ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղք է գրպանահատի մտածողությամբ և պահվածքով այս խմբակին «Սասնա Ծուռ» կոչել.սպանված ոստիկանի այրի 08/19/2020 13:06 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, սկսվել է «Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում և այսօրվա դատական նիստին ճառերով հանդես եկավ տուժող կողմը:
Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ Արփինե Թումասյանը նկատեց, որ դատավարության ընթացքում ինչ ասես չեն տեսել՝ ստախոսությունից մինչև դավաճանություն, հերոս ներկայանալու խղճուկ փորձից մինչև սպանության սուրբ գաղափարներով արդարանալու ջանքեր և այս խեղկատակության գլխավոր նպատակը սեփական կաշին փրկելն է: Թումասյանը մտահոգություն հայտնեց իր տագնապների վերաբերյալ՝ արդյո՞ք արդարություն իրականացնողները կկարողանան մեղքին համարժեք պատիժ սահմանել, կկարողանան դիմակայել ճնշումներին, անտեսել սուտ մարդասիրական կոչերը, չտրվել հայրենասիրության մասին բարբաջանքներին:
«Ի՞նչ հայրենասիրություն, ինչ ապստամբություն: Սրանք իրենց Սասնա ծուռ են կոչում, կրկին սուտ ու կեղծիք: Որ Սասնա ծուռն է հարձակվում իր հայրենիքի մայրաքաղաքում ամրոցի վրա և սպանում իր հայրենակիցներին»,- ասաց Թումասյանը՝ նշելով. «Սրանք սպանել են արյունակիցներին, վիրավորել ու սպանել, բժիշկ պատանդառել , բանկոմատից փողեր գողացել: Մեղք է գրպանահատի մտածողությամբ և պահվածքով այս խմբակին «Սասնա Ծուռ» կոչել»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն էլ խնդրեց տուժողի իրավահաջորդին՝ զերծ մնալ վիրավորական արտահայտություններից, թեև ինքը հասկանում է, որ տուժող կողմի ճառը պետք է հուզական լինի:
Տուժողի իրավահաջորդն էլ նշեց, որ իրավունք ունի, ինչին ի պատասխան նախագահող դատավորը նշեց, որ դատական նիստերի դահլիճում որևէ մեկը մյուսին վիրավորելու իրավունք չունի:
Թումասյանը շարունակեց ճառը՝ նշելով, որ ինքն իր կորստի և ցավի պահանջատերն է, աշխարհում որևէ մեկն այլևս չի վերադարձնի իր ամուսնուն և իր երեխաների հորը, աչքերը միշտ չբացվող դռանն են լինելու: Նրա խոսքով՝ պատիժը պետք է համարժեք լինի:
«Ես արյան գին չեմ ուզում, ես արդարություն եմ պահանջում»,- ասաց նա՝ նշելով, որ իր տագնապներով հանդերձ համոզված է, որ արդարություն կլինի և, եթե մեր երկրում չի գործում մահվան դիմաց մահ սկզբունքը, ապա մարդասպանը պետք է պատժվի՝ գոնե կորցնելով կյանքի համարժեք ազատությունը:
Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը, հրապարակելով ճառը, նշեց, որ 2018թ ապրիլի պայքարը ցույց տվեց, որ 2016թ հուլիսի իրադարձությունն ի սկզբանե սխալ էր, ուստի ավելորդ է, որ անմեղ ոստիկանների մահվան պայմաններում ապստամբության մասին խոսել:
«Այս մարդիկ, ովքեր դատարանում նստած են ամբաստանյալների աթոռին, մեր խորին համոզմամբ հանցագործներ են և վերջ:
Դատարանը արդարացի վճիռ կայացնի՝ յուրաքանչյուրին իր հասանելի պատիժը նշանակելով: Մեր զավակների սրտում ատելության և վրեժխնդրության բույն չդնեք, որ մի օր էլ նրանց հանցագործ չդարձնեք»,- ասաց Գագիկ Մկրտչյանի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանը, և, դիմելով ամբաստանյալներին, ավելացրեց. «Դուք իմ ամուսնու հանդեպ արդա՞ր վարվեցիք: Դեռ զարմանում եք, որ իրավահաջորդները պահանջում են ցմահ ազատազրկում: Ձեր որդիները ձեր կողքին են, դուք ձեր կանանց, ծնողների կողքին եք :Դուք կարող եք տեսնել ձեր երեխաների մեծանալը, դպրոց հաճախելն ու ավարտելը, ամուսնությունը, թոռնիկի քաղցրությունը, բայց դուք Գագիկին զրկեցիք կյանքից, կյանքի այդ լուսավոր պահերից»:
Տուժող կողմը միջնորդեց՝ բոլոր ամբաստանյալների նկատմամբ նշանակել օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը:
Տուժող կողմի ճառի հրապարակումից հետո պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին ներկայացրեց Պավել Մանուկյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկագիր՝ ԲԿ-ից, համաձայն որի՝ Մանուկյանը ստանում է ստացիոնար բուժում:
Պաշտպանական կողմը դատարանից մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառը պատրաստելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին:
Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրական ճառն է հրապարակել մեղադրող կողմը՝ միջնորդելով մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալներին, մասնավորապես՝ միջնորդել էր ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ անձի մահվան հիմքով, ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչել և որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվակցելով նաև 1 տարի 11 ամիս կալանքը, ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել և որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվակցելով նաև 1 տարի 10 ամիս կալանքը, ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին մեղավոր ճանաչել և որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի 9 ամիս ժամկետով՝ հաշվակցելով 2 տարի կալանքը, ամբաստանյալ Սեդրակ Նազարյանին մեղավոր ճանաչել և որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 9 տարի ժամկետով՝ հաշվակցելով 1 տարի 10 ամիս կալանքը, ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 8 տարի 9 ամիս ժամկետով՝ հաշվակցելով 1 տարի 11 ամիս կալանքը, ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին մեղավոր ճանաչել և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի 9 ամիս ժամկետով՝ հաշվակցելով 2 տարի 16 օր կալանքը, ամբաստանյալ Պավել Մանուկյանին մեղավոր ճանաչել և որպես վերջնական նշանակել ազատազրկումը՝ 9 տարի ժամկետով՝ հաշվակցելով 2 տարի 2 ամիս կրած կալանքը, ամբաստանյալ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչել և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 21 տարի ժամկետով, ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին մեղավոր ճանաչել և որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկման:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:
Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։
«Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։
Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել