ճանապարհով։ Սակայն, եթե պարոն Հովհաննիսյանը վստահ է և գիտի այդպիսի սուպեր, ունիվերսալ մասնագետների տեղ, ովքեր կգան Հայաստան, կաշխատեն նույն պայմաններով մեր դատավորներից լավ և կփրկեն համակարգը, ապա խնդիր չեմ տեսնում, ես իմ տեղը պատրաստ եմ զիջել այդպիսի մասնագետի։ Եվ միգուցե պարոն Հովհաննիսյանը գիտի նաև այնպիսի մասնագետներ, ովքեր դրսից կարող են գալ և ավելի լավ աշխատեն օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդում, մասնավորապես՝ իր հետ կամ իր փոխարեն։

-Դատական համակարգն անկա՞խ է կամ որքանո՞վ է անկախ՝ դե յուրե եւ դե ֆակտո:

-Դե յուրե դատական համակարգը պետք է անկախ լինի, քանի որ դա ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ինչպես նաև՝ միջազգային փաստաթղթերով։

Իսկ դե ֆակտո՝ անկեղծ չեմ գտնվի, եթե ասեմ, որ բացարձակ անկախ է, կամ մոտ է բացարձակ անկախությանը, քանի որ աշխարհում, այդ թվում նաև՝ իրավական տեսանկյունից առաջադեմ պետություններում նույնիսկ իդեալական կամ բացարձակ անկախ դատական համակարգ դժվար է պատկերացնել, համենայն դեպս՝ ինձ հայտնի չէ։ 

- Ինչով եք պատճառաբանում ցանկացած իշխանության մեծ ցանկությունը՝ դատարաններն իրենց վերահսկողության տակ պահելու համար:

-Առաջնահերթ դա պայմանավորում եմ իրավական պետությունում դատական իշխանության մեծ դերի և նշանակության հանգամանքով, քանի որ եթե դատական իշխանությունը լինի իրապես անկախ, ինչը պետք է այդպես լինի, ապա դա մշտապես կարող է առաջացնել որոշակի «խնդիրներ» իշխանության մյուս ճյուղերի համար։ Իմ կարծիքով ցանկացած իշխանություն ունենում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ինչու ոչ, անձնական մի շարք հարցեր, որը փորձում է լուծել դատական համակարգի միջոցով կամ այդ համակարգը շրջանցելով, և հենց այդ նկատառումներով պայմանավորված՝ փորձ է կատարվում վերահսկողության տակ առնել դատական համակարգը։ Ընդ որում, քննարկվող խնդրի կարևորության մասին է վկայում նաև համապատասխան կոնվենցիաների, միջազգային այլ փաստաթղթերի ընդունումը, որով փորձ է կատարվում զսպել, չեզոքացնել դատական համակարգը վերահսկողության տակ առնելու վտանգները։

Սակայն գտնում եմ, որ ցանկացած իշխանություն, անկախ իր ունեցած նպատակներից, ցանկություններից, պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և ամբողջությամբ զերծ մնալ դատական համակարգի վրա հնարավոր ճնշումներ գործադրելու փորձերից, քանի որ ոչ թե անկախ դատական համակարգը կարող է իրական խնդիրներ առաջացնել իրենց համար, այլ հենց ազդեցության տակ գտնվող համակարգը հետագայում անպայմանորեն կառաջացնի այնպիսի խնդիրներ, որոնք անդառնալի կլինեն հենց պետության, իշխանության և այլ շրջանակների համար։ Այսինքն՝ յուրաքանչյուր իրավական պետության իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի անկախ դատական համակարգ ունենալը, քանի որ կիսատ անկախ, որոշակի անկախ կամ բացառությամբ մի քանի գործերից, անկախ դատական համակարգ ունենալը մեծ հաշվով դա նույնն է, որ անկախ դատարան չունես։  

- «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները որքանով են նպաստում կամ խոչընդոտում դատավորների անկախությանը։ Եվ ընդհանրապես՝ կարծում եք՝ օրենսդրական կարգավորումներն են պատճառը՝ դատարանների նկատմամբ անվստահության մթնոլորտի համար:

-Արդեն նշել եմ, որ դատավորների անկախության համար օրենսդրական կարգավորումները, ըստ էության, խոչընդոտ չեն, այլ ընդհակառակը՝ ուղղակիորեն դա ամրագրում են։ Հետևաբար, եթե խոսք է գնում ոչ ամբողջական անկախ դատական համակարգի մասին, ապա ճիշտ չէ այն պայմանավորել օրենսդրական կարգավորումների հետ, այլ շատ ավելի պետք է խնդիրն այլ տեղ փնտրել։  Իսկ դժգոհությունների մասով միգուցե օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինի՝ դատավորների ծանրաբեռնվածության, սոցիալական վիճակի և այլ հարցերի բարելավման հետ կապված, ինչը միմիայն կնպաստի դատավորների լավ աշխատանքի և ինքնին դժգոհությունների հնարավոր նվազեցմանը։

 -Քննադատություններ միշտ էլ եղել են, բայց վերջին տարիներին մի նորույթ մտավ մեր մշակույթի մեջ, երբ օրենսդիր ու գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն են վիրավորական արտահայտություններով խոսում դատավորների, դատական ակտերի մասին՝ անգամ օրինական ուժի մեջ մտած, եթե այն չի բավարարել իրենց քաղաքական թիմի սպասելիքները: Դատավորներին դժվար չէ նման մթնոլորտում աշխատել:

-Իհարկե, դատավորների համար դժվար է և տհաճ այդպիսի քննադատություններ լսելը, ինչն անթույլատրելի եմ համարում։ Գիտեք, եթե քննադատությունները լինեն տեղին, արդարացված և իրավական գործընթացի սահմաններում, դա ինչ-որ տեղ հասկանալի կլինի։ Սակայն, երբ այդ քննադատությունները կարող են կապվել այս կամ այն ակտի կայացման հետ կամ հանրության մոտ զուտ տպավորություն թողնելու նպատակ հետապնդել, այսինքն՝ քննադատության հիմքը դատարկ է, ապա դա անընդունելի է և ոչ այլ ինչ է, քան դատավորի, այդ թվում՝ ողջ համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև՝ ուղղակի կամ անուղղակի ճնշման փորձ։ Վստահ եմ՝ նման գործելաոճի շարունակական լինելը, երբ գործադիր և/կամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը վիրավորում է դատական համակարգը, ոչ կոռեկտ գնահատականներ է տալիս և վերացական մեղադրանքներ է հնչեցնում, ոչ մի լավ հետևանք չի ունենալու և չի բացառվում նույնիսկ, որ իշխանության տարբեր ճյուղերի միջև լավագույնը՝ հակակրանք, իսկ վատագույնը՝ թշնամանք առաջանա։ Ընդ որում, չեմ հիշում կամ չի եղել գոնե մի քանի դեպք (բացառություն հնարավոր է), երբ դատավորները փորձեն վիրավորել կամ ոչ կոռեկտ գնահատականներ տալ օրենսդիր կամ գործադիր մարմնի աշխատանքին, ինչը բնական է, քանի որ, ըստ էության, օրենսդրությամբ է արգելված։

- Ընտրվել եք կարգապահական հանձնաժողովի անդամ, հետևապես իրականացնելու եք ինչ-որ պատժող ֆունկցիա: Դժվար չի լինի:

-Իհարկե դժվար է լինելու, քանի որ նախքան հանձնաժողովում առաջադրվելը մի փոքր երկար եմ մտածել՝ արդյոք պետք է, թե ոչ։ Բանն այն է, որ հանձնաժողովում բացառապես քննարկվելու է գործընկերներիդ ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագիծը և դու պետք է կարողանաս ճիշտ որոշում կայացնել։ Իսկ դատական համակարգը գերծանրաբեռնված է, առկա են մի շարք չլուծված խնդիրներ և այդ պայմաններում աշխատելու ընթացքում, կարծում եմ, չկա գեթ մեկ դատավոր, ով կարող է չբախվել հնարավոր խախտումների վերաբերյալ կարգապահական հարցերի քննարկման հետ։ Եվ քեզ մոտ առաջանում է շատ մեծ պատասխանատվություն ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյական տեսանկյունից, քանի որ կրկնում եմ՝ ամեն անգամ քննարկվելու է գործընկերներիդ հարցերը, որոնք քեզ պես աշխատում են շատ խիստ ռեժիմով։ Վստահ եմ, որ շարունակելու եմ լինել ազնիվ և անաչառ՝ առաջնահերթ փորձելով ապահովել դատավորի անկախության հնարավոր սահմանափակման անթույլատրելիությունը։ Եվ մի բան կարող եմ շատ անկեղծ ասել, որ ես չեմ գնացել վերը նշված հանձնաժողովում աշխատելու, որ ինչ-որ մեկին լավություն կամ առավել ևս վատություն անեմ, այլ գնացել եմ, որպեսզի շարունակեմ լինել ազնիվ, օբյեկտիվ և անկաշկանդ, ինչը կարծում եմ՝ հենց կլինի ամենամեծ լավությունը մեր դատական համակարգին։

-Պարոն Հովհաննիսյան, եթե մի կողմ դնենք սուբյեկտիվ գործոնը, երբ իշխանություններն իրենց քաղաքական նախասիրություններից ելնելով են թիրախավորում ընդհուպ մեծ հեղինակություն ունեցող դատավորներին, այդուհանդերձ դատավորներ կան, որոնք իսկապես իրենց կերպարով, կայացրած ակտերի անհիմն լինելով վարկաբեկում են դատական իշխանությանը: Ինչպես այդ անձանց առաջ փակել մուտքը՝ դեպի դատարաններ:

-Եթե կան այդպիսի դատավորներ, որոնք իրենց կերպարով և աշխատանքով հեղինակազրկում են համակարգը, ապա գտնում եմ, որ օր առաջ պետք է ազատվել այդպիսի անձանցից։ Իսկ դրա եղանակը ես չէ, որ պետք է ասեմ, այլ օրենսդրությամբ նախատեսված է որոշակի գործիքակազմ, որով հնարավոր է իրականացնել դա։

Մի քանի հարց՝ բլից տարբերակով

- Ձեր գնահատմամբ՝ ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի դատավորը.

-Պետք է ունենա մարդկային, իրավական և կամային բարձր հատկանիշներ, ինչպես նաև՝ ներքին անկախություն։

- Դատավոր նշանակվելիս անձը պետք է հանձնի հոգեբանական թեստ, թե ոչ։

-Եթե այդ թեստի հանձնումը կիրականացվի պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ և գնահատական էլ կլինի խորը մասնագիտական, ապա՝ այո։

- Դատավորը՝ մարդ է, մասնագետ, ինչպես է մեկտեղել։

-Կարծում եմ երկուսը միասին, այսինքն՝ մարդ-մասնագետ։

- Հանրային հնչեղության գործեր քննելիս ինչ զգացողություն եք ունենում։

-Ճիշտ չեմ լինի, եթե ասեմ, որ նույնն է, ինչ այլ գործեր քննելիս։ Իհարկե, մոտեցման և իրավական գնահատական տալու առումով որևէ տարբերություն չկա, սակայն զգացողության առումով ավելի լարված ես լինում։

- Դատավորն ունի ընտանիք, ընկերական միջավայր, բարեկամություն, օգնում, թե կաշկանդում է:

-Գտնում եմ, որ եթե այդ հարաբերությունները ճիշտ պատկերացնես և ճիշտ իրականացնես, միայն կարող է օգնել։ Քանի որ դժվար եմ պատկերացնում ընկերական, բարեկամական և/կամ ընտանեկան որևէ հարաբերություն չունեցող անձն ինչպիսի հոգեվիճակում կարող է լինել և արդյոք՝ ունակ կլինի արդյունավետ աշխատել։ 

- Ինքներդ ինչ կմաղթեիք Ձեր համակարգին։

-Համբերություն, անփորձանք աշխատանք, ներքին հանգստություն և հնարավորինս քիչ գործեր:

    Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:13 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍՎահրամ Ավետիսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին իր համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել
12:37 30/07/2020  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներից մեկը բարեվարքության հարցաթերթիկ չի ներկայացրել
10:04 30/07/2020  |  ՄամուլԱԱԾ-ն դատավորների սենյակներում գաղտնալսումներ է կատարում. հայտնաբերվել է բարոյական վարքականոնից «շեղումներ». «Հրապարակ»
09:18 23/07/2020  |  ՄամուլՍնանկության դատարանում բոլորն անհանգիստ են․ աղմկահարույց բացահայտումների հետքերով. «Ժողովուրդ»
10:32 21/07/2020  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել սնանկության դատավորներին առաջադրված մեղադրանքների մասին
13:53 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գևորգ Նարինյանի առողջական վիճակը լավ է.նրան տեղափոխել են ՔԿՀ
12:52 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գևորգ Նարինյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում.պաշտպան
11:36 20/07/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանը բավարարել է սնանկության դատավոր Գևորգ Նարինյանին կալանավորելու մասին միջնորդությունը
15:05 08/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
19:40 03/07/2020  |  Քրեական խրոնիկոնՄիքայել Մինասյանին կալանավորելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է

Արխիվ

[]