ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սնանկության գործընթացներն ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով 08/17/2020 17:03 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սնանկության գործերով կառավարիչների հանցավոր, անբարեխիղճ վարքագծի, այդ թվում նաև դատավորի հետ հանցավոր պայմանավորվածությունների արդյունքում, կոպտագույն կերպով խախտվում են քաղաքացիների, կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Մասնավորապես, նշված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ սնանկության գործով կառավարիչ Ա.Խ.-ն, անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթի շրջանակներում չարաշահելով իր լիազորությունները, խոչընդոտներ է հարուցել հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման բնականոն գործընթացի համար, ինչից տեղյակ է եղել տվյալ գործով դատավորը:
Մասնավորապես՝ ոչ իրավաչափ կերպով արհեստականորեն նվազեցվել է գույքի մեկնարկային գինը, կառավարչի կողմից տևական ժամանակ չեն ներկայացվել սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվությունները: Այս պայմաններում միջոցներ չեն ձեռնարկվել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Օգտվելով այդ հանգամանքներից՝ սնանկության կառավարիչ Ա. Խ.-ն սնանկության գործով մեկ այլ դատավորի կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու նպատակով, առերևույթ խոչընդոտել է հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին: 2018-2019թթ. ընթացքում նա ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց՝ այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանավորված՝ բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի կրկնակի արհեստական նվազումը:
Շարունակելով հանցավոր գործունեությունը՝ սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ն, ըստ ձեռք բերված տվյալների, սնանկության դատարանի դատավորի հանձնարարությամբ, սնանկության վարույթին կցելու, կայացվելիք դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար, նշված անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջից ստացել է հետին ամսաթվով թվագրված դիմում, այն փոխանցել սնանկության գործով դատավորին, որն էլ դիմումը կցել է սնանկության գործով վարույթին: Արդյունքում, սնանկության դատավորի կողմից կայացվել է դատական ակտ և դրա հիման վրա տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույքի տարածքում գտնվող կենցաղային իրերը դուրս բերելուն պարտավորեցնելու մասին:
Ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ և 87-րդ հոդվածների՝ սնանկության կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից, մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ, դատարան ներկայացնել հաշվետվություն պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին: Իսկ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը պետք է դատարան ներկայացնի վերջնական հաշվետվությունը, որն ստանալուց հետո դատավորը ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ սնանկության վարույթի ընթացքում ընթացիկ և վերջնական հաշվետվությունները սնանկության գործով կառավարիչի կողմից կամ ընդհանրապես չեն ներկայացվել, կամ ներկայացվել են օրենքով սահմանված ժամկետների էական խախտումներով: Ընդ որում՝ սնանկության կառավարիչի կողմից օրենքով նախատեսված պարտադիր հաշվետվություններ չեն ներկայացվել նաև վերջինիս վարույթում գտնվող այլ գործերով ևս: Մինչդեռ, օրենքով նախատեսված այդ հաշվետվությունների ներկայացումը սնանկության գործընթացի օրինականության ապահովման հիմնական երաշխիքներից է:
Նկատի ունենալով, որ սնանկության կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից օրենսդրության և կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ սնանկության գործընթացներում հնարավոր հանցավոր դրսևորումները հետագայում կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Միջնորդագրով բարձրացվել է սնանկության գործընթացների՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի խստագույն պահպանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դրան ծառայող կարգավորումները, այդ թվում՝ հսկողական ընթացակարգերը կատարելագործելու անհրաժեշտության հարցը:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին, որոնք սնանկության գործընթացների շրջանակներում առնչվել են կամ հետայսու կառնչվեն օրենսդրության պահանջների առերևույթ նմանատիպ կամ այլ խախտումների, հանցավոր մեխանիզմների, տվյալներ ունեն կամ կունենան սնակության կառավարիչների հնարավոր կամայական, ոչ իրավաչափ գործողությունների, որոշակի անձնական շահագրգռություններով առաջնորդվելու վարքագծի մասին, ցուցաբերեն նախաձեռնողականություն և անմիջապես դիմեն ՀՀ դատախազություն կամ իրավապահ մյուս մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ