ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այլընտրանքային նախագծեր խումբ». Հայաստանի մասին՝ առանց Հայաստանի 08/17/2020 12:01 | Վերլուծություններ
«Այլընտրանքային նախագծեր խումբ» փորձագիտական խումբն հրապարակել է հերթական հոդվածը. «Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունները տարածարջանում նոր պրոցեսների սկիզբ են դրել։ Իշխանության անլրջության պատճառով Հայաստանը վերածվում է սակարկության առարկայի։
Սրանք շատ ավելի երկարատև ազդեցության են և ռիսկերի շատ ավելի զգալի պաշարով, քան՝ մեկ բարձունքի թեման։ Ցավոք, Հայաստանում գրեթե չկա խնդրի ամբողջական ընկալման լրջությունը։ Համենայնդեպս չկա որևէ ցուցիչ, թե իշխանությունը համարժեքորեն ընկալում է իրականությունը, նույնը, իհարկե, վերաբերում է լայն զանգվածներին, որոնց ոչ ոք չի բացատրում ռիսկերը։
Ամենամտահոգիչն այս պայմաններում Հայաստանին վերաբերող զարգացումներում Հայաստանի բացակայությունն է։ Հետևենք փաստերին.
Հուլիս 17-ին Վլ. Պուտինը հրավիրում էՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները ծայրահեղ անհանգստություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների կապակցությամբ։ ՌԴ նախագահը չի շփվում ռազմական բախման մեջ գտնվող իր ռազմավարական գործընկերոջ հետ։
Նույն նիստի ժամանակ Վլ.Պուտինը տեղեկացրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Դժվար չէ ենթադրել, որ ՌԴ և Իրանի նախագահների օրակարգում եղել է (կամ՝ եղել է նաև) հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանը հուլիսի 17-ին սկսում է զորքերի հանկարծակի ստուգումներ, մարտական վիճակի են բերվում մի շարք զորամիավորումներ, որոնց մեջ ներառված են նաևՀարավային օկրուգի զորամիավորումները։
Հուլիսի 18-ին Ադբրեջանի ՊՆ Զ. Հասանովը հեռախոսազրույց է ունենում ՌԴ ՊՆ Շոյգուի հետ՝ հավաստիանալու համար, որ ռուսական զորքերի հրատապ մարտական վիճակի բերվելը ընդդեմ Ադրբեջանի չէ։
Հուլիսի 24-ին ևս մեկ անգամ Պուտինը հրավիրում է ՌԴ անվտանգության խորհրդի նիստ, և դարձյալ օրակարգում հայ-ադրբեջանական սահմանի վիճակն է։
Վլ. Պուտինը երկու անգամ՝ հուլիսի 13-ին եւ 27-ին հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ չի կարելի թույլ տալ, հանդուրժել գործողություններ, որոնք կհանգեցնեն հակամարտության թեժացմանը:
Հուլիսի 29-ից Նախիջևանում՝ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա, սկսվում են աննախադեպ ծավալի թուրք-ադրբեջանական խոշոր զորավարժություններ։
Հուլիսի 12-ից սկսած Թուրքիային նախագահը և պաշտպանության նախարարը պարբերաբար հայտարարում են, որ Թուրքիան բոլոր միջոցներով 24 ժամ Ադրբեջանի կողքին է։ Նախիջևանում թուրքական մշտական ռազմաբազայի հնարավորությունը այլևս խիստ իրատեսական է։ Թուրքիան անթաքույց և ագրեսիվ հայտ է ներկայացնում՝ ուղղակիորեն ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում։
Զուգահեռաբար՝ Ադրբեջանը սկսում է անթաքույց ճնշումներ այն երկրների վրա, ովքեր Հայաստանին զենք են վաճառել։ Հիմնական ուղղությունները՝ Սերբիա և Ռուսաստան։
Օգոստոսի 7-ին Ալիևը հեռախոսազրույց է ունենում Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի հետ։ Սերբիան բարձրաստիճան պատվիրակություն է ուղարկում Ադրբեջան։
Օգոստոսի 12-ին Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական լարվածությունը։ Ուշագրավ է, որ հեռախոսազույցի վերաբերյալ ռուսական և ադրբեջանական հաղորդագրություններում կան էական տարբերություններ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Ալիևը իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարման հարցում։
Ամփոփում
Հուլիսի 12-ից սկսած մեր շուրջը իրադարձությունները զարգանում են աննախադեպ ինտենսիվությամբ։ Ակնհայտ է, որ մեծ լարվածություն է կուտակվում մեր շուրջը։ Հայաստանն այս ամեն ինչից բացակա է։
Հայաստանը ակնհայտորեն չունի Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության լիարժեք խողովակ։ Սա երևում է անզեն աչքով։ Եթե այս լարվածության պահին չկա առաջին դեմքերի միջև կոնտակտ, դա նշանակում է, որ գործ ունենք խորը ճգնաժամի հետ։
Հայաստանում այս ողջ ընթացքում չի հրավիրել Անվտանգության Խորհրդի նիստ, ինչը չափազանց կարևոր է թե արտաքին աշխարհի,թե սեփական հասարակությանը լուրջ ուղերձներ հղելու համար. սա կարևոր է իրավիճակի ողջ ռիսկայնությունը որպես օրակարգի թիվ 1 խնդիր ձևակերպելու համար։
Պաշտոնական Երևանը կորցնում է չափից դուրս թանկ ժամանակ, պաշտոնական Երևանը չի անում անհետաձգելի դիվանագիտական, ռազմաքաղաքական քայլեր, որոնք կամրապնդեին Հայաստանի դիրքերը, կնպաստեին հավասարակշռության պահպանմանը։ Իշխանական էլիտան զբաղված է երկրորդական թեմաներով և ընտանեկան սելֆիներով։ Ստեղծվում է խիստ մտահոգիչ վիճակ, կուտակվում են մեծ ռիսկեր, և դարձյալ ողջ ծանրաբեռնվածությունը իշխանությունը թողնում է բանակի վրա, ինչն անթույլատրելի է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ