ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՎԾ գործունեության հաշվետվությունը ներկայացվել է վարչապետին 08/19/2020 15:37 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները: Այսօր ներկայացվել է Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող, ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի զեկուցմամբ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ռաֆայել Զաքարյանը նշել է, որ իրականացված միջոցառումների հիմքում եղել են ՀՀ կառավարության ծրագրի «Պայքարը կոռուպցիայի դեմ» հատվածի գերակայությունները և այդ պայքարում կառավարության որդեգրած քաղաքականությունը: Վերահսկողական գործընթացներն իրականացվել են կոռուպցիան ծնող պատճառների վերհանման և դրանց վերացմանը միտված գործողությունների իրականացման սկզբունքով․
«Մասնավորապես, կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրի միջոցառումների շրջանակում ՊՎԾ-ն մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակմանը, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվել է ՊՎԾ ղեկավարը: 2019թ. ընթացքում և 2020թ. առաջին 4 ամսում կատարվել են ավելի քան 30 ուսումնասիրություն և 90 մշտադիտարկում, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ և այլն։
Արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել են ՀՀ պետական բյուջեի որոշակի տնտեսումներ: Մշակվել և համապատասխան մարմիններին են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների և տարբեր ոլորտների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին առաջարկություններ:
ՀՀ կառավարության՝ պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրման առաջնահերթության շրջանակում իրականացվել են www.gnumner.am պաշտոնական կայքում հրապարակված գնման ընթացակարգերի հրավերների մշտադիտարկումներ, տարբեր կազմակերպությունների ներկայացվել են դրանք «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու առաջարկներ։
Կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել են նաև կառուցվածքային բարեփոխումներ, մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներ, մշակվել են ներքին կանոնակարգային փաստաթղթեր և այլն: Քաղաքացիների հետ շփման մատչելիության ապահովման նպատակով ՊՎԾ-ում գործարկվել է դիմումների առցանց ընդունման համակարգ: Ներկայացվել է նաև հաշվետու ժամանակահատվածում ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի մասին տեղեկատվություն»:
Նշվում է, որ հաշվետվությունը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՊՎԾ գործունեությանն առնչվող մի շարք հարցերի: Վարչապետը, մասնավորապես, իր դիտարկումներն է ներկայացրել հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կապակցությամբ, կարևորել այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների միջև փոխհամաձայնեցված աշխատանքը և ինստիտուցիոնալ գործառույթների կրկնության վերացումը:
«Կառավարության ղեկավարն ընդգծել է ՊՎԾ գործունեության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, այն ավելի հրապարակային, թափանցիկ և հաշվետու դարձնելու հարցում և տվել մի շարք հանձնարարականներ»,- ասվում է ներկայացված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից