ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մարդիկ, որ գյուղերում շրջում էին կալոշներով, այսօր տանից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհներ տեսնում». Փաշինյան 08/17/2020 18:39 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր: Նա ամփոփեց Գեղարքունիքի մարզ կատարած իր այցը: Փաշինյանն ասում է, որ այսօրվա այցը պայմանականորեն անվանում է հեղափոխության «բերքահավաք»: Նրա խոսքով՝ Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի:
«Այցը այս օրերին է տեղի ունենում, որովհետև արտակարգ դրության մասին նոր որոշմամբ՝ մի շարք սահմանափակումներ են հանվել, ուստի որոշել ենք շրջել գյուղերում, չնայած սոցիալական հեռավորություն պահել դժվար էր»,- ասաց Վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականին ռազմավարական ծրագիր որդեգրեցին, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է բարձր մակարդակի լինեն, ափերը պետք է հավասարապես հասանելի լինեն։ Հիմա խնդրի լուծման եզրափակիչ փուլին են հասել։
«Վարդենիսից դեպի Շորժա, Շողակաթ համայնք եկող ճանապարհի մի կտոր կար, որը պատմության մեջ երբեք ասֆալտապատ չի եղել և հիմա այնտեղ փայլուն ճանապարհ է կառուցվել։ Սրանով ես համարում եմ, որ Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացման ռազմավարական հիմք է դրվել, որովհետև արևելյան ափը և հատկապես Արեգունի-Արտանիշ հատվածը բնակլիմայական առումով փայլուն հատված է և համոզված եմ, որ լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացվեն՝ էկոտուրիզմի տրամաբանության մեջ»։
Սևանա լճի շուրջ 100 տոկոս հասանելիությունը գրեթե լուծված է, ասաց վարչապետը, իսկ Սևանի հետ կապված ազգային պարկ առանձին այց կունենա և ափամերձ հատվածի խնդիրները կլուծի։
«Ես տեսա գյուղական փողոցներ, որոնք նախկինում երբեք ասֆալտապատ չեն եղել։ Խոսքը միայն դրա մասին չէ, դրանք ձեռք են բերում ջրահեռացման համակարգեր, ես տեսա համակարգեր, որոնք գոյություն չեն ունեցել երբեք, փողոցային լուսավորություն, որը երբեք չի եղել, մանկապարտեզներ են կառուցվում, որոնք կամ զրոյից են կառուցվում, կամ տասնյակ տարիներ չեն նորոգվել։ Հսկայածավալ աշխատանքներ տեսանք, որ տարածքային համաչափ զարգացման մեր որդեգրած բանաձևն աշխատում է, որի անունը սուբվենցիոն ծրագիր է»։
Փաշինյանը տեղեկացրեց, որ 6 միլիարդից ավելի գումարով նախագծեր են այս պահին գեղարքունիքի մարզում իրականացվում միայն սուբվենցիայով։
«Այն ժամանակ եկանք, խոստումներ տվեցինք, այսօր կատարեցինք։ Եվ հարցը, թե արդյոք սրա համար է տեղի ունեցել հեղափոխություն, այո սրա համար է եղել, որովհետև այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում։ Մարդիկ, որ գոյության ընթացքում շրջել են գյուղերում կալոշներով, այսօր տնից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհներ են տեսնում, ջրահեռացման համակարգերով ու լուսավորության համակարգերով։ Սա լավատեսություն է տալիս ասելու, որ ՀՀ-ն դառնու է մի մեծ շինհրապարակ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ