ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի հիմքը դրվել է Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք 08/18/2020 17:50 | ԼՐԱՀՈՍ
Որպես տարածքային և համայնքային զարգացման հիմնական գործիք՝ սուբվենցիոն ծրագրերը որդեգրվեցին դեռ նախորդ կառավարության ժամանակ։ Իհարկե, լավ է, որ ներկայիս կառավարությունը շարունակում է գործիքի կիրառումը, բայց պետք չէ այնպես ներկայացնել` կարծես սուբվենցիաների մասին ոչ ոք չգիտեր և միայն այսօր կառավարությունն այդ գյուտը արեց։
Այս մասին «Փատինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ Հայաստանում իրականացվող ակտիվ շինարարությանը։ Խաչատրյանը մասնավորապես հիշեցրեց, որ սուբվենցիայի հնարավորությունը ՀՀ-ում առկա է Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից։
«2016-ից ի վեր սուբվենցիաները դարձան համայնքների զարգացման կառավարության կողմից օգտագործվող հիմնական գործիքը։ Ուղղակի, ճիշտ կլիներ նշել, որ «տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության որդեգրած բանաձևը՝ սուբվենցիոն ծրագիրը» որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր: Իմ խոսքերը կարող են հաստատել ՏԿԵ նախարարության աշխատակիցները, մարզպետարանների և համայքնապետարանների աշխատակիցները»։
Խաչատրյանը հիշեցրեց, որ այդ ծրագրերով նախատեսվում էր թե ճանապարհների, թե մանկապարտեզների կառուցում և վերանորոգում, ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման համակարգերի ստեղծում։ Բավականաչափ մեծ ծավալի էր զբաղեցնում հայտերը, որոնցով պետք է հին լուսավորության համակարգերը փոխարինվեին էներգախնայող լամպերով։
«Ճանապարհների ասֆալտապատումը եղել է, լավ է, որ այս կառավարության ժամանակ մի քիչ ավելի լայն թափով է իրականացվում, քան նախորդ կառավարության ժամանակ, բայց միայն ճանապարհների կառուցմամբ երկրի տնտեսական զարգացում, հավասարաչափ զարգացում մարզերի միջև չես կարող ապահովել։ Մարզի զարգացումն ապահովելու համար պետք է բացահայտել մարզերի մրցակցային առավելությունները և տարածքային զարգացման քաղաքականությունը կառուցել հենց այդ առավելությունների վրա։ Այն, ինչ դեռ այն ժամանակ արվում էր Եվրամիության աջակցությամբ՝ յուրաքանչյուր մարզի համար մշակվեց առանձին զարգացման ռազմավարական ծրագրեր։ Ճանապարհների կառուցումը անհրաժեշտ պայման է տարածքային զարգացման համար, բայց բավարար չէ»։
Խաչատրյանը փաստում է, որ Վայոց Ձորի մարզում հանքաարդյունաբերությունը չի կարող դիտվել որպես մրցակցային առավելություն, Ջերմուկի տարածաշրջանի համար դա առողջարանային տուրիզմն է։ Շիրակում զարգացած է եղել թեթև արդյունաբերությունը։ Տարբեր գյուղերում էլ գազամատակարարում, ջրահեռացում, լուսավորության համակարգի տեղադրում միշտ էլ եղել է։
«Հայաստանը աշխարհի ամենագազաֆիկացված երկիրներից մեկն է, այնպես չէ, որ գյուղերը սկսեցին գազաֆիկացվել 2018 թվականի մայիսից հետո։ Նույնիսկ Հայաստանում հիմնադրամ կար, որի նպատակը էներգախնայող լուսային համակարգերի տեղադրումն էր, բանկերն էին վարկավորում տրամադրում դրա համար։ Այնպես չէ, որ մինչև այս անապատ էր»,- ասաց Խաչատրյանը։
Որպես անցյալում կատարվածի օրինակ՝ Արթուր Խաչատրյանը հիշեցրեց այն ժամանակները, երբ կառավարությունը սուբսիդավորում էր մարզային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացումը, օրինակ՝ Գյումրիում Շիրակ հյուրանոցի վերանորոգումը։ Փաստում է, որ նախկին մոտեցումների և նախկին քաղաքականության շարունակությունն է։ Մեխանիզմը միշտ եղել է, պարզապես քիչ էր օգտագործվում. 2016,17 և 18-ի սկզբներին ինտենսիվացվեց։
«Նաև 5 տարի առաջ կային համայնքներ, որտեղ 40 տարի մանկապարտեզ չի եղել և այն ժամանակ էլ կառուցվել է։ Եվ այսպես ամբողջը ՀՀ տարածքով։ Թող նախարարությունը ներկայացնի քանի մանկապարտեզ է կառուցվել։ Ի վերջո մանկապարտեզաշինությունը հո նոր չսկսվե՞ց։ Այս հեծանիվը հորինվել է շատ շուտ, հիմա այն օգտագործվում է, լավ է արվում, բայց պետք չէ այդ հեծանիվ հորինելը սեփականաշնորհել։ Ի վերջո` այդ հեծանիվը Հայաստանում չի հորինվել, ի վերջո, բառը հուշում է, որ սա հայկական չէ»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
Բանախոսը նկատեց, որ երկրում շինարարությունը զրոյից չի սկսվել։ Ճանապարհաշինարարությունը բոլորը տեսնում՝ շնորհակալություն են հայտնում, բայց տնտեսական արդյունավետության տեսանկյունից գուցե ջրամբարն ավելի կարևոր է՝ մանավանդ հաջորդ պատերազմները ջրի համար են լինելու։
«Ճանապարհ կառուցելը լավ բան է, բայց տնտեսական արդյունավետության տեսանկյունից միգուցե այլ կապիտալ ներդրումը ավելի մեծ արդյունք կարող էր ապահովել։ Օրինակ՝ ջրամբարների կառուցումը։ Եթե միջոցները լինեին անսահմանափակ, իհարկե կարելի էր թե ջրամբար, թե ճանապարհ կառուցել, թե լուսավորություն անցկացնել, բայց քանի որ միջոցները սահմանափակ են, պետք է ուսումնասիրել այս գումարը ինչ ազդեցություն կունենա, եթե ներդրվի ինչ որ բնագավառում»,- «Փաստինֆո»-ին ասաց Արթուր Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից