ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը պետական բյուջեի գումարներին վերաբերվեց խոպանչի բարեկամներից, ծնողներից ստացած գումարի նման. Նաիրի Սարգսյան 08/20/2020 20:21 | Տնտեսություն
Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը ճիշտ է ներկայացված, ապա դա կարելի է համարել լավ ցուցանիշ, որովհետև համաճարակի սկզբում կանխատեսվում էր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող է հասնել մինչև 10 տոկոս։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Վերջինս, սակայն, խիստ կասկածում է, որ վիճակագրական տվյալները ճշգրիտ են ներկայացված, քանի որ եթե տեսնենք ինչն է Հայաստանում ՀՆԱ ստեղծում, ապա այդ թվերը հավատ չեն ներշնչում. «Ունեինք տուրիզմի մեծ հոսք և զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ զբոսաշրջիկը մոտավորապես 750 եվրո գումար էր թողնում Հայաստանում։ Հիմնական գումարները գոյանում էին տրանսֆերտներից, որը գալիս է Ռուսաստանում արտագնա աշխատողների գումարներից։ Սրանք վերացել են, արտահանումը նվազեց, սպասարկման ամբողջ ոլորտը փակվեց, այսինքն աշխատավարձ չէր հաշվարկվում, չէր վճարվում և այդքան կրճատումների մեջ չեմ կարծում, որ մոտ 5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազում լինի։ Կարծում եմ՝ թվերը նկարված են, որովհետև եթե մենք դուրս գանք քաղաքում ուղղակի շրջենք ու վերլուծություն կատարենք,կտեսնենք, որ մարդ չկա, սպառում չկա, շարժ չկա, հետևաբար այդ թվերը չէին կարող ուղղակի 5 տոկոսի անկում լինել։ Եթե 5 տոկոսի անկում լիներ, ապա առօրյա կյանքում կտեսնեինք ուղղակի ծախսողների հոսքի նվազում և ոչ թե ծախսողների հոսքի իսպառ վերացում»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ հաշվարկներ չի արել, բայց այն, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումն ավելի շատ է, վստահ է։
Այն որ անկում լինելու էր բոլոր ոլորտներում, տրամաբանական էր։ Նաիրի Սարգսյանի խոսքով, երբ առողջապահական ճգնաժամ սկսվեց, բոլորը կանխատեսում էին, որ դրան հաջորդելու է սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Մասնագետի խոսքով առողջապահական ճգնաժամը կամ ճգնաժամի դեմ պայքարը ձախողելու պարագայում առնվազն պետք է քայլեր ձեռնարկվեին տնտեսական և սոցիալական ճգնաժամերը մեղմելու ուղղությամբ, սակայն որևէ միջոցառում, որևէ քայլ չձեռնարկվեց և շարունակում ենք այդ նույն կամ դրանից գուցե ավելի շատ պարտությունը սոցիալ-տնտեսական ուղղություններում։
Հարցին՝ երբ ինչ-որ չափով կվերականգնվի տնտեսությունը, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ տնտեսությունն աշխատում է սպասումներով. «Երբ սպառողներին, հանրությանը մատուցենք ինֆորմացիա, որ լավ է լինելու, պանդեմիան հաղթահարում ենք, սահմանափակումներ չեն լինելու, երբ դրական սպասումներ են ձևավորում, հանրությունը սկսում է բարձի տակ պահած փողերը ծախսել և ոչ թե հետ գցել «սև օրվա» համար։ Երբ սկսում է գումարը ծախսել, արդեն տնտեսությունն աշխուժանում է, սկսում է աշխատել և դա կհամարվի սոցիալ-տնտեսական ճգնաժամի դեմ իրականացվող պայքարի որոշակի քայլ, բայց այսօր ունենք բացասական սպասումներ։ Շատերը սպասում են, որ աշնանը շատ ավելի մեծ ալիք է լինելու։ Հետևաբար` այդ բացասական սպասումները տնտեսության վրա ևս ազդելու են»,-նշեց Նաիրի Սարգսյանը։
Նրա խոսքով զբոսաշրջության ոլորտի վերականգնումը 2021 թվականի գարնանից շուտ չի կանխատեսվում և եթե զբոսաշրջությունն իր բոլոր ուղղություններով վերականգնվելու է 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, ապա իրենց հետ փոխկապակցված բիզնեսները, որոնք մատակարարում են իրականացնում, նույնպես 2021-ից են սկսելու վերականգնվել։ Պետք չէ սպասել, որ շատ տուժած ոլորտներն աշնանը կվերականգնվեն։ Միևնույն ժամանակ անմտություն կլինի խոսել նաև ներդրումների մասին։ Նույն բացասական սպասումները ներդրողին թույլ չեն տալիս կապիտալի տեղաշարժ կամ ներդրումներ անել։ Նաիրի Սարգսյանը նկատեց՝ տարիներով աշխատող, անուն, բրենդ ստեղծած բիզնեսները փակման վտանգի առաջ են կանգնած, ուր մնաց նոր բիզնեսների ստեղծման մասին մտածենք. «Կարելի է ներդրում կատարել բացառապես գյուղատնտեսության ոլորտում, որը բիզնեսի և կառավարության համատեղ ջանքերի շնորհիվ կարող է իրականանալ։ Նույնիսկ ներքին շուկայի պահանջարկը, եթե կարողանանք ապահովել, ներդրումներն այդ ուղղությամբ գնան, կարծում եմ՝ բավականին հաջողված պայքար կլինի»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս գտնում է՝ պետությունը երկու կարևոր քայլ պետք է անի. Նախ պետական պարտք ներգրավի, որի հաշվին ավելացնի պետական ծախսը և հարկային արձակուրդ տրամադրի և այսկերպ փորձի տնտեսությունը փրկել։ Ինչ վերաբերում է 24 հակաճգնաժամային միջոցառումներին, ապա Նաիրի Սարգսյանի խոսքով դրանք անիմաստ էին. «Դրանք ավելի ճիշտ պետական բյուջեի վատնումներ էին, ոչ թե սոցիալական կամ տնտեսական աջակցության ծրագրեր։ Կառավարությունն առանց հաշվարկելու, առանց սորտավորելու՝ որ ոլորտներն են տուժածները, ուղղակի գումարներ բաց թողեց ու բյուջեից գումար վատնեց։ Կառավարությունը կա՛մ հանցավոր գործողություն, կա՛մ հանցավոր անգրագիտություն դրսևորեց։ Կառավարությունը խոպանչի բարեկամներից, ծնողներից ստացած գումարի նման վերաբերվեց պետական բյուջեի գումարներին, որովհետև իրենք չգիտեն ինչպես են պետբյուջեի գումարները հավաքագրվում։ Կառավարության ղեկավարից սկսած և վերջացրած տնտեսական բլոկի վերջին օղակով այդ մարդկանց տնտեսության և բյուջեի վերաբերյալ գիտելիքները սկսվում և ավարտվում են ՀԴՄ չեկերով»,-եզրափակեց Նաիրի Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ