ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի շենքը ուզում են հատկացնել ռեստորանային համալիրի 08/17/2020 15:12 | ԼՐԱՀՈՍ
Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի հարևանությամբ հյուրանոցային և ռեստորանային համալիր կառուցելու նախագծեր կան։ Իրավիճակով պայմանավորված, քաղաքում լուրեր են տարածվել, թե Գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավարին առաջարկվել է մեկ այլ տարածք տեղափոխվել, որովհետև Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնը հարմարավետ տարածք է, որը կարող է հիանալիորեն ծառայել, որպես ռեստորանային համալիր։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ կենտրոնի ղեկավար Սուսաննա Մկրտչյանը հաստատեց լուրերը, որ իրեն այդպիսի հարցով դիմել են, սակայն շահարկման թեմա հանդիսացող տարածքը 30 տարի ժամկետով անհատույց տրամադրված է Գեղագիտության ազգային կենտրոնին.«Ես քաղաքով քայլում եմ, ինձ ճանաչող շատ շատերը գալիս մոտենում, հարցնում են՝ մե՞զ հեռացնում են այդ տարածքից...
Բանը նրանում է, որ կենտրոնի հարևանությամբ առկա կառույցը գնվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից և իրենց կողմից ինձ առաջարկ եղավ՝ սեփական տարածքն ընդլայնելու համար կենտրոնին մեկ այլ տեղում այլ տարածք տրամադրել, սակայն ես չհամաձայնվեցի։ Իրենք մեզ տարածքով ավելի ընդարձակ ու ավելի լավ պայմաններ էին առաջարկում, բայց խնդիրը նրանում է, որ դա Գեղագիտության կենտրոնի համար ֆունկցիոնալ տարածք չէր կարող լիներ։ Այդ էր պատճառը, որ մենք հրաժարվեցինք տեղափոխության գաղափարից»։
«Փաստինֆո»-ին հասած տվյալներով, Գեղագիտության կենտրոնի շենքի տեղափոխման հարցով Գյումրի է «գործուղվել» նույնիսկ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը, ով հանդիպում է ունեցել կենտրոնի ղեկավար Սուսաննա Մկրտչյանի հետ և քննարկել հարցը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի շենքը տրամադրել հարևանությամբ գործող ռեստորանային համալիրին և տեղափոխվել մեկ այլ վայր։ Փաստինֆոյի հետ զրույցում Սուսաննա Մկրտչյանը չհերքեց փոխնախարար Թուխիկյանի այցի մասին լուրը, ինչպես նաև հաստատեց՝ այդ թեմայով իրենց միջև կայացած զրույցի մասին լուրը.«Այո, տիկին Թուխիկյանը եղել է այստեղ և մենք խոսել ենք այդ մասին։ Ես նրան հայտնել եմ, որ հարևանությամբ առկա տարածքի սեփականատերն այդպիսի առաջարկով է հանդես եկել, սակայն մենք չենք կարող համաձայնել այդ առաջարկի հետ, որովհետև մեզ առաջարկվող նոր տարածքը ֆունկցիոնալ չէ՝ գեղագիտության կենտրոնի համար։ Տիկին Թուխիկյանը լսեց մեզ և ասաց՝ հասկանում է, որ այսքան տարի մենք հենց այս շենքում ենք գործել և տեղափոխման պարագայում՝ անհարմարության հետ կապված խնդիրներ կարող են ծագել։ Մի խոսքով, խնդիրը, կարծես, հարթվել է և մենք հիմա անխափան աշխատում ենք՝ ինչպես միշտ է եղել»,- ասում է Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավար Սուսաննա Մկրտչյանը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից