Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 08 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/08/2025   08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ» 01/08/2025   08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ» 01/08/2025   08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ» 01/08/2025   08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ» 01/07/2025   23:56 Բժիշկը նախազգուշացրել է նախաճաշը բաց թողնելու վտանգի մասին 01/07/2025   23:45 Ստամբուլում ձերբակալել են զբոսաշրջիկներին թալանող խաբեբաների հանցախմբի 01/07/2025   23:34 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/07/2025   23:14 Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում քուրդ զինյալներին 01/07/2025   22:59 Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր 01/07/2025   22:44 Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը հերթական բանակցությունները կանցկացնեն սահմանազատման շուրջ 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/07/2025   22:24 Ավտովթար՝ Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է ավտոտնակի 01/07/2025   22:12 Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն կբացվի 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/07/2025   21:44 Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը 01/07/2025   21:43 Ընտրության հակառակը պիտի լինի 2025-ի հրամայականը... 01/07/2025   21:30 Սիրիայում գտնվող ծայրահեղ իսլամիզմի կողմնակիցները կարող են մեր թշնամիների կողմից բերվել մեր տարածաշրջան. այս սցենարը ՀՀ-ում պետք է հաշվի առնեն. Արա Պողոսյան 01/07/2025   21:12 Հունական Կրետեի կիրճն ընկնելուց հետո զբոսաշրջիկ կինը մահացել է 01/07/2025   21:03 Պետությունը մեխանիզմ է ստեղծում խաղաղ պայմաններում ինտերնետի արգելափակումների համար. փորձագետն ահազանգում է 01/07/2025   20:50 Ցուկերբերգը խոստացել է վերականգնել խոսքի ազատությունը 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   20:31 Բյուրեղավանում «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/07/2025   20:10 Բրիտանիայում հարյուրավոր աշխատակիցներ միացել են McDonald' s-ի դեմ հայցին 01/07/2025   20:00 Ինչ իրավիճակ է այս պահին Հալեպում, ինչն է անհանգստացնում հայ համայնքին. Ներկայացնում է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը 01/07/2025   19:54 Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին 01/07/2025   19:43 Իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում». Արցախցի պատգամավոր 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/07/2025   19:21 Լևոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանը չի հիշում՝ ով է իր փոխարեն գրել զեկուցագիրը 01/07/2025   19:11 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ 01/07/2025   18:41 Աշխատում ենք Իրանի սառեցված ակտիվները բացելու ուղղությամբ. Արաղչի 01/07/2025   18:39 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն 01/07/2025   18:37 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարին 01/07/2025   18:35 Տիբեթում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 126-ի 01/07/2025   18:33 Դատախազը դատարան է հանձնել Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/07/2025   18:30 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրեն Պապիկյանին 01/07/2025   18:22 ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված երկու անձ հրաժարվել է Բայդենի ներումից 01/07/2025   17:57 Ես չեմ կառչել իշխանությունից. Լուկաշենկո 01/07/2025   17:41 Թուրքիայում ռուս դեռահաս է մահացել 01/07/2025   17:37 Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի 01/07/2025   17:35 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 01/07/2025   17:16 Հարվածելով պարզաբանում էիք լռելու իրավունքը՞. փաստաբանը՝ «տուժած» ոստիկանին 01/07/2025   17:15 173 ուղևորով Boeing օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/07/2025   17:03 Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310 01/07/2025   17:01 Լը Պենին տեղափոխող շոգենավը բախվել է մեկ այլ նավի 01/07/2025   16:48 Անդրանիկ Թևանյանն իր գիծն է տանում․ Լևոն Քոչարյան 01/07/2025   16:41 ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել 01/07/2025   16:22 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է
01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/06/2025   19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր 01/06/2025   17:37 Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրակոցներ․ կա վիրավոր 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/06/2025   10:23 Տարադրամի փոխարժեքները հունվարի 6 -ին 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/06/2025   18:39 Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը․ աբսուրդ է․ մարդկանց հարցնում են՝ ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե վարչապետին․ Կարեն Անդրեասյան 01/07/2025   14:08 Տիրան Խաչատրյանը՝ իր պարգեւատրման մասին 01/06/2025   10:12 Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է երկու դի 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/06/2025   15:27 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/06/2025   15:07 Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար Gazel-ը. կա 13 վիրավոր 01/06/2025   23:34 Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի ևԱդրբեջանի ակտիվ մասնակցութամբ․ Սամսոնյան 01/06/2025   23:21 Վրաստանում առևանգել և դաժանաբար սպանել են ռուս զբոսաշրջիկի․ Տղամարդու մարմինը նետվել է գետը 01/06/2025   21:59 Հիմա ընդհանրապես չեմ խմում, բայց կչխկացնեմ․ Փաշինյանն այցելել է Արուճ 01/07/2025   14:32 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու 4 տարբերակ կա․ դրանցից միայն մեկն է իրատեսական․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) 01/07/2025   15:24 Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան

Ուղղակի ամոթալի, զավեշտալի կլինի, որ հակակոռուպցիոն գործեր քննող դատավորը լինի կոռումպացված. Պարգև Օհանյան 08/19/2020   14:54  |  Հարցազրույց

Դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում հանրային քննարկման է դրվել Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը։ Նոր մասնագիտացված դատարանների ստեղծման, համակարգի առջև ծառացած խնդիրների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է նախկին դատավոր, փաստաբան Պարգև Օհանյանի հետ:

 -Պարոն Օհանյան, հանրային քննարկման է դրվել Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին նախագիծը։ Ձեր գնահատմամբ՝ կոռուպցիոն գործերի քննության որակն այդքան վա՞տ է մեր դատական համակարգում եւ արդյո՞ք այդ դատարանների ստեղծումը կնպաստի որակի բարձրացմանը։

 -Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է: Նախ՝ պետք է ուսումնասիրել և հասկանալ՝ կա մասնագիտացված դատարան ստեղծելու կարիք, թե՝ ոչ: Կարծում եմ՝ կա: Բացի այդ՝ մասնագիտական դատարանների ստեղծմամբ էականորեն կլուծվի դատարանների բեռնաթափման հարցը: Առաջարկվող մոդելի դեպքում, եթե կոռուպցիան չվերանա, կնվազի:

 - Գրեթե բոլոր իշխանությունների օրոք դատական համակարգը ենթարկվել է բարեփոխումների՝ փոխվել է կառուցվածքը, ստեղծվել են նոր դատարաններ, լուծարվել, բայց կարեւոր խնդիրը եղել ու մնում է՝ անվստահությունը։ Որն է պատճառը, արդյոք կառուցվածքները փոխելով կարող ենք բարձրացնել դատարանների հեղինակությունը։

 -Պետք է ամբողջությամբ փոխել դատական պրակտիկան, որ գործերը կոնկրետ, հստակ մեղադրանքներով գնան դատարան՝ առանց ավելորդ երկարաձգվող նախաքննության: Ինձ մնա՝ նախաքննությունը պետք է ընդհանրապես վերանա, պետք է մնա միայն հետաքննությունը և միանգամից դատաքննությունը: Այսպիսով՝ անվստահությունը գոնե կնվազի: Առաջին ատյանի դատարանները կքննեն գործերը, սխալների դեպքում՝ Վերաքննիչ դատարանը կշտկի: Դա պետք է արագ արվի:

 - Դատարաններին քննադատում են բոլորը, այդ թվում քաղաքական իշխանությունը, իրավապահ մարմինների ղեկավարները՝ գնահատականներ տալով ընդհուպ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին. արդյոք հենց նման գնահատականները չեն նպաստում հեղինակազրկմանը։

 -Դա ավելի շատ կարելի է նորմալ համարել, քան՝ ոչ նորմալ: Հեղինակության տեսանկյունից՝ այո: Եթե ՀՔԾ պետը քննադատում է դատարանին, դատարանի համբավին, հեղինակությանը, այո, բայց թե որքանով է դա սուբյեկտիվ կամ օբյեկտիվ, գնահատման հարց է: Որքան գիտեմ, նախ՝ դատավորն էր քննադատել ՀՔԾ պետին: Նորմալ է, քանի որ թերություններ կան և՛ նախաքննության, և՛ դատաքննության փուլերում: Խնդիրը պետք է դիտարկել օբյեկտիվ և սուբյեկտիվ տեսանկյունից: Եթե սուբյեկտիվ է, կարելի է հասկանալ՝ դատավորը կամ քննիչը թերացում են թույլ տվել: Ինչ վերաբերում է օբյեկտիվին, ապա պետք է առաջնային այդ խնդիրը լուծել՝ օրենսդրությունը կարգավորել, դատավարության ընթացքը փոխել, պետք է դա անել շատ օպերատիվ, հստակ: Օրինակ՝ քաղաքակիրթ երկրներում, կան կասկածյալներ, մեղադրյալներ, մի քանի վկայություն, օրենսդրությամբ սահմանված է հետաքննության համար 10 օր և 10 օրվա մեջ գործը պետք է դատարան մտնի և դատավորը, թեև այդ 10 օրվա մեջ անձը կալանավորված լինի, պետք է որոշի՝ անձը կշարունակի մնալ կալանավորված, թե ոչ: Ամենաբարդ գործերը 1 ամսվա մեջ պետք է քննեն: Ամիսներով փորձաքննություններ են իրականացվում: Անգամ ամենաշտապ փորձաքննությունները կարելի է իրականացնել մի քանի օրում:

-Բայց դրանից որակը չի՞ տուժի: Նման սեղմ ժամկետներում հնարավոր կլինի՞ քննությունն իրականացնել՝ պահպանելով բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը:

-Ընդհակառակը, ինչու՞ պետք է տուժի: Ամիսներով, տարիներով գործը քննելով,վկային հրավիրում են դատարան, ասում են՝ պատմի, ինքն էլ արդեն ոչինչ չի հիշում, ասում է՝ ինչ գրված է, դա է: Այդ գրվածն էլ Աստված գիտի, թե ինչպես է գրվել և այդ գրվածը չի կարող հիմք լինել: Այսինքն՝ վկան ոչ թե պետք է քննիչի մոտ ցուցմունք տա՝ փակ կաբինետում, այլ՝ միանգամից պետք է դատարան հրավիրվի: Գործն ինչքան շուտ մտնի դատարան, այդքան ավելի թարմ կլինեն ապացույցները: Ինչո՞ւ պետք իրեղեն ապացույցը երկար ժամանակ գտնվի արգելանքի տակ, անձը գտնվի կալանքի տակ: Տուժողն ինչո՞ւ պետք է ամիսներ, տարիներ շարունակ սպասի: Ավելին՝ տուժողն ինչո՞ւ պետք է նույն վկայի կարգավիճակում լինի և գտնվի բերման ենթարկվելու սպառնալիքի տակ: Բաներ կան, որ պետք է ամբողջովին վերանայվի, համապատասխանեցվի միջազգային չափանիշներին: Քաղաքացիական դատավարությունները վատ չեն, այդտեղ էլ են ձգձգումներ լինում՝ փորձագետը չի ներկայացել, փաստաբանը, հետաձգվում է ևս մեկ ամսով: Կապ չունի՝ եկել են, թե ոչ: Մեկ նիստով պետք է ավարտել: Սա օրենքի պահանջ է:Քաշքշելու պատճառով կուտակումներ են առաջանում, դրա համար էլ դատարանները ծանրաբեռնված են: Եթե մի նիստով ավարտեն քաղաքացիական գործերը, կուտակումներ չի լինի, եթե 10-20 էջանոց դատավճիռներ չգրեն, ժամանակի խնայողություն կլինի:

 - Ինչ անել, որպեսզի դատարանների նկատմամբ քաղաքական իշխանության մյուս ճյուղերի կողմից դրսեւորվի գոնե տարրական հարգանք։

 -Ինչու՞ իշխանության ճյուղերն իրար չեն հարգո՞ւմ:

 -Պարոն Օհանյան, պարբերաբար ականատես ենք լինում, որ քաղաքական իշխանությունը թիրախավորում է դատական իշխանության ներկայացուցիչներին: Հիշենք հայտնի արտահայտությունները, օրինակ՝ վնգստացող դատավորներ... Խոսքը նաև նման մոտեցման մասին է: Ի՞նչ անել, որ գոնե տարրական հարգանք լինի:

 -Նախ և առաջ պետական պաշտոնյաները պետք է լինեն կոռեկտ: Չի կարելի վիրավորական արտահայտություններ հնչեցնել ոչ նախարարի, ոչ նախագահի, ոչ դատավորի, ոչ որևէ մեկի հասցեին, բայց, որպեսզի դրա առիթը չլինի, բոլորը պետք է լինեն իրավասու, կոմպետենտ: Լավ, թե վատ կոմպետենտ են դատավորները, որոնք աշխատում են: Այլ հարց է, որ նրանցից ոմանք արատավոր համբավ ունեն: Եթե տեսնեն այն հիվանդ հողը, որի վրա աճում է դատական համակարգի այգին, բժշկվի և պարարտացվի, միանշանակ կառողջանան նաև նրա վրա գործունեություն ծավալող պաշտոնյաները: Հողն օրենսդրությունն է: Պետք է դա մաքրել, բուժել, կարգի բերել, հետո դատական պրակտիկան, որը կախված է օրենսդրությունից: Բոլորը պետք է պաշտպանված լինեն: Վկայի իրավունքները պաշտպանելու ինստիտուտ մենք չունենք: Զարգացած երկրներում վկաները պաշտպանված են, հարկ եղած դեպքում՝ փոփոխում են տվյալները, որ վկան չվախենա: Նախ՝ պայմանները պետք է ստեղծել, որից հետո աստիճանաբար կստեղծվի դատական պրակտիկան՝ նոր օրենսդրության հիման վրա, որոշ դատավորներ կզտվեն, կգնան թոշակի, կգա նոր սերունդ՝ նոր գիտելիքներով, նոր օրենսդրությամբ: Աստիճանաբար կկարգավորվի: Հռոմն էլ մեկ օրում չի կառուցվել: Միանգամից դատական պրակտիկան, ինչպես և դատական իշխանություն փոխելը հնարավոր չէ, արդարացված չէ: Չենք կարող ասել՝ դատական հեղափոխություն, դա նույնը չէ, չենք կարող զուգահեռ անցկացնել գործադիր և օրենսդիր իշխանության հետ, որ մի թիմով գնաս և գրավես այդ իշխանությունը՝ ժողովրդի աջակցությամբ: Դատական իշխանությունը չես կարող միանգամից փոխել: Գուցե Հակակոռուպցիոն դատարանը կլինի այն լավ կորիզը, որը հետագայում կքամվի, կհայտնվի նաև դատական իշխանության մնացած հողի մեջ:

- Վերադառնանք՝ Հակակոռուպցիոն դատարանին. Նախատեսվում է, որ այս դատավորները պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանան, ինչո՞ւ, դատավորների նման սորտավորումը որքանո՞վ օգտակար կլինի։ Կոռուպցիոն հանցագործությունների շարքին է դասվում, օրինակ, որեւէ գյուղի  դպրոցի տնօրենի կողմից մի օր աշխատանքի չներկայացած պահակին աշխատավարձ տալը, որը գնահատվում է պետական միջոցների վատնում։ Սա այդքան բարդ գործ է՞, որի քննության համար դատավորը պետք է ավելի շատ ստանա, քան ասենք կազմակերպված հանցավորության, մի քանի մարդու սպանության գործը։

 -Այստեղ, կարծում եմ, հիմքում դրված չէ գործերի բարդությունը, այլ՝ գործերի քննության առանձնահատկությունը և այդ դատավորների անձը: Կոռուպցիոն գործեր քննող դատավորը հատկապես պետք է երաշխավորված լինի պետության կողմից օրենքի ուժով, որ հեռու մնա կոռուպցիոն ռիսկերից: Այսինքն՝ եթե նա կոռուպցիոն դատավոր է, պետք է ապահովեն պայմաններով՝ աշխատավարձով, թոշակով: Հակառակ դեպքում՝ ուղղակի ամոթալի, զավեշտալի կլինի, որ հակակոռուպցիոն գործեր քննող դատավորը լինի կոռումպացված: Լավ կլիներ, որ բոլորին վերաբերվեր, որովհետև, ամեն դեպքում, մարդիկ կան, որ չի բավարարում աշխատավարձը և գնում է այդ ռիսկին: Սա մի փոքր էքսպերիմենտի նման է: Դեռևս կտեսնենք՝ ինչպես կաշխատեն այս դատարանները, այս դատավորները:

 -Կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնելն ավելի բա՞րդ է։ Արդյո՞ք կան համապատասխան վերլուծություններ, որոնք կփաստեն, որ այդ գործերը քննելը խնդրահարույց է լինում։

 -Ոչ: Կարծում եմ՝ չկա: Գիտեք՝ հասարակությունը երևի լավ չի պատկերացնում, թե ինչ է դատավարությունը: Դատավարությունը՝ Դատավարության մասին օրենսգիրքը, որն իմ կարծիքով պետք է փոխվի, գործողությունների, ընդհանուր քայլերի կանոններ են, որոնցով առաջնորդվումն են: Դրանք ընդհանուր են ամեն տեսակի գործերի համար՝ լինի դա կոռուպցիոն, տնտեսական, պետական դավաճանություն, գողություն, թե սպանություն, թե հանրային հնչեղություն ունեցող գործ՝ նույնն է: Այսինքն՝ պետք է քրեական գործ հարուցվի, նախաքննություն իրականացվի, վկաներ հարցաքննվեն, անհրաժեշտության դեպքում փորձաքննություններ նշանակվեն, հետո գործը պետք է մտնի դատարան և այդ ամենը նորից քննվեն: Մեծ հաշվով չկա տարբերություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործն է, թե մի պարզ գողության գործ: Նույնն է: Կան գործեր, որոնք հանրային հնչեղություն ունեն, լուրջ փաստաբաններ են գործում, լուրջ միջնորդություններ են ներկայացվում, օրենսդրությունն էլ խոցելի է, դատական պրակտիկան խոցելի է, դրա համար էլ գործեր կան, որոնք ձգձգվում են: Այսինքն՝ դատավարության մասնակիցները, հատկապես, փաստաբաններն իրենց իրավունքներից օգտվելով անում են իրենց գործը և դատարանը դառնում է գործիք կամ տիկնիկային թատրոնների տիկնիկ շարժողներից, ուղղակի բեմադրություն է իրականացնում և գործի քննությունն առաջ չի գնում:

-Պարոն Օհանյան, քննարկվում է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների միացման հարցը։ Ին՞չ կտա դա մեզ։

 -Դա էական չէ: Պարբերաբար եղել են գաղափարներ՝ միացնենք, չմիացնենք դատարանները: Էական չէ: Քանի դեռ չկա վստահություն դատարանների նկատմամբ, լավ է , որ դեռ չի միացվել, որովհետև, եթե այս դեպքում անձը հասնում է Վերաքննիչ դատարան, բայց հաղթահարած չի անցնում, իր հույսը մնում է Վճռաբեկ դատարանը: Չգիտեմ, թե որքանով կլինի դա արդարացված: Եթե միացվեն, պետք է դառնա երկու ատյան: Ես չգիտեմ՝ այժմ նման ծրագիր կա, թե ոչ: Ես նշեցի, թե որն է կարևոր, իսկ թե կլինի երկու ատյան, թե երեք ատյան՝ կաևոր չէ: Կարծում եմ՝ պետք է լինի երկու ատյան, բայց Վճռաբեկ դատարանը պետք է մնա՝ ինչպես Խորհրդային տարիներին էր: Գերագույն դատարանը հազվադեպ գործեր էր քննում: Օրինակ՝ Ամերիկայում բացառիկ դեպքերում է, որ գործը գնում է վերաքննիչ, ապա՝ ամենաբացառիկ դեպքերում հատուկ գործեր կարող են գնալ արդեն նահանգային դատարան: Դա միայն բացառիկ դեպքերում: Որպես կանոն՝ երկու ատյան պետք է լինի, բայց Գերագույն դատարանը պետք է մնա:

- Շրջանառության մեջ դրված նախագծերից մեկով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարաններին սահմանադրականության հարցը որոշելու լիազորություն տալ։ Որքանո՞վ է ողջամիտ Բարձր դատարանի լիազորություններով Առաջին ատյանի դատարաններին օժտելը։

 -Ես դեռևս ծանոթ չեմ նման ծրագրի: Եթե ցանկանում են ՍԴ-ն միացնել Վճռաբեկ դատարանի հետ՝ ստեղծելով Գերագույն դատարան, ես դրան դեմ չեմ, դա կարող է լինել, բայց կարծում եմ չի լինի: Տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ այդպիսի փոփոխությունների առաջիկայում իշխանությունները չեն գնա՝ հատկապես, եթե ձևավորվի ՍԴ-ն և աշխատի: Այսպես ասած՝ լեգիտիմ ձևավորվի և աշխատի: Վճռաբեկ դատարանում փոփոխություններ, կարծում եմ, կլինեն, բայց ոչ այդքան էական, բայց անձեր փոխելով՝ ոչինչ չի փոխվել և ոչինչ չի փոխվել՝ ԲԴԽ-ն նույն ԲԴԽ-ն է, ՍԴ-ն նույն ՍԴ-ն է լինելու:

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]