Թեմաներ
Հինգշաբթի 01 / 09 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/09/2025   00:01 Խոշոր հրդեհ Վանթյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհհանես Հալաջյանը 01/08/2025   23:50 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/08/2025   22:44 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորները հրել են միմյանց, ինչից սկսվել է քաշքշոց. կա վիրավոր 01/08/2025   22:33 Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը 01/08/2025   22:22 Լոս Անջելեսում բռնկված հրդեհները երկու մարդու կյանք են խլել 01/08/2025   22:03 ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել 01/08/2025   21:50 Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին 01/08/2025   21:39 Ադրբեջանական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Կազան 01/08/2025   21:30 Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին 01/08/2025   21:15 Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 01/08/2025   20:54 Պետրոս Մարտիրոսյանն ու Արմեն Դանիելյանը կմեկնեն Մոսկվա՝ Սերգեյ Դանկվերտի հետ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/08/2025   20:44 Խնդիրը բանավոր հայտարարությունները չեն, այլ այն, թե ինչ կա դրա հետևում. Հայաստանը «Պլան Բ» չունի. Արմեն Բաղդասարյան 01/08/2025   20:40 Հյուսիսային Կորեայում արգելել են ամուսնալուծվել եւ հոթ-դոգ ուտել 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/08/2025   20:14 Կա՛մ քննիչն է ստում, կա՛մ Նիկոլ Փաշինյանը․ ինչ պատասխան է ստացել Հովիկ Աղազարյանի փաստաբանը 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   19:45 Նախկինների օրոք մասնակցել եմ հանրային տրանսպորտը թանկացնելու դեմ ակցիաներին. Փոխքաղաքապետն ասաց պատճառը 01/08/2025   19:39 ԱՄՆ-ում ենթադրություն են հայտնել Կանադայի նվաճման ժամկետի մասին 01/08/2025   19:26 Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին 01/08/2025   19:15 Հնդկաստանում գազազած փիղը կրոնական փառատոնի ժամանակ հարձակվել է մարդկանց վրա 01/08/2025   18:59 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 01/08/2025   18:39 Մարդ կա՝ բանկային քարտը սկաների տակ է պահում,պարզ է՝ չի աշխատելու. իհարկե, իր մեղքը չի որ չգիտի, մեր մեղքն է. փոխքաղաքապետ 01/08/2025   18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան 01/08/2025   18:14 Արդեն ակնհայտ է, որ ամենաշատ օգտագործվողը լինելու է ամսական տոմսը և 10 ուղևորությունների փաթեթը. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   18:02 Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ 01/08/2025   17:39 Մահացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 01/08/2025   17:38 Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՄ դեսպանը՝ ՀՀ նախագահին 01/08/2025   17:34 Ալիեւը ԵՄ ներկայացուցչին ասել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են առանց միջնորդի՝ երկկողմանի հիմքով 01/08/2025   17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան 01/08/2025   17:28 2025 թվականից նորացված աջակցության ծրագիր՝ ԼՂ հայրենակիցների համար 01/08/2025   17:23 Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց՝ ինչու է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել՝ 1 շաբաթից դառնալով 4 օր 01/08/2025   17:20 Արգիշտի Ղազարյանի լիազորությունները՝ Վարչական դատարանի նախագահի պաշտոնում, դադարեցվել են 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   17:14 Մասնավոր սեկտորում փորձելու եմ մրցումային և մարզումային լուրջ ենթակառուցվածքներ ստեղծել. Գիլոյան 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/08/2025   16:44 Երևանի փոխքաղաքպետ Սուրեն Գրիգորյանը միասնական տոմսային համակարգի խնդիրների մասին .ուղիղ 01/08/2025   16:29 Մեկը կասի ֆաշիստ ես, մյուս կասի` չէ, ֆաշիստը դու ես, հետո կսկսեն կրակել իրար վրա. համբերատար լինենք. Միրզոյան 01/08/2025   16:18 Եվրահանձնաժողովը գնահատել է մետապնևմավիրուսի պատճառով Եվրոպայում նոր համաճարակի հավանականությունը 01/08/2025   16:15 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/08/2025   16:09 Հաջորդ սահմանազատումը լինելու է նվազ ռիսկային հատվածում. Միրզոյան 01/08/2025   15:58 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան. Ոչ մի լավ բան այս առումով չեմ կարող ասել. Միրզոյան 01/08/2025   15:56 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով 01/08/2025   15:50 Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ համատեղ գործողություն իրականացնել քրդերի դեմ 01/08/2025   15:39 Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասերը վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն
01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/07/2025   14:08 Տիրան Խաչատրյանը՝ իր պարգեւատրման մասին 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհհանես Հալաջյանը 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/07/2025   14:32 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու 4 տարբերակ կա․ դրանցից միայն մեկն է իրատեսական․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ

Ուղղակի ամոթալի, զավեշտալի կլինի, որ հակակոռուպցիոն գործեր քննող դատավորը լինի կոռումպացված. Պարգև Օհանյան 08/19/2020   14:54  |  Հարցազրույց

Դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում հանրային քննարկման է դրվել Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը։ Նոր մասնագիտացված դատարանների ստեղծման, համակարգի առջև ծառացած խնդիրների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է նախկին դատավոր, փաստաբան Պարգև Օհանյանի հետ:

 -Պարոն Օհանյան, հանրային քննարկման է դրվել Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին նախագիծը։ Ձեր գնահատմամբ՝ կոռուպցիոն գործերի քննության որակն այդքան վա՞տ է մեր դատական համակարգում եւ արդյո՞ք այդ դատարանների ստեղծումը կնպաստի որակի բարձրացմանը։

 -Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է: Նախ՝ պետք է ուսումնասիրել և հասկանալ՝ կա մասնագիտացված դատարան ստեղծելու կարիք, թե՝ ոչ: Կարծում եմ՝ կա: Բացի այդ՝ մասնագիտական դատարանների ստեղծմամբ էականորեն կլուծվի դատարանների բեռնաթափման հարցը: Առաջարկվող մոդելի դեպքում, եթե կոռուպցիան չվերանա, կնվազի:

 - Գրեթե բոլոր իշխանությունների օրոք դատական համակարգը ենթարկվել է բարեփոխումների՝ փոխվել է կառուցվածքը, ստեղծվել են նոր դատարաններ, լուծարվել, բայց կարեւոր խնդիրը եղել ու մնում է՝ անվստահությունը։ Որն է պատճառը, արդյոք կառուցվածքները փոխելով կարող ենք բարձրացնել դատարանների հեղինակությունը։

 -Պետք է ամբողջությամբ փոխել դատական պրակտիկան, որ գործերը կոնկրետ, հստակ մեղադրանքներով գնան դատարան՝ առանց ավելորդ երկարաձգվող նախաքննության: Ինձ մնա՝ նախաքննությունը պետք է ընդհանրապես վերանա, պետք է մնա միայն հետաքննությունը և միանգամից դատաքննությունը: Այսպիսով՝ անվստահությունը գոնե կնվազի: Առաջին ատյանի դատարանները կքննեն գործերը, սխալների դեպքում՝ Վերաքննիչ դատարանը կշտկի: Դա պետք է արագ արվի:

 - Դատարաններին քննադատում են բոլորը, այդ թվում քաղաքական իշխանությունը, իրավապահ մարմինների ղեկավարները՝ գնահատականներ տալով ընդհուպ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին. արդյոք հենց նման գնահատականները չեն նպաստում հեղինակազրկմանը։

 -Դա ավելի շատ կարելի է նորմալ համարել, քան՝ ոչ նորմալ: Հեղինակության տեսանկյունից՝ այո: Եթե ՀՔԾ պետը քննադատում է դատարանին, դատարանի համբավին, հեղինակությանը, այո, բայց թե որքանով է դա սուբյեկտիվ կամ օբյեկտիվ, գնահատման հարց է: Որքան գիտեմ, նախ՝ դատավորն էր քննադատել ՀՔԾ պետին: Նորմալ է, քանի որ թերություններ կան և՛ նախաքննության, և՛ դատաքննության փուլերում: Խնդիրը պետք է դիտարկել օբյեկտիվ և սուբյեկտիվ տեսանկյունից: Եթե սուբյեկտիվ է, կարելի է հասկանալ՝ դատավորը կամ քննիչը թերացում են թույլ տվել: Ինչ վերաբերում է օբյեկտիվին, ապա պետք է առաջնային այդ խնդիրը լուծել՝ օրենսդրությունը կարգավորել, դատավարության ընթացքը փոխել, պետք է դա անել շատ օպերատիվ, հստակ: Օրինակ՝ քաղաքակիրթ երկրներում, կան կասկածյալներ, մեղադրյալներ, մի քանի վկայություն, օրենսդրությամբ սահմանված է հետաքննության համար 10 օր և 10 օրվա մեջ գործը պետք է դատարան մտնի և դատավորը, թեև այդ 10 օրվա մեջ անձը կալանավորված լինի, պետք է որոշի՝ անձը կշարունակի մնալ կալանավորված, թե ոչ: Ամենաբարդ գործերը 1 ամսվա մեջ պետք է քննեն: Ամիսներով փորձաքննություններ են իրականացվում: Անգամ ամենաշտապ փորձաքննությունները կարելի է իրականացնել մի քանի օրում:

-Բայց դրանից որակը չի՞ տուժի: Նման սեղմ ժամկետներում հնարավոր կլինի՞ քննությունն իրականացնել՝ պահպանելով բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը:

-Ընդհակառակը, ինչու՞ պետք է տուժի: Ամիսներով, տարիներով գործը քննելով,վկային հրավիրում են դատարան, ասում են՝ պատմի, ինքն էլ արդեն ոչինչ չի հիշում, ասում է՝ ինչ գրված է, դա է: Այդ գրվածն էլ Աստված գիտի, թե ինչպես է գրվել և այդ գրվածը չի կարող հիմք լինել: Այսինքն՝ վկան ոչ թե պետք է քննիչի մոտ ցուցմունք տա՝ փակ կաբինետում, այլ՝ միանգամից պետք է դատարան հրավիրվի: Գործն ինչքան շուտ մտնի դատարան, այդքան ավելի թարմ կլինեն ապացույցները: Ինչո՞ւ պետք իրեղեն ապացույցը երկար ժամանակ գտնվի արգելանքի տակ, անձը գտնվի կալանքի տակ: Տուժողն ինչո՞ւ պետք է ամիսներ, տարիներ շարունակ սպասի: Ավելին՝ տուժողն ինչո՞ւ պետք է նույն վկայի կարգավիճակում լինի և գտնվի բերման ենթարկվելու սպառնալիքի տակ: Բաներ կան, որ պետք է ամբողջովին վերանայվի, համապատասխանեցվի միջազգային չափանիշներին: Քաղաքացիական դատավարությունները վատ չեն, այդտեղ էլ են ձգձգումներ լինում՝ փորձագետը չի ներկայացել, փաստաբանը, հետաձգվում է ևս մեկ ամսով: Կապ չունի՝ եկել են, թե ոչ: Մեկ նիստով պետք է ավարտել: Սա օրենքի պահանջ է:Քաշքշելու պատճառով կուտակումներ են առաջանում, դրա համար էլ դատարանները ծանրաբեռնված են: Եթե մի նիստով ավարտեն քաղաքացիական գործերը, կուտակումներ չի լինի, եթե 10-20 էջանոց դատավճիռներ չգրեն, ժամանակի խնայողություն կլինի:

 - Ինչ անել, որպեսզի դատարանների նկատմամբ քաղաքական իշխանության մյուս ճյուղերի կողմից դրսեւորվի գոնե տարրական հարգանք։

 -Ինչու՞ իշխանության ճյուղերն իրար չեն հարգո՞ւմ:

 -Պարոն Օհանյան, պարբերաբար ականատես ենք լինում, որ քաղաքական իշխանությունը թիրախավորում է դատական իշխանության ներկայացուցիչներին: Հիշենք հայտնի արտահայտությունները, օրինակ՝ վնգստացող դատավորներ... Խոսքը նաև նման մոտեցման մասին է: Ի՞նչ անել, որ գոնե տարրական հարգանք լինի:

 -Նախ և առաջ պետական պաշտոնյաները պետք է լինեն կոռեկտ: Չի կարելի վիրավորական արտահայտություններ հնչեցնել ոչ նախարարի, ոչ նախագահի, ոչ դատավորի, ոչ որևէ մեկի հասցեին, բայց, որպեսզի դրա առիթը չլինի, բոլորը պետք է լինեն իրավասու, կոմպետենտ: Լավ, թե վատ կոմպետենտ են դատավորները, որոնք աշխատում են: Այլ հարց է, որ նրանցից ոմանք արատավոր համբավ ունեն: Եթե տեսնեն այն հիվանդ հողը, որի վրա աճում է դատական համակարգի այգին, բժշկվի և պարարտացվի, միանշանակ կառողջանան նաև նրա վրա գործունեություն ծավալող պաշտոնյաները: Հողն օրենսդրությունն է: Պետք է դա մաքրել, բուժել, կարգի բերել, հետո դատական պրակտիկան, որը կախված է օրենսդրությունից: Բոլորը պետք է պաշտպանված լինեն: Վկայի իրավունքները պաշտպանելու ինստիտուտ մենք չունենք: Զարգացած երկրներում վկաները պաշտպանված են, հարկ եղած դեպքում՝ փոփոխում են տվյալները, որ վկան չվախենա: Նախ՝ պայմանները պետք է ստեղծել, որից հետո աստիճանաբար կստեղծվի դատական պրակտիկան՝ նոր օրենսդրության հիման վրա, որոշ դատավորներ կզտվեն, կգնան թոշակի, կգա նոր սերունդ՝ նոր գիտելիքներով, նոր օրենսդրությամբ: Աստիճանաբար կկարգավորվի: Հռոմն էլ մեկ օրում չի կառուցվել: Միանգամից դատական պրակտիկան, ինչպես և դատական իշխանություն փոխելը հնարավոր չէ, արդարացված չէ: Չենք կարող ասել՝ դատական հեղափոխություն, դա նույնը չէ, չենք կարող զուգահեռ անցկացնել գործադիր և օրենսդիր իշխանության հետ, որ մի թիմով գնաս և գրավես այդ իշխանությունը՝ ժողովրդի աջակցությամբ: Դատական իշխանությունը չես կարող միանգամից փոխել: Գուցե Հակակոռուպցիոն դատարանը կլինի այն լավ կորիզը, որը հետագայում կքամվի, կհայտնվի նաև դատական իշխանության մնացած հողի մեջ:

- Վերադառնանք՝ Հակակոռուպցիոն դատարանին. Նախատեսվում է, որ այս դատավորները պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանան, ինչո՞ւ, դատավորների նման սորտավորումը որքանո՞վ օգտակար կլինի։ Կոռուպցիոն հանցագործությունների շարքին է դասվում, օրինակ, որեւէ գյուղի  դպրոցի տնօրենի կողմից մի օր աշխատանքի չներկայացած պահակին աշխատավարձ տալը, որը գնահատվում է պետական միջոցների վատնում։ Սա այդքան բարդ գործ է՞, որի քննության համար դատավորը պետք է ավելի շատ ստանա, քան ասենք կազմակերպված հանցավորության, մի քանի մարդու սպանության գործը։

 -Այստեղ, կարծում եմ, հիմքում դրված չէ գործերի բարդությունը, այլ՝ գործերի քննության առանձնահատկությունը և այդ դատավորների անձը: Կոռուպցիոն գործեր քննող դատավորը հատկապես պետք է երաշխավորված լինի պետության կողմից օրենքի ուժով, որ հեռու մնա կոռուպցիոն ռիսկերից: Այսինքն՝ եթե նա կոռուպցիոն դատավոր է, պետք է ապահովեն պայմաններով՝ աշխատավարձով, թոշակով: Հակառակ դեպքում՝ ուղղակի ամոթալի, զավեշտալի կլինի, որ հակակոռուպցիոն գործեր քննող դատավորը լինի կոռումպացված: Լավ կլիներ, որ բոլորին վերաբերվեր, որովհետև, ամեն դեպքում, մարդիկ կան, որ չի բավարարում աշխատավարձը և գնում է այդ ռիսկին: Սա մի փոքր էքսպերիմենտի նման է: Դեռևս կտեսնենք՝ ինչպես կաշխատեն այս դատարանները, այս դատավորները:

 -Կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնելն ավելի բա՞րդ է։ Արդյո՞ք կան համապատասխան վերլուծություններ, որոնք կփաստեն, որ այդ գործերը քննելը խնդրահարույց է լինում։

 -Ոչ: Կարծում եմ՝ չկա: Գիտեք՝ հասարակությունը երևի լավ չի պատկերացնում, թե ինչ է դատավարությունը: Դատավարությունը՝ Դատավարության մասին օրենսգիրքը, որն իմ կարծիքով պետք է փոխվի, գործողությունների, ընդհանուր քայլերի կանոններ են, որոնցով առաջնորդվումն են: Դրանք ընդհանուր են ամեն տեսակի գործերի համար՝ լինի դա կոռուպցիոն, տնտեսական, պետական դավաճանություն, գողություն, թե սպանություն, թե հանրային հնչեղություն ունեցող գործ՝ նույնն է: Այսինքն՝ պետք է քրեական գործ հարուցվի, նախաքննություն իրականացվի, վկաներ հարցաքննվեն, անհրաժեշտության դեպքում փորձաքննություններ նշանակվեն, հետո գործը պետք է մտնի դատարան և այդ ամենը նորից քննվեն: Մեծ հաշվով չկա տարբերություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործն է, թե մի պարզ գողության գործ: Նույնն է: Կան գործեր, որոնք հանրային հնչեղություն ունեն, լուրջ փաստաբաններ են գործում, լուրջ միջնորդություններ են ներկայացվում, օրենսդրությունն էլ խոցելի է, դատական պրակտիկան խոցելի է, դրա համար էլ գործեր կան, որոնք ձգձգվում են: Այսինքն՝ դատավարության մասնակիցները, հատկապես, փաստաբաններն իրենց իրավունքներից օգտվելով անում են իրենց գործը և դատարանը դառնում է գործիք կամ տիկնիկային թատրոնների տիկնիկ շարժողներից, ուղղակի բեմադրություն է իրականացնում և գործի քննությունն առաջ չի գնում:

-Պարոն Օհանյան, քննարկվում է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների միացման հարցը։ Ին՞չ կտա դա մեզ։

 -Դա էական չէ: Պարբերաբար եղել են գաղափարներ՝ միացնենք, չմիացնենք դատարանները: Էական չէ: Քանի դեռ չկա վստահություն դատարանների նկատմամբ, լավ է , որ դեռ չի միացվել, որովհետև, եթե այս դեպքում անձը հասնում է Վերաքննիչ դատարան, բայց հաղթահարած չի անցնում, իր հույսը մնում է Վճռաբեկ դատարանը: Չգիտեմ, թե որքանով կլինի դա արդարացված: Եթե միացվեն, պետք է դառնա երկու ատյան: Ես չգիտեմ՝ այժմ նման ծրագիր կա, թե ոչ: Ես նշեցի, թե որն է կարևոր, իսկ թե կլինի երկու ատյան, թե երեք ատյան՝ կաևոր չէ: Կարծում եմ՝ պետք է լինի երկու ատյան, բայց Վճռաբեկ դատարանը պետք է մնա՝ ինչպես Խորհրդային տարիներին էր: Գերագույն դատարանը հազվադեպ գործեր էր քննում: Օրինակ՝ Ամերիկայում բացառիկ դեպքերում է, որ գործը գնում է վերաքննիչ, ապա՝ ամենաբացառիկ դեպքերում հատուկ գործեր կարող են գնալ արդեն նահանգային դատարան: Դա միայն բացառիկ դեպքերում: Որպես կանոն՝ երկու ատյան պետք է լինի, բայց Գերագույն դատարանը պետք է մնա:

- Շրջանառության մեջ դրված նախագծերից մեկով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարաններին սահմանադրականության հարցը որոշելու լիազորություն տալ։ Որքանո՞վ է ողջամիտ Բարձր դատարանի լիազորություններով Առաջին ատյանի դատարաններին օժտելը։

 -Ես դեռևս ծանոթ չեմ նման ծրագրի: Եթե ցանկանում են ՍԴ-ն միացնել Վճռաբեկ դատարանի հետ՝ ստեղծելով Գերագույն դատարան, ես դրան դեմ չեմ, դա կարող է լինել, բայց կարծում եմ չի լինի: Տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ այդպիսի փոփոխությունների առաջիկայում իշխանությունները չեն գնա՝ հատկապես, եթե ձևավորվի ՍԴ-ն և աշխատի: Այսպես ասած՝ լեգիտիմ ձևավորվի և աշխատի: Վճռաբեկ դատարանում փոփոխություններ, կարծում եմ, կլինեն, բայց ոչ այդքան էական, բայց անձեր փոխելով՝ ոչինչ չի փոխվել և ոչինչ չի փոխվել՝ ԲԴԽ-ն նույն ԲԴԽ-ն է, ՍԴ-ն նույն ՍԴ-ն է լինելու:

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]