ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ողջամիտ կասկածներ կան, որ իշխանությունը ցանկացած գնով փորձում է պահել իր աթոռը և այդ նպատակով մտադիր է օգտագործել վարչական ռեսուրսները». Խոսրով Հարությունյան 08/17/2020 20:50 | ԼՐԱՀՈՍ
«Ինստիտուցիոնալ փոփոխություններին պետք է գնալ շատ զգույշ քայլերով, որպեսզի մենք երաշխիքներ ունենանք, որ լավագույն համակարգը վաղը չի դառնա այս իշխանությունների կողմից հերթական տապալված ծրագիրը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելու իշխանությունների նախաձեռնությանը։
Նրա փոխանցմամբ՝ շատ է կարևորվում (և իրականում այդպես էլ կա) ավագանու դերակատարումը՝ տեղական ինքնակառավարման համակարգում, իսկ դրա արդյունավետ գործունեությունը պայմանավորված է, բացառապես, նրա անդամների պատասխանատու վարքագծով։ Այդ պատասխանատվությունն ակներև է դառնում, երբ ավագանին ձևավորվում է կուսակցական՝ համամասնական սկզբունքով, ապա համամասնական ընտրական համակարգին անցնելով, մենք նպաստում ենք տեղական նշանակության խնդիրների արդյունավետ լուծումը։ Այստեղ հատկապես կարևոր է ազդեցիկ քաղաքական կուսակցությունների մասնակցությունն ու պատասխանատու դերակատարումը՝ համայնքային նշանակության խնդիրների լուծման գործում, որի արդյունքում, ժամանակի ընթացքում մենք պետք է ունենանք նաև ապրելու բարեկեցիկ պայմաններ ձևավորելու ինստիտուցիոնալ լուծումներ։ Սա է ՏԻՄ ընտրությունների համամասնական սկզբունքին անցնելու ողջ կոնցեպտուալ հարցադրումը, որին, ի դեպ, ես սկզբունքորեն կողմ եմ, որովհետև կոնցեպտուալ առումով այն արդարացված է»։
Արդյո՞ք համամասնական ընտրական համակարգը կարո՞ղ է կիրառվել խոշորացված ընտրական համայնքներում հարցադրմանը, Խոսրով Հարությունյանը պատասխանում է. «Ես համոզված եմ, որ, եթե, նույնիսկ խոշորացված համայնքներում մենք անցնենք համամասնական ընտրական համակարգին, ապա, անկասկած, դա արդյունավետ է լինելու։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև որևէ կուսակցություն, ենթադրենք դա լինի «Իմ քայլը», դիցուք, Դիլիջանում առաջիկա համամասնական ընտրություններում մեծամասնություն ունենա, բնական է, որ նա ստանձնում է ոչ միայն Դիլիջան քաղաքի, այլև ամբողջ համայնքի պատասխանատվությունը։ Ենթադրել, թե նա բոլորի նկատմամբ ունենալով այդ պատասխանատվությունը՝ կկենտրոնանա միայն Դիլիջանի վրա, որովհետև այնտեղ իր ընտրողների քանակը մեծ է, չեմ բացառում, բայց որ ինքը, միաժամանակ, խնդիրներ կստեղծի իր համար փոքր համայնքներում, սա ակնհայտ է։ Որպեսզի այս հնարավորությունը մերժվի, շատ կարևոր է դառնում բյուջեի ընդունման հայեցակարգը, այլ կերպ ասած՝ պետք է բյուջեն ընդունվի։ Բյուջեի ընդունումը պետք է լինի ոչ թե ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այլ ասենք՝ 2/3-ով, այսինքն, պետք է փոքրամասնությանը հնարավորություն տալ՝ մասնակցելու պրոցեսին, որը կներկայացնի փոքր համայնքների կենսական կարևորության խնդիրները։ Այստեղ, իհարկե, քաղաքական հավասարակշռման բալանսի հարց է առաջանում, որը, կարծում եմ, առաջիկայում անպայման կքննարկվի։
Հարցին՝ արդյո՞ք ՏԻՄ ընտրությունների համամասնական համակարգին անցումը չի բևեռացնի և քաղաքականացնի ընտրության արդյունքները, որն էլ՝ իր հերթին կարող է ծառայել իշխանական թևի բազմապիսի շահերի սպասարկմանը, քան բուն հարցրի լուծմանը, «Փաստինֆո»-ի զրուցակիցը պատասխանում է. «Ես չեմ թաքցնում, որ կա այդպիսի խնդիր և այդպիսի մտահոգություն կարող է լինել, ասեմ ավելին՝ շատերը նույնիսկ կարծում են, որ հիմա, երբ իշխանություններն այսպիսի արագությամբ փորձում են խոշորացված համայնքներում միասնական ընտրական համակարգի անցնել, հավանաբար, հենց այդ նպատակն են հետապնդում։ Բայց ես ուզում եմ, որ մենք մի բան հասկանաք՝ վերջին հաշվով ՔՊ-ական տեղական կառույցների գործունեությունը, կամ տեղերում նրանց հաջողությունը մեծ մասով պայմանավորված կլինի միայն համապետական խնդիրներում այսօրվա քաղաքական իշխանության ձեռքբերումներով կամ տապալումներով»։
Իշխանության ձեռքբերումնե՞րն են ավելի նկատելի, թե՞ տապալումները հարցին Խոսրով Հարությունյանը պատասխանում է՝ ինքն ընդդիմադիր է, բայց օբյեկտիվ ընդդիմադիր և լինելով հնարավորինս օբյեկտիվ կարող է ապացուցել՝ ձեռքբերումներ, որպես այդպիսին, չկան կամ դրանք շատ քիչ են. «Այս պայմաններում, երբ իշխանությունն անցնում է համամասնական ընտրական համակարգին, որը, նորից եմ կրկնում՝ իմ կարծիքով նախընտրելի ընտրական մոդել է, ակամայից տպավորություն և մտավախություն է ստեղծվում, որ վտանգներ, իսկապես կան և պետք է հասկանալ, թե այդ վտանգներն ի՞նչ մարտահրավերներ են նետում կոնկրետ իրավիճակում։ Օրինակ, եթե այս իշխանությունները համապետական ընտրություններում առանձնապես հաջողություններ չեն գրանցել՝ սկսած կորոնավիրուսից, վերջացրած տնտեսական համակարգի տապալմամբ, ըստ էության՝ հիմնականում ձախողվել է, հետևաբար, այս պայմաններում ենթադրել, որ տեղերում իշխանությունն առանձնապես մեծ աջակցություն կստանա, քիչ հավանական է։ Իշխանությունը սեփական աթոռը պահելու համար երկու ճանապարհ ունի՝ կամ կաշառքի տեսքով բաժանվող ընտրակեղծիքները, կամ վարչական ռեսուրսի օգտագործումը։ Հետևաբար, մտահոգիչն այն հարցը չէ՝ թե ինչո՞ւ է իշխանությունն անցնում համամասնական ընտրական համակարգին, որը կրկնում եմ՝ կոնցեպտուալ առումով արդարացված է։ Եթե տեսնելով, որ համապետական խնդիրներում իրենց վարկանիշը կտրուկ անկում է գրանցում, և, այս պայմաններում, նա գնում է համամասնական ընտրական համակարգի ներդրմանը, իմ մոտ, օրինակ, ողջամիտ կասկածներ են առաջանում, որ այդ կերպ՝ իշխանությունները ցանկացած գնով փորձում եք պահել իրենց աթոռը և այդ նպատակով մտադիր են օգտագործել վարչական ռեսուրսները»։
Արդյո՞ք այդ կասկածները չի հաստատում նաև այն իրավիճակը, որ իշխանությունները ՏԻՄ ընտրությունները՝ համամասնական ընտրակարգով անցկացնելու փոփոխության նախագիծը փորձում են կյանքի կոչել գաղտնիության պայմաններում, առանց հանրային քննարկման, Խոսրով Հարությունյանը պատասխանում է՝ գաղտնիության հանգամանքը պայմանավորված է հենց դրանով.«Սա ինձ նորից բերում է այն կարծիքին, որ իշխանությունների նպատակը ոչ թե ավագանու ինստիտուտի կարողություններն և քաղաքական որոշումներ կայացնելու ունակություններն ու վերահսկողությունը բարձրացնելն է, այլ, ավելի շուտ, այդ կերպ նրանք սեփական վերարտադրության խնդիրն են փորձում լուծել։ Ինչո՞ւ մասնագետներ չեն հրավիրում, ինչո՞ւ չեն տեղեկացնում, ինչո՞ւ քննարկման չեն դնում, չէ՞ որ այդ մասնագետները կան, ընդ որում բարձրակարգ մասնագետներ։ Հետևաբար, պարզ է, որ իշխանությունները բոլորովին այլ նպատակներ են հետապնդում»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից