ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայկ Մարության, դուք այլևս Երևան քաղաքի ծառերի թիվ մեկ էֆթանազիստն եք».Վահագն Վարագյան 08/20/2020 19:18 | ԼՐԱՀՈՍ
«Այս ամենն ուղղակի զավեշտի է վերածվում։ Ես զարմացած եմ, թե Երևանի քաղաքային իշխանությունները ում են ուզում խաբել, իրենց ասուլիսը վերածելով մեկ դերասանի կրկեսի,- ասում է բնապահպան Վահագն Վարագյան՝ Մաշտոցի պուրակից ուղիղ միացմամբ, անդրադառնալով «Փաստինֆո»-ի՝ «Մաշտոցի պուրակի սրճարանի կառուցապատման թույլտվությունը տվել է քաղաքապետ Հայկ Մարությանը» վերտառությամբ հոդվածում տեղ գտած փաստարկներին։
«Ես հասկանում եմ՝ Երևանի քաղաքապետն իրականում կարող է և հնարավորություն ունի իր դերասանական տաղանդների շնորհիվ մեզ բոլորիս՝ երևանցիներիս խաբել և ասել, որ այդ շինթույլտվությունը տրվել է նախկին իշխանությունների օրոք, այնինչ, փաստացի պարզվեց, որ այդ թույլտվությունը հենց իրենք են տվել։ Ես զարմացած եմ նաև այն հանգամանքից, որ ծառերի հատումը հիմնավորվել է նրանով, որ միգուցե ծառերի հիմքերին թույն է լցվել, այնինչ այդ ամենը գնում է արդեն դեպի քրեական գործի, և, եթե իրոք նման դեպք է տեղի ունեցել, միանշանակ պետք էր առաջին հերթին քրեական գործ հարուցվեր, ոչ թե քաղաքապետը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեր, որ ինքը չի կարող հստակ ասել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել։
Այն ամենն, ինչ Երևանում տեղի է ունենում՝ ծառերի և շրջակա միջավայրի հետ կապված, մեզ այն եզրահանգման է բերում, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերածվել է ծառերի էֆթանազիստի և բոլոր այն բնապահպանական խնդիրները, որ կան Երևանում, դրանց լուծման համար Հայկ Մարությանը լավ ձև է գտել՝ ուղղակի հայտարարելով, թե այդ ծառերը մեղք են, դրանք տանջվում են և հեռացնելով դրանք, մենք փորձել ենք այդ ծառերին փրկել տանջանքներից։
Պարոն Մարության, հետայսու, Դուք այլևս ոչ թե Երևան քաղաքի քաղաքապետն եք, այլ Երևանի ծառերի էֆթանազիստը, և եթե դուք նույն ոճով շարունակեք ու ձեր դերասանական տաղանդի շնորհիվ փորձեք խաբել ՀՀ քաղաքացիներին, շատ շուտով՝ մոտ ապագայում ստանալու եք դրա պատասխանը և դա շատ ցավոտ է լինելու։
Ես ձեզ ևս մեկ անգամ կոչ եմ անում, ծայրահեղ վիճակում գտնվող քիչ ծառերով տարածքներում, որոնք մեզ թթվածին պետք է մատակարարեն, ոչ թե հեռացնել այդ ծառերը, այլ անհապաղ իրականություն դարձնել ձեր քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարած 10 մլն. ծառերի ծառատունկը՝ փորձելով փրկել ձեր քաղաքական իմիջը, չնայած, որ դուք այլևս Երևան քաղաքի ծառերի թիվ մեկ էֆթանազիստն եք»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը