ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նրան պետք են Գրիգորյան Վահեներ, որոնք ծվարեն աշխատասենյակներում, պետբյուջեն մսխեն, ոչինչ չանեն, պարգևատրվեն. Գևորգ Պետրոսյան 08/17/2020 17:15 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորները վաղուց են մատնել իրենց մտայնությունն առ այն, որ իրենց համար Սահմանադրական դատարանի խնդիրն ունի քաղաքական բնույթ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետսիյանի թեկնածությունից հրաժարվելուն։
Պատգամավորի խոսքով երկրի բարձրագույն դատական ատյանն ընկալվում է որպես քաղաքական գործունեության սուբյեկտ. «Կարծում եմ՝ իրենց ձեռնտու է, որ ունենան հլու-հնազանդ, կամակատար դատավոր։ Էն օրը մի ուրիշ անգրագետ հայտարարում է, որ հեղափոխությունը դեռ չի մտել ՍԴ։ Մտել է օրենսդիր մարմին, գործադիր, բայց դատական ապարատ դեռ չի մտել։ Ուրեմն վայ էն երկրին, որտեղ հեղափոխությունը մտավ դատական ապարատ։ Դա նշանակում է չունենալ անկախ դատական համակարգ և պարզապես երրորդ երկրներին ցույց տալու համար բարբաջել դրա անհրաժեշտության մասին»,-ասաց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ամեն դեպքում Վահրամ Ավետիսյանն օգտվել է Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից և որևէ մեկը չի կարող դա պիտակավորել. «Ցավալին այն է, որ Վահրամ Ավետիսյանից հետո բերելու են մի այնպիսի թեկնածու, որի ամբողջ առաքելությունը Գյումրիից Երևան քրքարշ քայլելով գալն էր։ Ուրիշ որևէ գործնական հատկանիշ, փորձառություն չունեն։ Շատ ուրախ կլինենք, որ այսուհետ ավելի պիտանի, ավելի բանիմաց ու փորձառու թեկնածուներ առաջադրվեն, բայց կասկածամիտ եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի կադրային քաղաքականությունը հասցրեց նրան, որ իրենց համար կարևոր չէ որևէ մասնագիտական, գործնական ունակություն։ Կարևորը քայլած լինի և իրենց ծափի տակ հինգ րոպե առաջ պար գա»,-ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ երբ դատական համակարգը համալրվի սկզբունքային մարդկանցով, Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ կթուլանա, ինչի համար էլ վախենում է սկզբունքային մարդկանց նշանակելուց. «Նրան պետք են Գրիգորյան Վահեներ, որոնք ծվարեն աշխատասենյակներում, պետբյուջեն մսխեն, ոչինչ չանեն, պարգևատրվեն և այդպես վայելեն կյանքի հաճույքը։ Այնտեղ կան պատգամավորներ, որոնք պատգամավորի քվեարկության կոճակը լիֆտի կոճակից չեն տարբերում, հետևաբար նրանց կարծիքը քիչ է հետաքրքիր։ Եթե նրանք իսկապես նման նպատակ ունեն երկիրը փրկել արհավիրքից, պետք է որակյալ մարդկանց ներգրավեն»,-նշեց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանն ուրախ է՝ Վահրամ Ավետիսյանը համոզվեց, որ դասվում է այն մարդկանց շարքին, ովքեր կարողանում են իրադրությունը սառնասրտորեն ճիշտ վերլուծել և պատիվը համբավի հետ չեն ուզում փոխանակել. «Ուրախ կլինեի, որ ինքն ընտրվեր, բայց եթե բանը հասել է նրան, որ որևէ գործնական հատկանիշ չվկայակոչելով մարդու հավակնության իրավունքն արգելափակում են, սա մեր երկրի դժբախտության դրսևորումներից մեկն է»,-հավելեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Վահրամ Ավետիսյանը ԱԺ նախագահին է ներկայացրել «ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ դիմում։ Ֆեյսբուքյան գրառման մեջ Վահրամ Ավետիսյանը նշել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մոտեցումները ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ համահունչ չեն իր մոտեցումներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան