ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլյանի հարցերի պատասխանները՝ առաջին ձեռքից 08/19/2020 23:26 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսը նրա հրաժարականից հետո առաջինն էր և կոնկրետ թեմայի շուրջ էր՝ ապրիլյան պատերազմի, այդ համատեքստում՝ ցանկացած հարցի, որը հուզում է մեր հանրությանը:
Բնականաբար, ասուլիսի ընթացքում հնչած մտքերին, տեսակետներին ու տեղեկատվությանը առաջիկայում անդրադարձներ կլինեն՝ դրանք վերլուծելու և գնահատելու առումով, բայց մինչ այդ, փաստենք որ որոշ արձագանքներ արդեն իսկ կան, ընդ որում՝ մեկն Ադրբեջանի ԱԳՆի կողմից, Ս. Սարգսյանի արտահայտած Ադրբեջանի գործողություններում տեսանելի՝ թուրք-իսրայելական հետքերին: Ինչ վերաբերվում է ասուլիսից հետո հնչած «հանրային» ձայնին, որով ասուլիսից հետո Ստյոպա Սաֆարյանը արագի մեջ ապացուցված համարեց «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի սցենարի մեջ Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությունը:
Իսկ ի՞նչ է, «Իսկանդերով» չռմբահարելու վերաբերյալ փաստարկներին կամ՝ հին, 80-ականների զենքերով կռվելու թեմային չպե՞տք է անդրադառնար, կամ՝ մյուս բոլոր փաստերին…
Ասուլիսի հենց սկզբում Ս. Սարգսյանը հայտարարեց այն պայմանների և բացառությունների մասին, որոնք որոշել և պարտավորվել է պահպանել: Դրանցից մեկը մինչ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը ԱԺ-ում՝ հանձնաժողովի արված բանավոր դիտարկումներին արձագանքելուց զերծ մնալն էր, որն, ըստ էության, նա պահպանեց:
Իհարկե, լրագրողները չէին կարող 2 տարվա լռությունը վերջապես խախտած ՀՀ 3-րդ նախագահին իրենց հետաքրքրող հարցերը չուղղել, որքան էլ որ դրանց պատասխաններին հետագա ասուլիսների ժամանակ պատասխանելու խոստումներ տրվեին, միևնույն է, հույս կար, որ կարճ պատասխաններ թեկուզ կտրվեն իրենց թեմայից դուրս հարցերին:
Ընդհանուր առմամբ, դատելով լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակից և դրանց առատությունից, պիտի ենթադրել, որ Սերժ Սարգսյան պետական, ռազմական և քաղաքական գործչից հայ հասարակությունը լուրջ սպասելիքներ և ակնկալիքներ ունի, նրա պատասխանները և տեսակետները շարունակում են մնալ և լինել հանրային կարևորության տիրույթում:
Ասուլիսը, հաջողված էր, որի ընթացքում, կարծում եմ, ապրիլյանի վերաբերյալ մի շարք կարևոր հարցերի հստակ պատասխանները տրվեցին հենց առաջին ձեռքից:
Ասուլիսն ինչ-որ առումով 30 տարի պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցրած և իր սիրած խոսքով՝ դանդաղ շտապող գործչի՝ տևական լռությունից հետո հստակ ուղերձն էր նրանց, ովքեր հավակնում են պետություն ղեկավարել:
Ընդ որում, և՛ հանձինս ՌԴ-ի՝ ռազմավարական դաշնակցի հետ ունեցած հարաբերությունների, և՛ թշնամի պետությունների համատեքստում և Հայաստանը՝ տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում, նաև այսօր ղեկավարած-ղեկավարող գործիչների… Ս. Սարգսյանի հրապարակային հայացքն իր նախորդների և հաջորդների հանդեպ անցյալի և ապագայի շարունակականությունը չխաթարելու մասին է, առաջնայինը երկրորդականից զանազանելու և Հայաստան-Արցախ անվտանգությունը ամեն ինչից վեր դասելու մասին:
Հեղինակ՝ Ա. Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ