Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ 08/19/2020   17:49  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է պարզ մարդկային զրույց՝ լսելու անկաշկանդ ու ոչ պաշտոնական կարծիքներ։ «Եթե մտքեր կամ խորհուրդներ ունեք, ուրախ կլինեմ լսել,-ասել է նախագահը։- Ինձ շատ բաներ են անհանգստացնում։ Օրինակ, մտավորականության մասնակցությամբ հանրային քննարկումների պակասը»,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։ «Հանրային, ազատ մտածող մարդկանց քննարկումների բացակայություն կա, մարդկանց, որոնք ոչ միայն ի պաշտոնե են ազատ, այլ նաև ոգով,- ասել է նախագահ Սարգսյանը։- Կա մեկ ուրիշ գործոն ևս, որն ինձ անհանգստացնում է։ Հաճախ հանրության մեջ մի շարք երևույթների, գործընթացների շատ մակերեսային ենք մոտենում։ Եթե հետևում ես մամուլին, վերլուծական նյութերին, մեկնաբանություններին, ելույթներին, հազվադեպ կարելի է գտնել խորը մեկնաբանություններ։ Հիմնական քննարկումները զգացական, էմոցիոնալ են, հենված վերնագրի վրա։ Այսինքն՝ կարդում են վերնագիրը և հետո սկսում մեկնաբանել, իսկ թե վերնագրից ներքև, բուն նյութն ինչի մասին է, չեն կարդում։

Ընդհանրապես, ամեն ինչի մասին վերնագրային կամ մակերեսային քննարկման սինդրոմ եմ տեսնում, որը շատ ցավալի է։

Կա մեկ այլ գործոն, որն ինձ անհանգստացնում է և կապված է ձևացնելու հետ, երբ ձևացնում ենք, թե ինչ-որ բան ունենք։ Կարող եմ պարզ օրինակ բերել՝ ձևացնում ենք, թե մենք մեր երկրում ունենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։ Տաղանդավոր երիտասարդներ, նախկին Խորհրդային Միությունից դեռևս մնացած մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների ոլորտում ավանդույթներ, մարդիկ ունենալը մի բան է, կայացած ոլորտ՝ մեկ այլ։ Այսօր ասել, որ մենք ունենք զարգացած ՏՏ ոլորտ, ձևացնել է։ Այսօր ունենք մոտ 20 հազար մարդ, որոնք այդ ոլորտում են աշխատում։ Նրանցից ծրագրավորումով զբաղվում է ընդամենը 5-6 հազար մարդ․․․ Չենք կարող դեպի ապագա գնալ 20 հազար պարզ ինժեներով, որոնցից 5-6 հազարն է ծրագրավորող»:

Կարևորելով նման հանդիպումները' Հանրապետության նախագահի հյուրերը՝ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, նկարիչ Սամվել Սևադան, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, լրագրող Էդիկ Անդրեասյանը, գրող, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, բարձրացրել են մտահոգող մի շարք հարցեր, ներկայացրել իրենց տեսակետները: Արձանագրելով, որ աշխարհն ապրում է անհանգիստ և փորձությունների ժամանակներ, որպես մարտահրավերներին դիմակայելու և հաղթահարելու կարևոր նախապայմաններ նշվել են ազգային համաձայնությունն ու միասնականությունը, որի առանցքը կարող են լինել առաջին հերթին բանակը և մշակույթը:

Շարունակելով զարգացնել գաղափարը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայ պարկի ծրագրին։ «Ազգային միասնության սիմվոլներ պետք է ստեղծենք։ Հայ պարկը հենց նման գաղափար ունի,-ասել է նախագահը։- Ծիծեռնակաբերդի տարածքում պետք է կառուցենք այգի՝ որպես համազգային միասնության ծրագիր։ Այն կառուցելու համար գուցե տարիներ կպահանջվեն, պետք է բոլորս միանանք։ Այգին պետք է շատ պարզ կառուցվածք ունենա․ առաջին հատվածը նվիրված կլինի մեր կորցրած տարածքներին՝ Վան, Էրզրում, Կարին և այլն, երկրորդ հատվածը՝ Սփյուռքին, մեկ այլ հատված՝ այսօրվա Հայաստանին ու Արցախին։ Այդ մեծ պարկը կդառնա փոքրիկ այգիների հավաքածու։ Օրինակ՝ կլինի արցախցիների այգի, որը հենց իրենք էլ կխնամեն, մյուսը՝ Մարսելի հայերինը, մեկ ուրիշը՝ Ռոստովի, Մոսկվայի, Գլենդելի հայերինը։ Այդ կերպ ևս մենք աշխարհին ցույց կտանք, որ միասնական ժողովուրդ ենք»:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև հայոց լեզվի խնդրին, կարևորել պետական ուշադրությունը և հոգածությունը լեզվի նկատմամբ, լեզվի անաղարտությունը պահպանելը, գրագետ խոսելն ու գրելը: Նախագահ Սարգսյանը շեշտել է նաև արևմտահայերենի պահպանության առաջնահերթությունը, ինչպես նաև բարբառների կարևորությունը՝ նշելով, որ դրանք մեր լեզվի հարստությունն են:

Ներկայացնելով իրենց մտահոգությունները կրթական ծրագրերի չափորոշիչների վերաբերյալ՝ մտավորականներն ընդգծել են կրթության, ազգային նկարագրի և ազգային արժեքների կարևորությունը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ կրթությունը որևէ երկրի և հատկապես Հայաստանի զարգացման հիմնական շարժիչն է և կրթական համակարգը մեր հանրային կյանքի ամենազգայուն մասերից մեկն է: «Դպրոցական դասագիրք, մեթոդ, վերաբերմունք փոխելն այդքան հեշտ բան չէ: Այդ գործընթացն անպայման պետք է անցնի երկարաժամկետ հանրային քննարկման և հանրային համաձայնության ճանապարհով։ Ազգային միասնությունը միայն բանակը չէ, միայն մշակույթը չէ, այլ՝ նաև այն դասագիրքը, որով երեխային սովորեցնում ենք։ Եթե ազգային միասնություն չունենք, թե մեր երեխային ինչ ենք սովորեցնում, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մշակույթի կամ բանակի ոլորտում ունենալ համաձայնություն։

Լինելով աշխարհին ծանոթ՝ մենք պետք է ստեղծենք մերը, և պետք է ձգտենք, որ մերը լինի լավագույններից մեկը։ Հնարավոր է գտնել այն, ինչը քոնն է, համապատասխանում է քո մշակույթին, պատմությանը, միջավայրին և այլն, նրա՛ն, ինչ որ դու ես, և քո ազգային նկարագիրն է։ Դա նացիոնալիզմ չէ։ Գերմանական կրթական համակարգը համապատասխանում է գերմանական մշակույթին և ազգին, բրիտանականը՝ բրիտանացիներին․․․

Պետք է շատ զգույշ վերաբերվենք մշակութային, պատմական արժեքներին։

Հայաստանը մեկուսացած չէ: Սակայն այս ամբողջ անորոշությունը նաև հնարավորություն է ծնում: 20 տարի հետո այն պետությունները, որոնք հստակ տեսլական ունեն, գիտեն՝ ուր են գնում, գիտեն, թե իրենք ով են, ունեն կարգապահություն, հստակ ռազմավարություն ունեն, այդ պետությունները հաղթելու են: Այդ տեսլականի մեջ կրթությունը, մշակույթը և, իհարկե, առողջապահությունը կարևորագույն տեղ ունեն։

Այս աշխարհը հնարավորություն է: Մենք խաչմերուկում ենք, և այստեղ է, որ մտքերը, գաղափարները և մեր արժեքները կարևոր են: Կարևոր է՝ գիտակցենք, թե մենք ով ենք և ինքներս մեզ գնահատենք: Եվ սա ազգային մեծամտություն չէ»: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:42 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍSTARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ յուրատեսակ խթան զբոսաշրջության ոլորտը առաջ մղելու համար
10:39 15/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ
18:40 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
13:48 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից
09:58 10/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
17:16 08/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
14:44 08/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
11:50 08/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ
21:41 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը Լիբանանում ստեղծված իրավիճակը եւ լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ
13:38 06/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ

Արխիվ

[]