ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մարդկանց եկամտի 65 տոկոսը գնում է սննդի վրա, իսկ քաղաքակիրթ աշխարհում՝ 25 տոկոսը, սա ողբալի է» Արմեն Պողոսյան 08/17/2020 16:01 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հունիսին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, 1.7% գնաճ է գրանցվել։ Սրանք Վիճակագրական կոմիտեի ներկայացրած հաշվարկներն են։ Կոմիտեն սպառողական գների ինդեքսը հաշվարկում է ըստ սպառողական զամբյուղի, որում այս պահին ներառված է 430 անուն-ապրանք: Սպառողների կոմիտեից էլ փաստում են , որ գնաճն ավելի արագ է կատարվում, քան մարդկանց եկամուտների ավելացումը։
«Ես թվեր չեմ կարող ասել, որովհետև վիճակագրական կոմիտեն ուշացումով է տպում, թարմ նորություններ չկան։ Դրա համար մենք ստիպված ենք նայել մարդկանց կյանքին, վճարունակությանը և տեսնում ենք, որ լավ չի վիճակը։ Գնաճը ավելի արագ է կատարվում, քան մարդկանց եկամուտների ավելացումը։ Նկատի չունեմ պանդեմիայի ժամանակահատվածը, մինչև այդ էլ նույնն էր, հիմա ավելի սարսափելի է վիճակը։ Խոսքը վերջին երկու տարվա մասին ենք խոսում»։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը, հավելելով, որ խոսքը կենսական՝ առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների մասին է։ Ավելի շատ նկատելի է ստվերային գնաճը։
«Բոլոր ասպարեզներում է գնաճ նկատվում։ Մենք տեսնում ենք այդ գնաճը։ Ո՞ր մեկն ասեմ։ Սննդամթերքը թանկանում է պարբերաբար, բայց աննշան։ Մարդը չի կարող իր աչքով այդ գնաճը տեսնել։ Պատկերավոր օրինակ բերեմ՝ եթե հացը 10 գրամ թեթևացավ, բայց գինը նույնը մնաց, չեղա՞վ, որ գինն ավելացավ։ Այդ ձևով է հաճախ լինում։ Բազմիցս եմ դիմել բոլոր ատյաններին, որ պետք է ստուգել հացի գինը, եթե շաքարում շաքարավազի շաքարայնության տոկոսը ցածր է, այսինքն ջրի տոկոսն է բարձր։ Ես խոսում եմ գնաճի ստվերային հանցավոր կողմի մասին»։
Ստուգող մարմիններից ոչ մեկը տարիներ շարունակ Արմեն Պողոսյանի արձագանքին չեն հետևում։ Պետեկամուտների կոմիտեի նոր պետին չի հանդիպել, և հարցն էլ երևույթների մասին է, ոչ թե անհատների։
«Վերցնում ենք 10 հաց և ասում նախ որքան էր քաշը, հետո ասում խոնավության տոկոսը որքանն է։ Դրանից պարզ բան չկա։ Նախկին պետերն ասում են՝ մենք չունենք լաբորատորիաներ։ Ես ասում եմ, որ պետք չէ, որ ՊԵԿ-ը լաբորատորիա ունենա, տարբեր լաբորատորիաներ կան նմուշը ուղարկում ենք, ստանում պատասխանը։ Նույնը սուրճին է վերաբերում, որը թանկացավ, բայց ցածր է կոֆեինի քանակը։ Այստեղ ավելի շատ խոսում ենք թաքնված գնաճի մասին»։
Արմեն Պողոսյանը գնաճի ռիսկեր է տեսնում նաև սպանդանոցներ կառուցելու հարցում։ Ասում է՝ չնայած, որ մոտեցումը ճիշտ է, բայց եթե չկան պայմաններ, մարդը պետք է տեղափոխման համար լրացուցիչ ծախս անի ու մսի գինը միանշանակ կբարձրանա։ Մասնագետը նաև փաստում է, որ մարդիկ եկամտի 65 տոկոսը սպառում են միայն սննդի վրա։
«ԱԺ-ի կողմից պետք է հաստատված գրաֆիկ լինի և մեր միջին եկամուտները կհասնեն կամ կգերազանցեն սպառողական զամբյուղի գումարը։ Եթե հիմա մի ընտանիքում 4 հոգուց մեկն է աշխատում միջին աշխատավարձով ՝ 140 հազարով, որը 4 հոգու միջև բաժանելու, կստացվի ողբալի թիվ և ո՞նց պետք է ապրեն այդ մարդիկ։ Բայց մեզ մոտ 30 տոկոսը այդ վիճակում են ապրում։ Եթե մարդու եկամուտը սպառողական զամբյուղից բարձր չէ, ուրեմն արդեն դա աղետ է։ Երբ ուսումնասիրում ենք սպառողական ծախսերը կամ ընտանեկան բյուջեն՝ տեսնում ենք, որ եկամտի 65 տոկոսը գնում է սննդի վրա, սա ողբալի է, որովհետև նման բան քաղաքակիրթ աշխարհում չկա՝ 25 տոկոսն է գնում սննդի վրա։ Մենք չենք համեմատում օրինակ Հոլանդիայի հետ, բայց սա սարսափելի թիվ է, ու եթե դրան գումարենք հանրային ծառայությունները, ևս 20-30 տոկոս, ուրեմն այդ մարդուն այլ ծախսեր անելու հնարավորություն չի մնում։ Մարդը չի ծնվել կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար, մարդը ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար։ Եթե եկամտի 90 տոկոսը տալիս է սնունդին և առաջին անհրաժեշտության ապրանքներին, բա երեխան պետք է դպրոց գնա, պայուսակ ունենա։ Դա էլ նվեր էին տալիս, փակեցին, թե ինչու փակեցին՝ բացատրությունը աղաղակող էր, ասացին ծնողները գույնից կամ այլնից բողոքում են։ Դա աբսուրդ է։ Բնականաբար հարուստը չի ուզի այդ պայուսակը, նա կամ կգցի կամ աղքատին կտա, բայց աղքատները, որ միջոց չունեն, ո՞նց կարող են ասել չեմ ուզում այդ պայուսակը։ Այդ արգումենտներով սեփական ժողովրդի հետ խոսել աբսուրդ է»։
Մարդկանց եկամուտը՝ թոշակը, աշխատավարձը, նպաստը, ըստ Պողոսյանի՝ մի կերպ բավարարում են միայն սնունդին։ Եկամտի աճը պետք է գերազանցի գնաճին։ Համեմատում է արևմտյան աշխարհի գնաճի հետ, երբ ամեն 2 տոկոս գնաճին նախօրոք 3 կամ 5 տոկոսով եկումտներն են ավելանում։ Իսկ մեզանում դրան գումարվում է նաև դիզվառելիքի գնաճը։
«Ինձ վարորդներ շատ են դիմել, որ հիմա վառելիքի գինը բարձրացել է։ Մարդը նայում է մեքենայի սպիդոմետրին, ասում է, որ եթե առաջ 100 կմ էր քշում, հիմա 70 կմ է քշում։ Եղավ թաքնված գնաճ։ Իսկ հիմա այն ժամանակահատվածն է, որ աշխարհում գազն էլ, բենզինն էլ անհամեմատ էժանացել են, բացի Հայաստանից։ Այս բոլորը մոզայկայի տարբեր հատվածներն են։ Ստվերային գնաճի դեմ պայքարը անարդյունք է, բացարձակ պայքար չի մղվում, լսում ենք միայն արդարացումներ։ Երբ որ վիճակագրական կոմիտեն գնաճ է ուսումնասիրում, 450 ապրանք և ծառայություն են հետևում և միջին թիվ են հանում։ Բայց դրանց մեջ մտնում է օրինակ դաշնամուր։ Ամեն մարդ հո դաշնամուր չի առնում։ Պարզապես պետք է առանձնացնի 20-25 ապրանքներ և գնաճը կամ գնի տատանումը այդ սահմաններում կատարվի։ Այստեղ իրական պատկերն արդեն կերևա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից