ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս 08/20/2020 16:37 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են «Արարատի գինու գործարան» ՍՊԸ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերակառուցման և ժամանակակից սարքավորումների ներդրման աշխատանքները։ Այս մասին տեղեկացանք ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գործարանի սեփականատեր Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանում, ծանոթացել խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը՝ սկսած խաղողի ընդունման փուլից մինչև պատրաստի արտադրանքի շշալցում և փաթեթավորում։
Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կոնյակագործական և գինեգործական բարձրորակ արտադրանք ապահովելու նպատակով գործարանի վերազինման, մառանների վերակառուցման և արդիականացման խիստ անհրաժեշտություն էր առաջացել։ Պետական աջակցության ծրագրերի շրջանակում, իտալական ու բուլղարական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում խաղողի մթերման պայմանների բարելավման, նոր հոսքագծերի բացման, կոնյակի գինենյութի նորագույն պահամանների տեղադրման, արտադրամասերի ծավալային օգտագործման հնարավորության վերափոխման և ընդլայնման ուղղությամբ։
«Այն ամենն, ինչ կապված է խաղողի մթերման, կոնյակի գինենյութի հնեցման և կուպաժավորման, էգալիզացիայի և հետկուպաժային հանգստի հետ, բոլոր այս շինարարական և տեխնիկական աշխատանքները ներկա պահին մեծ թափով իրականանում են», - նշել է Արմեն Սարգսյանը։
Հյուրերին հանգամանորեն ներկայացվել են մթերման յուրաքանչյուր փուլում աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար ձեռքբերված նորագույն սարքավորումները, ներդրվող տեխնիկայի առավելություններն ու արտադրական հզորությունները։
Շրջայցի ընթացքում քննարկվել է նաև նախորդ շաբաթ ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշումը, որով օժանդակություն է նախատեսվում գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողների համար։ Այս համատեքստում գործարանի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել օրերս ՀՀ կառավարության կողմից հաստատված միջոցառման հանդեպ, որի շրջանակում խաղողի գնումների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ կներգրավվեն ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար: Արմեն Սարգսյանը կարևոր և արդիական է համարել այս նախաձեռնությունը․ «Երեսուն տարիների ընթացքում ես չեմ հիշում նման իրավիճակ, որպեսզի կառավարությունը կարողանար այսպես ընդառաջել, մենք երևբեևէ այսպիսի աջակցություն չենք ունեցել։ Այսինքն, հնարավորություն է ստեղծվել այս տարվա խաղողը լավագույն պայմաններով մթերելու համար», - ընդգծել է գործարարը։
Նա նաև հավելել է, որ եթե նախկինում գործարանում մինչև 18-20 հազար տոննա խաղող էր մթերվում, ապա այս տարի տեխնիկական և տեխնոլոգիական հզորությունների ավելացման, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ նախատեսվում է մթերել մինչև 25 հազար տոննա խաղող։
Արմեն Սարգսյանը նշել է, որ գործարանն ապահովում է շուրջ 160 աշխատատեղ։ Պատրաստի արտադրանքը մեծամասամբ արտահանվում է Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ուկրաինա, այժմ քայլեր են ձեռնարկվում արտադրության և արտահանման ծավալների ավելացնան հետ մեկտեղ արտահանումների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։
Ընկերության առաջիկա ծրագրերից է Շուստովի գործարանի հին կառույցի վերականգնումը, որը հետագայում կգործի որպես թանգարան։
Ամփոփելով այցի արդյունքները՝ փոխնախարար Արման Խոջոյանը նշել է. «Ուրախալի է, որ անկախ համավարակով պայմանավորված դժվարություններից՝ ոլորտում շարունակվում են կապիտալ ներդրումները, արտադրողները ոչ միայն լրացուցիչ պահամաններ են կարողացել ձեռք բերել պետական օժանդակության ծրագրերով՝ լիզինգով, այլև կարողացել են ներդրումներ կատարել իրենց ագրովերամշակող սարքավորումները կատարելագործելու և թարմացնելու համար»:
Անդրադառնալով կառավարության կողմից օրերս ընդունված որոշմանը, որով արտոնյալ պայմաններ են առաջարկվում մթերող կազմակերպություններիի համար՝ փոխնախարարը շեշտել է, որ միջոցառման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի ծրագրից օգտվող կազմակերպություններին ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր և իրականացնել անհրաժեշտ քանակի խաղողի մթերում, ինչպես նաև ավելացնել արտաքին շուկաներում վաճառքի ծավալները:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից