ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ». Նաիրա Զոհրաբյան 08/15/2020 11:24 | Մեկնաբանություն
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո սոցմեդիայում մի անհասկանալի երաժշտական ընդմիջում սկսվեց։ Բոլորը, որպես «истинный» ֆեյսբուքցիներ, իրենց պարտքը համարեցին հրաժեշտի լալահառաչ մակագրություններով տեղադրել Մեսչյանի երգերն ու օրվա թրենդին համապատասխան՝ հատկապես՝ «Ուր էիր Աստված», երգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգաամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ»...
Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո սոցմեդիայում մի անհասկանալի երաժշտական ընդմիջում սկսվեց։ Բոլորը, որպես «истинный» ֆեյսբուքցիներ, իրենց պարտքը համարեցին հրաժեշտի լալահառաչ մակագրություններով տեղադրել Մեսչյանի երգերն ու օրվա թրենդին համապատասխան՝ հատկապես՝ «Ուր էիր Աստված», երգը։
Թե բա, էս ո՞ւր ես Աստված ջան, որ սենց մարդը հրաժարական ա տալիս ու դու ձեն չես հանում։
Գուցե Արթուր Մեսչյանը լավ «բարդ» երգիչ է, գուցե նա նաեւ լավ ճարտարապետ է։ Ես չգիտեմ, բայց պրոֆեսիոնալների հետ չեմ վիճում։
Սակայն, ես որպես ՀՀ քաղաքացի ու նաեւ որպես Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու, ում թիմը Երեւանը ապրելու համար առավել հարմարավետ քաղաք դարձնելու լուրջ ծրագիր էր ներկայացրել, եւ ոչ միայն սլայդներով ու պլպստան բրոշյուրներով, այլեւ երեւանցու սեղանին էինք դրել կոնկրետ ներդրողների հետ կոնկրետ ժամանակացույցով պայմանավորվածություններ՝ քաղաքի աղբահանության, էլեկտրական տրանսպորտի, մահվան վերելակները վերցանելու, քաղաքի կանաչապատման ու բազմաթիվ այլ իրատեսական ծրագրեր, որոնց տակ կոնկրետ գումարներ էին դրված, շատ մեծ գումարներ։ Ու ահա ես ուզում եմ խիստ առարկայական, առանց էմոցիաների եւ՝ «ուր էիր Աստված կանչելու», Արթուր Մեսչյանին մի քանի թեթեւ հարց տալ։
Հարգարժան «բարդ» ու հարգարժան ճարտարապետ, երեւանցին մերժեց Երեւանը մաքուր, լուսավոր կանաչապատ, անաղբ դարձնելու մեր ծրագիրը, որովհետեւ «դմբ-դմբ-հու»- ի աղմուկը էն ժամանակ խլացրեց ցանկացած բանական միտք։
Հետո եկաք դուք ու միանգամից մի քանի խոշորածավալ ծրագիր շփփացրեցիք. մեկը՝ մինչեւ 2019-ի վերջը ավարտին հասցնել Աջափնյակի նոր մետրոյի երկու կայարանի նախագծման աշխատանքներն ու սկսել շինարարությունը, ու էլի մինչեւ 2019-ի վերջը պիտի սկսվեին 32 տեղանոց նոր ճոպանուղու շինաշխատանքները, որը որպես քաղաքային տրանսպորտի տեսակ, Մասիվը պիտի կապեր Կենտրոնին։
Հա, հետո էլ էդ ճոպանուղու մի գիծ էլ քաշելու էիք դեպի Հաղթանակ զբոսայգի։
Չեմ հիշեցնում էն մանր-մունր ծրագրերը, որոնց մասին խոսեցիք ձեր նշանակման 100 օրվա ասուլիսի ժամանակ։ Ընդամենը հիշեցնում եմ էս երկու, ինչպես դուք ասեցիք էդ ասուլիսում, ստրատեգիական ծրագրերը, որոնք միանշանակ արվելու են։
Հիմա կա՞ Աջափնյակում բնակիչ, ով տուն է գնում մետրոյի «Աջափնյակ» կայարանով։ Եթե կա, խնդրում եմ ինձ տեղյակ պահի, թե որտե՞ղ է մետրոյի «Աջափնյակ» կայարանը. ի դեպ, ըստ Մեսչյանի՝ երկու կայարանները, որովհետեւ ինքը Աջափնյակում խոստացել էր մետրոյի երկու կայարան կառուցել։
Ու եթե կա մարդ, ով մեսչյանական ճոպանուղիով Մասիվից իջել է Կենտրոն համայնք, էդ էլ ասեք՝ տեղը իմանանք։
Իսկ եթե լուրջ, հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում՝ «եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»։ Դուք երեւանցուն, ձեր քաղաքական թիմին անվերապահ աջակցություն տված երեւանցուն կամ՝ ձեր թիմի աջակցություն չտված երեւանցուն ուրիշ բան չունե՞ք ասելու, թե ինչպե՞ս եղավ, որ իրականում ոչ մի բան էլ չեղավ ու դուք եւ ձեր թիմը ընդամենը հերթական անիմաստ սկվազնյակները արեցիք»,- գրել է Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ