ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած իշխանություն պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և զերծ մնալ դատական համակարգի վրա ճնշումների փորձերից. Դատավոր 08/20/2020 17:03 | Հարցազրույց
Իրավական պետությունում դատական իշխանության դերի, դատական համակարգի անկախության, բարեփոխումների վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանի հետ:
-Ինչպես կբնորոշեք դատական համակարգում ներկայում առկա վիճակը:
-Կարծում եմ դատական համակարգին ներկայում գնահատական տալու համար պետք է շատ լավ և խորությամբ պատկերացնել նախ և առաջ համակարգի նախկին վիճակը, այսինքն՝ տարիների ընթացքում համակարգում տեղի ունեցած փոփոխությունները՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով։ Իսկ ես ինձ թույլ չեմ տա այդպիսի վերլուծություններ կատարել մի պարզ պատճառով, որ դատական համակարգում որպես դատավոր աշխատում եմ ընդամենը երկու տարուց մի փոքր ավել և իրականում ճիշտ չեմ համարում համակարգի նախկին և ներկա վիճակների շուրջ համադրություններ, վերլուծություններ և այլ եզրահանգումներ կատարել։ Իհարկե, եթե ձևավորվի, օրինակ՝ դատական համակարգում փոփոխություններ, բարելավումներ իրականացնելու համար համապատասխան հանձնաժողով և առաջարկ ստանամ այդտեղ ներգրավվելու համար, միգուցե` համաձայնվեմ։
- Իսկ դատական իշխանության դերի, կարգավիճակի վերաբերյալ Ձեր պատկերացումները արդարացան, երբ սկսեցիք այն ճանաչել ներսից։ Եթե կարելի է՝ կասեք Ձեր մոտեցումները փոփոխության ենթարկվե՞լ են։
֊Գիտեք դատական համակարգը որոշակիորեն ճանաչում եմ ոչ թե դատավոր նշանակվելու պահից, այլ մինչ այդ, երբ տարիներ շարունակ եղել եմ դատական ծառայող։ Սակայն որպես դատավոր արդեն իսկ գործնականում ավելի խորությամբ, առարկայական պատկերացնում եմ դատական իշխանության կարևորությունը, դերն ու առանձնահատկությունը։ Իսկ մոտեցումս չի փոխվել, ինչպես պատկերացրել եմ, որ պետք է աշխատեմ, այդպես էլ շարունակում եմ։
֊Պարոն Հովհաննիսյան Բարձրագույն դատական խորհրդի անդամներից Հայկ Հովհաննիսյանն իր հարցազրույցներից մեկում կարծիք է արտահայտել, որ կործանման եզրին ենք, դրսից դատավորների ներմուծումը քայլ է դեպի փրկություն։ Դուք ինչ կասեք այդ մասին։
֊Ծանոթ եմ պարոն Հովհաննիսյանի այդ տեսակետին, որ մասնավորապես՝ ճիշտ կլինի արագ ձևով հրավիրել արևմտաեվրոպական լավագույն մասնագետներին, ովքեր աշխատելով մեր դատավորների հետ՝ կօգնեն բարձր մակարդակ ձեռք բերել, ինչի արդյունքում համակարգը կփրկվի կործանումից։
Այո, դատական համակարգում կան մի շարք խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, սակայն չեմ կիսում այն տեսակետը, որ կործանման եզրին ենք և համակարգը կարող է փրկվել բացառապես դրսից մասնագետների հրավիրման ճանապարհով։ Սակայն, եթե պարոն Հովհաննիսյանը վստահ է և գիտի այդպիսի սուպեր, ունիվերսալ մասնագետների տեղ, ովքեր կգան Հայաստան, կաշխատեն նույն պայմաններով մեր դատավորներից լավ և կփրկեն համակարգը, ապա խնդիր չեմ տեսնում, ես իմ տեղը պատրաստ եմ զիջել այդպիսի մասնագետի։ Եվ միգուցե պարոն Հովհաննիսյանը գիտի նաև այնպիսի մասնագետներ, ովքեր դրսից կարող են գալ և ավելի լավ աշխատեն օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդում, մասնավորապես՝ իր հետ կամ իր փոխարեն։
-Դատական համակարգն անկա՞խ է կամ որքանո՞վ է անկախ՝ դե յուրե եւ դե ֆակտո:
-Դե յուրե դատական համակարգը պետք է անկախ լինի, քանի որ դա ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ինչպես նաև՝ միջազգային փաստաթղթերով։
Իսկ դե ֆակտո՝ անկեղծ չեմ գտնվի, եթե ասեմ, որ բացարձակ անկախ է, կամ մոտ է բացարձակ անկախությանը, քանի որ աշխարհում, այդ թվում նաև՝ իրավական տեսանկյունից առաջադեմ պետություններում նույնիսկ իդեալական կամ բացարձակ անկախ դատական համակարգ դժվար է պատկերացնել, համենայն դեպս՝ ինձ հայտնի չէ։
- Ինչով եք պատճառաբանում ցանկացած իշխանության մեծ ցանկությունը՝ դատարաններն իրենց վերահսկողության տակ պահելու համար:
-Առաջնահերթ դա պայմանավորում եմ իրավական պետությունում դատական իշխանության մեծ դերի և նշանակության հանգամանքով, քանի որ եթե դատական իշխանությունը լինի իրապես անկախ, ինչը պետք է այդպես լինի, ապա դա մշտապես կարող է առաջացնել որոշակի «խնդիրներ» իշխանության մյուս ճյուղերի համար։ Իմ կարծիքով ցանկացած իշխանություն ունենում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ինչու ոչ, անձնական մի շարք հարցեր, որը փորձում է լուծել դատական համակարգի միջոցով կամ այդ համակարգը շրջանցելով, և հենց այդ նկատառումներով պայմանավորված՝ փորձ է կատարվում վերահսկողության տակ առնել դատական համակարգը։ Ընդ որում, քննարկվող խնդրի կարևորության մասին է վկայում նաև համապատասխան կոնվենցիաների, միջազգային այլ փաստաթղթերի ընդունումը, որով փորձ է կատարվում զսպել, չեզոքացնել դատական համակարգը վերահսկողության տակ առնելու վտանգները։
Սակայն գտնում եմ, որ ցանկացած իշխանություն, անկախ իր ունեցած նպատակներից, ցանկություններից, պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել և ամբողջությամբ զերծ մնալ դատական համակարգի վրա հնարավոր ճնշումներ գործադրելու փորձերից, քանի որ ոչ թե անկախ դատական համակարգը կարող է իրական խնդիրներ առաջացնել իրենց համար, այլ հենց ազդեցության տակ գտնվող համակարգը հետագայում անպայմանորեն կառաջացնի այնպիսի խնդիրներ, որոնք անդառնալի կլինեն հենց պետության, իշխանության և այլ շրջանակների համար։ Այսինքն՝ յուրաքանչյուր իրավական պետության իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի անկախ դատական համակարգ ունենալը, քանի որ կիսատ անկախ, որոշակի անկախ կամ բացառությամբ մի քանի գործերից, անկախ դատական համակարգ ունենալը մեծ հաշվով դա նույնն է, որ անկախ դատարան չունես։
- «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները որքանով են նպաստում կամ խոչընդոտում դատավորների անկախությանը։ Եվ ընդհանրապես՝ կարծում եք՝ օրենսդրական կարգավորումներն են պատճառը՝ դատարանների նկատմամբ անվստահության մթնոլորտի համար:
-Արդեն նշել եմ, որ դատավորների անկախության համար օրենսդրական կարգավորումները, ըստ էության, խոչընդոտ չեն, այլ ընդհակառակը՝ ուղղակիորեն դա ամրագրում են։ Հետևաբար, եթե խոսք է գնում ոչ ամբողջական անկախ դատական համակարգի մասին, ապա ճիշտ չէ այն պայմանավորել օրենսդրական կարգավորումների հետ, այլ շատ ավելի պետք է խնդիրն այլ տեղ փնտրել։ Իսկ դժգոհությունների մասով միգուցե օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինի՝ դատավորների ծանրաբեռնվածության, սոցիալական վիճակի և այլ հարցերի բարելավման հետ կապված, ինչը միմիայն կնպաստի դատավորների լավ աշխատանքի և ինքնին դժգոհությունների հնարավոր նվազեցմանը։
-Քննադատություններ միշտ էլ եղել են, բայց վերջին տարիներին մի նորույթ մտավ մեր մշակույթի մեջ, երբ օրենսդիր ու գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն են վիրավորական արտահայտություններով խոսում դատավորների, դատական ակտերի մասին՝ անգամ օրինական ուժի մեջ մտած, եթե այն չի բավարարել իրենց քաղաքական թիմի սպասելիքները: Դատավորներին դժվար չէ նման մթնոլորտում աշխատել:
-Իհարկե, դատավորների համար դժվար է և տհաճ այդպիսի քննադատություններ լսելը, ինչն անթույլատրելի եմ համարում։ Գիտեք, եթե քննադատությունները լինեն տեղին, արդարացված և իրավական գործընթացի սահմաններում, դա ինչ-որ տեղ հասկանալի կլինի։ Սակայն, երբ այդ քննադատությունները կարող են կապվել այս կամ այն ակտի կայացման հետ կամ հանրության մոտ զուտ տպավորություն թողնելու նպատակ հետապնդել, այսինքն՝ քննադատության հիմքը դատարկ է, ապա դա անընդունելի է և ոչ այլ ինչ է, քան դատավորի, այդ թվում՝ ողջ համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև՝ ուղղակի կամ անուղղակի ճնշման փորձ։ Վստահ եմ՝ նման գործելաոճի շարունակական լինելը, երբ գործադիր և/կամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը վիրավորում է դատական համակարգը, ոչ կոռեկտ գնահատականներ է տալիս և վերացական մեղադրանքներ է հնչեցնում, ոչ մի լավ հետևանք չի ունենալու և չի բացառվում նույնիսկ, որ իշխանության տարբեր ճյուղերի միջև լավագույնը՝ հակակրանք, իսկ վատագույնը՝ թշնամանք առաջանա։ Ընդ որում, չեմ հիշում կամ չի եղել գոնե մի քանի դեպք (բացառություն հնարավոր է), երբ դատավորները փորձեն վիրավորել կամ ոչ կոռեկտ գնահատականներ տալ օրենսդիր կամ գործադիր մարմնի աշխատանքին, ինչը բնական է, քանի որ, ըստ էության, օրենսդրությամբ է արգելված։
- Ընտրվել եք կարգապահական հանձնաժողովի անդամ, հետևապես իրականացնելու եք ինչ-որ պատժող ֆունկցիա: Դժվար չի լինի:
-Իհարկե դժվար է լինելու, քանի որ նախքան հանձնաժողովում առաջադրվելը մի փոքր երկար եմ մտածել՝ արդյոք պետք է, թե ոչ։ Բանն այն է, որ հանձնաժողովում բացառապես քննարկվելու է գործընկերներիդ ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագիծը և դու պետք է կարողանաս ճիշտ որոշում կայացնել։ Իսկ դատական համակարգը գերծանրաբեռնված է, առկա են մի շարք չլուծված խնդիրներ և այդ պայմաններում աշխատելու ընթացքում, կարծում եմ, չկա գեթ մեկ դատավոր, ով կարող է չբախվել հնարավոր խախտումների վերաբերյալ կարգապահական հարցերի քննարկման հետ։ Եվ քեզ մոտ առաջանում է շատ մեծ պատասխանատվություն ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյական տեսանկյունից, քանի որ կրկնում եմ՝ ամեն անգամ քննարկվելու է գործընկերներիդ հարցերը, որոնք քեզ պես աշխատում են շատ խիստ ռեժիմով։ Վստահ եմ, որ շարունակելու եմ լինել ազնիվ և անաչառ՝ առաջնահերթ փորձելով ապահովել դատավորի անկախության հնարավոր սահմանափակման անթույլատրելիությունը։ Եվ մի բան կարող եմ շատ անկեղծ ասել, որ ես չեմ գնացել վերը նշված հանձնաժողովում աշխատելու, որ ինչ-որ մեկին լավություն կամ առավել ևս վատություն անեմ, այլ գնացել եմ, որպեսզի շարունակեմ լինել ազնիվ, օբյեկտիվ և անկաշկանդ, ինչը կարծում եմ՝ հենց կլինի ամենամեծ լավությունը մեր դատական համակարգին։
-Պարոն Հովհաննիսյան, եթե մի կողմ դնենք սուբյեկտիվ գործոնը, երբ իշխանություններն իրենց քաղաքական նախասիրություններից ելնելով են թիրախավորում ընդհուպ մեծ հեղինակություն ունեցող դատավորներին, այդուհանդերձ դատավորներ կան, որոնք իսկապես իրենց կերպարով, կայացրած ակտերի անհիմն լինելով վարկաբեկում են դատական իշխանությանը: Ինչպես այդ անձանց առաջ փակել մուտքը՝ դեպի դատարաններ:
-Եթե կան այդպիսի դատավորներ, որոնք իրենց կերպարով և աշխատանքով հեղինակազրկում են համակարգը, ապա գտնում եմ, որ օր առաջ պետք է ազատվել այդպիսի անձանցից։ Իսկ դրա եղանակը ես չէ, որ պետք է ասեմ, այլ օրենսդրությամբ նախատեսված է որոշակի գործիքակազմ, որով հնարավոր է իրականացնել դա։
Մի քանի հարց՝ բլից տարբերակով
- Ձեր գնահատմամբ՝ ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի դատավորը.
-Պետք է ունենա մարդկային, իրավական և կամային բարձր հատկանիշներ, ինչպես նաև՝ ներքին անկախություն։
- Դատավոր նշանակվելիս անձը պետք է հանձնի հոգեբանական թեստ, թե ոչ։
-Եթե այդ թեստի հանձնումը կիրականացվի պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ և գնահատական էլ կլինի խորը մասնագիտական, ապա՝ այո։
- Դատավորը՝ մարդ է, մասնագետ, ինչպես է մեկտեղել։
-Կարծում եմ երկուսը միասին, այսինքն՝ մարդ-մասնագետ։
- Հանրային հնչեղության գործեր քննելիս ինչ զգացողություն եք ունենում։
-Ճիշտ չեմ լինի, եթե ասեմ, որ նույնն է, ինչ այլ գործեր քննելիս։ Իհարկե, մոտեցման և իրավական գնահատական տալու առումով որևէ տարբերություն չկա, սակայն զգացողության առումով ավելի լարված ես լինում։
- Դատավորն ունի ընտանիք, ընկերական միջավայր, բարեկամություն, օգնում, թե կաշկանդում է:
-Գտնում եմ, որ եթե այդ հարաբերությունները ճիշտ պատկերացնես և ճիշտ իրականացնես, միայն կարող է օգնել։ Քանի որ դժվար եմ պատկերացնում ընկերական, բարեկամական և/կամ ընտանեկան որևէ հարաբերություն չունեցող անձն ինչպիսի հոգեվիճակում կարող է լինել և արդյոք՝ ունակ կլինի արդյունավետ աշխատել։
- Ինքներդ ինչ կմաղթեիք Ձեր համակարգին։
-Համբերություն, անփորձանք աշխատանք, ներքին հանգստություն և հնարավորինս քիչ գործեր:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից